00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սու-30–ի թևերը կբարձրացնե՞ն Հայաստանի պաշտպանունակությունը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցМногоцелевой истребитель Су-30СМ на Международном конкурсе «Авиадартс-2018» (27 марта 2018). Краснодарский край
Многоцелевой истребитель Су-30СМ на Международном конкурсе «Авиадартс-2018» (27 марта 2018). Краснодарский край - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՍՈւ 30 կործանիչների տեխնիկական բնութագիրը ամբողջությամբ չի բացահայտվում, բայց թեկուզ այն տեղեկատվությունը, որ հասանելի է, արդեն իսկ բավական տպավորիչ է: Մարտական այս արծիվներով ՀՀ ԶՈւ-ը կհամալրվեն 2020 թվականին:

Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոն` Sputnik Արմենիայի համար

Հայաստանը վաղուց է հետաքրքրված ռուսական Սու–30ՍՄ կործանիչով։ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում անցած տարվա ամռանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց այդ մեքենան այն բանից հետո, երբ Երևանին 12 կործանիչներ տրամադրելու մասին պայմանագիր էր ստորագրվել։

Истребитель Су-30СМ  - Sputnik Արմենիա
ՍՈՒ–30ՍՄ–ը Հայաստանում. ցուցադրական «շքեղությո՞ւն», թե՞ ՌՕՈՒ զարգացմանն ուղղված քայլ

Նախագիծը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար (հաշվի առնելով սպառազինությունները, զինամթերքը և օդաչուների ուսուցումը), և այդ գումարը չափազանց շատ չի թվում` հաշվի առնելով Սու–30ՍՄ յուրաքանչյուր մարտական համալիրի հնարավորությունները։

Երևանը նոր կործանիչներ կստանա 2020թ–ին։ Եվ արդեն այսօր կարելի է կանխատեսել, որ արդյունքում Հայաստանը տարածաշրջանում անպայման կունենա հարվածային ավիացիայի տեխնոլոգիական գերազանցություն որոշ հարևանների նկատմամբ:

Սու–30ՍՄ կործանիչը ստեղծվել է օդում գերիշխանության համար, պատկանում է 4++ սերնդին, այսինքն հնարավորություններով մոտ է 5–րդ սերնդին (Սու-57 և Ֆ-35)։

Ընդունակ է գիշերը և ցերեկը ցանկացած եղանակային պայմաններում խոցել հակառակորդի թռչող սարքերը և ոչնչացնել ցամաքային թիրախները, ինչպես նաև կատարել օդային հետախուզություն, նպատականշումները փոխանցել այլ ինքնաթիռների (այդ թվում` Սու-34 ռմբակոծիչների)` 1350 կմ/ժ արագությունից մինչև 2125 կմ/ժ ավելի քան 17 հազար մետր բարձրության վրա։

Գերմանևրող հատկանիշներով օժտված երկտեղանի կործանիչը հագեցած է ժամանակակից և հեռանկարային գերճշգրիտ հրթիռային սպառազինությամբ, ռադիոլոկատորով, քարշող ուժի կառավարվող վեկտորով շարժիչներով և առջևի հորիզոնական թևերով։ Դրա մարտական հնարավորություններն արժե ավելի մանրամասն դիտարկել։

Ականավոր մարտիկ

Սու–30ՍՄ մի քանի կործանիչներ հաջող կերպով գործել են Սիրիայում, գերճշգրիտ հարվածներ հասցրել ցամաքային թիրախներին (ինչով էլ պայմանավորվեց արտասահմանյան գնորդների պահանջարկի զգալի աճը)։

Կործանիչի օդաչուական–տեխնիկական բնութագրերի մասին ամբողջական տեղեկատվությունը չի բացահայտվում, քանի որ 2012թ–ից ինքնաթիռը ներառված է ՌԴ պաշտպանության նախարարության սպառազինության մեջ։ Բայց ամեն դեպքում Սու–27–ի ականավոր հետնորդի մասին շատ բան է հայտնի։

Военнослужащий армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով

Սու–30ՍՄ–ն կարող է կրել 8 տոննա մարտական բեռ (հրթիռային–ռմբային սպառազինություն) կախոցի 12 հանգույցներում. կառավարվող հրթիռների տարբեր համադրություններ միջին տարածություններում օդային մարտերի համար, չկառավարվող ավիառումբեր` 500 կամ 250 կգ զանգվածով, չկառավարվող ավիառումբերով կոնտեյներներ։ Սպառազինությունների ցանկի մեջ մտնում են նաև Խ-59ՄԿ հրթիռները (կիրառվում են մինչև 300 հեռավորության վրա գտնվող ստացիոնար թիրախները խոցելու համար դեմ) և Խ-58Է հակառադիոլոկացիոն հրթիռներ (խոցում են հակառակորդի ռադարները մինչև 200 կմ-ի վրա)։ Հրթիռային–ռմբային սպառազինությունից բացի առկա է արդյունավետ 30–միլիմետրանոց ԳՇ-30-1 թնդանոթ։

