00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց քրգործեր. արդյո՞ք ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարության դեմ հայցերի հոսք պիտի ակնկալի

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении проводит обыск в офисе "Еркрапа" (20 июня 2018). Еревaн
Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նոր կառավարությունը դեռ 2018 թվականի հունիսին ՄԻԵԴ–ին խնդրել է դադարեցնել մի շարք դատական հայցերի ուսումնասիրությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում աղմկահարույց քրեական գործերը հանգեցրին նրան, որ ՄԻԵԴ–ում կարող է աճել ՀՀ կառավարության դեմ ներկայացրած դատական հայցերի քանակը։ Այսպես, օրինակ, ՄԻԵԴ դիմելու մտադրության մասին են հայտնում կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի  Խաչատուրովի փաստաբանները։ Ոչ պակաս աղմկահարույց գործեր կան, որոնցով անցնող անձինք դեռ ՄԻԵԴ–ի դռները չեն ծեծել, սակայն որևէ երաշխիք չկա, որ չեն անի դա ապագայում։ Այս կապակցությամբ օրինաչափ հարց է ծագում, արդյո՞ք այս հայցերը չեն բերի հեղինակության նոր կորստի և ֆինանսական ծախսերի ՀՀ կառավարության համար։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են

Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի իրավաբան Արա Ղազարյանից։ Վերջինս անձամբ բազմիցս պաշտպանել է ՀՀ քաղաքացիների շահերը Եվրոպական դատարանում։

Նրա խոսքով` ՄԻԵԴ–ում Հայաստանի դեմ հայցերի քանակը վերջին շրջանում առանձնակի չի փոխվել։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, դրական առումով փոփոխություններ ևս չկան։ ՀՀ քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։ Այդ առումով հազիվ թե պետք է դիտարկել աղմկահարույց քրգործերն ու ՄԻԵԴ հետագա դիմումները որպես ինչ–որ սպառնալիք։ Նման հայցերը սովորական են, բազմաթիվ երկրների քաղաքացիներ դիմում են եվրոպական ատյաններ սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով։

«Բացի այդ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քիչ ժամանակ է անցել, դատելու համար, թե արդյո՞ք  ՀՀ քաղաքացիների կողմից հայցադիմումների քանակն ավելացել թե նվազել է», – նշեց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ընդ որում` իհարկե  աղմկահարույց քրեական գործերի վերաբերյալ պետական կառույցների հանրային հայտարարություններն ու գործողությունները որոշակի մտահոգություն են առաջացնում եվրոպացի գործընկերների մոտ։ Ղազարյանն այս համատեքստում հղում արեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին, որում նա, խոսելով մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության մասին, ընդգծում էր գործընթացի պատշաճ կատարման անհրաժեշտությունը։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян принял представителя совета Европы по вопросам свободы слова Дунью Миятович (19 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի հիմնահարցը և մարդու իրավունքները Միյատովիչի-Մնացականյան հանդիպման օրակարգում էին

Միյատովիչը կոչ է արել պահպանել օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, թափանցիկության և արդար դատավարության սկզբունքները, բացառելու համար քաղաքական վենդետա իրականացնելու հավանական մեղադրանքները կամ սելեկտիվ արդարադատությունը։ Փաստաբանն այդ զեկույցը ՀՀ ղեկավարությանն ուղղված մեսիջ է համարում։ Եվրոպական գործընկերները օբյեկտիվ արդարադատություն են ակնկալում նույնիսկ այն անձանց նկատմամբ, որոնք, մեղմ ասած, հասարակության շրջանում այդքան էլ լավ համբավ չունեն։ Անկախ անցանկալի լինելուց, նրանց իրավունքները չպետք է անտեսվեն։

Հայաստանի նոր կառավարությունը դեռևս 2018 թվականի հունիսին էր խնդրել ՄԻԵԴ–ին կասեցնել մի շարք դատական հայցերի ուսումնասիրությունը, մինչև տեղում չվերանայվեն այդ գործերով մոտեցումները։ Այժմ ՄԻԵԴ–ը վերսկսել է աշխատանքը ՀՀ կառավարության հետ։ Ղազարյանը կառավարության փաստարկներն սկսել է ստանալ միայն վերջին 10 օրվա ընթացքում։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը, ամեն դեպքում, դատի կտա Հայաստանին. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ

«Երբ նայում եմ այս կամ այն գործերի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատասխաններին, ապա էական տարբերություն չեմ տեսնում ներկայիս և նախկին իշխանությունների միջև այդ փաստարկների բովանդակության առումով։ Միտումները պահպանվում են։ Ոչինի չի հուշում, որ կառավարության վերաբերմունքի մեջ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել ՄԻԵԴ–ում գտնվող գործերի նկատմամբ», – ասում է իրավաբանը։

Լուրջ ահազանգ էր նաև ՄԻԵԴ–ի կոչը թույլ տալ հայ  գործարար Սամվել Մայրապետյանին Գերմանիա մեկնել բուժման նպատակով։  Հայաստանում Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Սա դեռ միակ դեպքն է, երբ դատարանը բավական միանշանակ է արձագանքում ՀՀ իշխանությունների գործողություններին, մյուս գործերով դատական գործընթացները դեռ նոր են սկսվում։ Եվ դեռ վաղ է դրանց որևէ գնահատական տալը։

Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա
ՄԻԵԴ-ը հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել

Միևնույն ժամանակ Ղազարյանն անթույլատրելի է համարում  «ճիշտ» դատավճիռներ ստանալու նպատակով ինչ–որ կերպ դատական մարմինների գործունեության վրա ազդելու փորձերը։ Անկախ նրանից, որ դատական որոշումները կարող են հետագայում երկրի կառավարության դեմ ՄԻԵԴ–ին ուղղված հայցերի վերածվել, դատարանների աշխատանքներին միջամտել ոչ մի դեպքում չի կարելի։ Դրա համար էլ հենց Հայաստանում եռաստիճան դատական համակարգ է գործում` Առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ և Վճռաբեկ։ Այս համակարգը կարող է ինքնակարգավորվել, կարծում է փաստաբանը։

Լրահոս
0