00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնապահպանները դատախազությունից պահանջում են քրգործ հարուցել որոշ պաշտոնյաների նկատմամբ

© Sputnik / Nelly DanielyanՀանրային բնապահպանական դատարան (5 февраля 2019)
Հանրային բնապահպանական դատարան (5 февраля 2019) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպաններն այսօր հանրային դատավարություն են անցկացրել։ Դատավճռով որոշվել է պատասխանատվության կանչել Արարատյան դաշտի ջրային ավազանի ոչնչացման համար պատասխանատու պաշտոնյաներին։ Դատավճիռն ուղարկվել է վարչապետին ու դատախազին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Բնապահպանական հասարակական կառույցները կդիմեն ՀՀ դատախազությանը Արարատյան արտեզյան ավազանի ջրօգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցելու և նրանց գործողությունների հետևանքով պետությանն ու քաղաքացիներին պատճառված վնասները վերականգնելու պահանջով։

Նման որոշում է այսօր կայացվել Հանրային բնապահպանական դատարանի առաջին նիստում։ Դատարանի ստեղծման գաղափարը բնապահպանները հղացել են տարիներ առաջ, բայց առաջին նիստը գումարվել է միայն այսօր։

Крокодиловая ферма в городе Хумт-Сук на острове Джерба в Тунисе. - Sputnik Արմենիա
Սարգսյանը կոկորդիլոսներով լի այգի կբացի երեխաների համար. պարզվեց` կոկորդիլոսն ինչ թռչուն է

Բնապահպանական դատարանում քննվեց Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների անխնա շահագործման վերաբերյալ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի հայցը:

«Մենք ունեինք Արարատյան դաշտի վերաբերյալ պատրաստի փաթեթ։ Մենք այն դեռ 2015 թ.–ին ներկայացրել էինք դատախազություն։ Բայց դրան ընթացք չտրվեց»,– ասաց Լևոն Գալստյանը` պարզաբանելով, թե ինչու է որոշվել հենց այս հարցով գումարել առաջին դատական նիստը։

Լրջագույն բնապահպանական խնդիրներ Հայաստանում շատ կան։ Բնապահպանները մտադիր են դրանց հերթով անդրադառնալ ու կայացնել իրենց քաղաքացիական վճարները։ Լևոն Գալստյանն անգամ կանխատեսում է` հաջորդ հայցը կարող է լինել Թեղուտի հանքի` բնությանը պատճառած վնասների վերաբերյալ։

«Հանրային դատարանի վճիռը կարող է լծակ հանդիսանալ իրական պրոցեսների համար, նաև կարող է դառնալ անցումային արդարադատության բաղկացուցիչ մասերից մեկը։ Այն կարող է լինել հանրային լայն մասնակցությամբ և հանրային վստահություն ունեցող իրավաբանների գլխավորությամբ, որը կընդունի հանրային որոշումներ»,– ասաց Գալստյանը։

ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հանրային դատարան հասկացություն նախատեսված չէ, հետևաբար որևէ իրավական ուժ ունենալ այն չի կարող։ Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը։

«Միջոցառումն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրների վրա։ Ցանկանում ենք բարձրաձայնել այդ խնդիրները, ցույց տալ, թե ինչ լուծումներ կան և միահամուռ ուժերով դիմենք կառավարությանը, որպեսզի կոնկրետ գործողություններ կատարվեն»,– ասաց նա։

Ու չնայած հանրային դատարանի վճիռը որևէ իրավական հետևանք չի ունենալու, բայց հասարակական տարբեր կազմակերպություններ շարունակում են դատարան ներկայացնել իրանց հայցերը բնապահպանական տարբեր խնդիրների վերաբերյալ։

«Մենք արդեն տարբեր խնդիրների շուրջ դիմումներ ենք ստանում, որոնց մտադիր ենք հետո անդրադառնալ, որովհետև ոչ միշտ է, որ իրավապահ մարմինները և դատարանները մատչելի են մեր հասարակության համար։ Շատ ժամանակ ասում են` դուք ոչ պատշաճ հայցվոր եք։ Շատ ժամանակ դիմում ենք իրավապահներին, և ընթացք չի տրվում»,– ասաց նա։

Электромобиль - Sputnik Արմենիա
Էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց. նոր նախագիծ Հայաստանում

Դատական այսօրվա նիստում իրավաբան Նազելի Վարդանյանը դատավորի դերում էր, բնապահպան Ինգա Զարաֆյանի, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ միասին։ Հայցվորի աթոռին Լևոն Գալստյանն էր, իսկ պատասխանողի աթոռը մնացել էր դատարկ։ Պատասխանատու պետական կառույցներից որևէ ներկայացուցիչ դատական նիստին մասնակցելու հրավերը չէր ընդունել։ Այդուհանդերձ, նիստը կայացավ։ Երկար ու բազմակողմանի քննարկումից հետո հանրային դատարանը որոշեց դիմել ՀՀ դատախազություն` Արարատյան արտեզյան ավազանի ջրի օգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանն ու քաղաքացիներին պատճառված վնասների վերականգնման պահանջներով։

Որոշվեց նաև դիմել ՀՀ վարչապետին, որպեսզի նա բնապահպանության նախարարին հանձնարարի միջոցներ ձեռք առնել Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների գերվատնումը կանխելու, ոռոգման ջրերի բաշխումը կանոնակարգելու և կոյուղաջրերի արտահոսքը բացառելու ուղղությամբ։ Առաջարկվում է նաև համայնքային իշխանություններին հանձնարարել վերահսկել Արարատյան դաշտում գործող 141 ինքնաշատրվանող հորերի շահագործումը։ Դատարանի վճռի վերջնական նպատակն է կանխել Արարատյան դաշտին սպառնացող ու արդեն սկսված անապատացնում։

Թե կառավարությունն ու դատախազությանը որքանով կկատարեն հանրային դատարանի վճիռը, դատավարության մասնակիցները դժվարացան ենթադրել, բայց վստահեցրեցին, որ հետևողական են լինելու իրենց առաջ քաշած խնդիրների լուծմանը։

Դատարանում ներկայացված հայցի համաձայն, վերջին 30 տարվա ընթացքում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ծավալը կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Ծառահատումներ Դիլիջանում. նախարարությունը ՀԿ-ին մեղադրում է ակնհայտ կեղծ տեղեկության համար

Շուրջ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ: Արարատյան դաշտում նվազող ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սևանա լճից հավելյալ ջրառի բացթողումներն արդեն հանգեցրել են Սևանա լճի վիճակի վատթարացմանը:

Խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի տասնյակ հոդվածներ: Սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Ստեղծված իրավիճակի համար տուժող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Պատասխանատու լիազոր մարմիններն են` ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Ջրային կոմիտեն, Արարատի մարզպետարանը, Արմավիրի մարզպետարանը:

Ի դեպ, բնապահպանական դատարանը, թեև այսօր առաջին նիստն անցկացրեց, բայց նման դատավարության նախադեպ Հայաստանում եղել է 2012թ–ին։ Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած բաց՝ քաղաքացիական դատավարության ընթացքում որոշվել էր այգին պաշտպանել կառուցապատման վտանգից:

Լրահոս
0