«Բարս» ռադիոլոկացիոն կայանը կարող է ուղեկցել 15 թիրախներ, հաղթահարել ռադիոէլեկտրոնային պայքարի արգելքները, ապահովել մեկ մոտակա կամ չորս հեռահար թիրախների պարտություն։ Մոտակա մարտի համար նախատեսված է ներկառուցված օպտիկալոկացիոն կայանի խցիկ` սպառազինության կառավարման համակարգի հիմնական մասը։

Հեռահարությունը չափվում է լազերային հեռաչափով, տվյալները երևում են էկրանին։ Նույն ինտելեկտուալ համակարգը հետևում է բոլոր հանգույցների սարքինությանը, կոնստրուկցիայի ամրությանը, այսինքն ընդհանուր առմամբ ինքնաթիռի տեխնիկական վիճակին։

Ինքնաթիռի էլեկտրոնային համակարգերը մշակելիս օգտագործվել են Ռուսաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հնդկաստանի տեխնոլոգիաները։ Նորագույն էլեկտրոնիկան օդաչուներին ապահովում է օդային իրադրության մասին իրազեկության բարձրագույն մակարդակով։

Կայծակից արագ

Սու-30ՍՄ կործանիչը հագեցած է երկու հզոր տուրբոռեակտիվ շարժիչներով (ТРДДФ АЛ-31ФП, 12800 կգ/վրկ քարշող ուժով)` քարշող ուժի փոփոխվող վեկտորով և առջևի հորիզոնական թևերով, որը զգալիորեն բարելավվում է նրա մանևրայնությունը թռիչքի բոլոր ռեժիմներում։ Շարժիչները հետ են տարված և առանձնացված են միմյանցից (եթե մեկը վնասվի, կարելի է թռչել մյուսով)։ Ինքնաթիռի կմախքը հաջողվել է թեթևացնել 30 տոկոսով՝ տիտան օգտագործելու հաշվին. այն ամուր և թեթև մետաղ է, որը դիմանում է +4300 ջերմաստիճանին։

Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
Ռուսական զենքը Հայաստան մատակարարելու բանակցությունները երբեք չեն ավարտվել․ Տողանյան

Սու–30ՍՄ–ն առաջին թռիչքը կատարել է 2012թ–ին, և արագ հեղինակություն նվաճել ամբողջ աշխարհում։ 2018թ–ի նոյեմբերին ՌԴ ռազմատիեզերական ուժերը ստացել են ավելի քան 70 նման մեքենա։ Սու–30ՍՄ–ն ունի գերազանց բնութագրեր, մեքենան հիրավի անվանում են Սու-27 ինքնաթիռների շարքի զարգացման գագաթնակետը։ Միայն Հնդկաստանը ձեռք է բերել ավելի քան 270 միավոր։ Գնորդների շարքում են Ալիժիրը, Վենեսուելան, Վիետնամը, Ինդոնեզիան։ Մի քանի Սու–30ՍՄ–եր պատրաստվելու են Ղազախստանի ՌՕՈւ համար։

Ռազմական հզորության համաշխարհային վարկանիշում Հայաստանը զիջում է հարևաններին` զբաղեցնելով 84–րդ տեղը 136–ից։ 64 ռազմական ինթնաթիռներից երկու երրորդը կազմում է տրանսպորտային ավիացիան, Երևանն ակնհայտորեն հարվածային ավիացիայի կարիք ունի։

Հարևանների հետ բարդ հարաբերությունների պարագայում նոր կործանիչները կօգնեն երկրին շտկել ուժերի հավասարակշռությունը։

Հայաստանում Սու–30ՍՄ–ի հայտնվելը զգալիորեն կբարձրացնի Երևանի պաշտպանական ներուժը, էականորեն կնվազեցնի Արցախի ուղղությամբ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը, քանի որ սպառնալիք կստեղծի Ադրբեջանի տնտեսական ենթակառուցվածքի համար։ Հակաօդային պաշտպանության ցամաքային միջոցների հետ համադրության մեջ Սու-30ՍՄ կործանիչներն ավելի մեծ կայունություն կապահովեն Հարավային Կովկասում։

Լրահոս
0