00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը կոկորդիլոսներով լի այգի կբացի երեխաների համար. պարզվեց` կոկորդիլոսն ինչ թռչուն է

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցКрокодиловая ферма в городе Хумт-Сук на острове Джерба в Тунисе.
Крокодиловая ферма в городе Хумт-Сук на острове Джерба в Тунисе. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարարը վստահեցնում է, որ պատրաստ է զվարճացնել հայ մանուկներին ու խթանել զբոսաշրջությունը։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է` ՊԵԿ–ը կոդ տրամադրի։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Գործարար Խաչատուր Սարգսյանը պատրաստվում է Աֆրիկայից կոկորդիլոսի ձվեր ներկրել Հայաստան` Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուծարանի նախագծի հեղինակ, «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:

«Այնտեղ, կոկորդիլոսներից բացի, լինելու են նաև ընտանի կենդանիներ, հավեր, սագեր, բադեր: Այգին բաղկացած է լինելու 31 ենթակառուցվածքից, և կոկորդիլոսի բուծարանն այդ ենթակառուցվածքներից մեկն է: Այգում լինելու են երեխաների համար ենթակառուցվածքներ` խաղահրապարակ, շների խաղահրապարակ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանվաուղիներ»,- ասաց Սարգսյանը:

Գործարարի համոզմամբ` կոկորդիլոսաբուծարանն ու ժամանցի կենտրոնը նաև զբոսաշրջության խթան կհանդիսանան։ Խաչատուր Սարգսյանը հաշվարկել է` 10 զբոսաշրջիկից 2-ը կայցելեն այնտեղ, քանի որ նման տեղ տարածաշրջանում գոյություն չունի։

Գործարարը հայտնեց նաև, որ ներմուծելու է նեղոսյան կոկորդիլոսների ձվեր, որոնք արժեն 400 դոլար: Այդ նպատակով ինքն արդեն պայմանավորվածություններ ունի Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում ու Զամբիայում գործող կոկորդիլոսաբուծարանների հետ:

Нововылупленный крокодил - Sputnik Արմենիա
Կոկորդիլոսել եմ և կկոկորդիլոսեմ. Տանզանիայի, ձվերի և մարզպետական անհեթեթության մասին

Սարգսյանն իր նախագիծը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն էր ներկայացրել դեռ նախորդ իշխանության օրոք: Նրան տարածք են առաջարկել Տավուշի մարզում, բայց հետո արձագանքել է Արարատի մարզպետը, որի հետ համատեղ ընտրել են Դաշտավան համայնքի` շուրջ 30 տարի անմշակ մնացած 20-25 հա տարածքը։

Կոկորդիլոսի ձվերի ներկրման միակ խոչընդոտն այս պահին, ըստ գործարարի, ՊԵԿ–ում դրա համար համապատասխան կոդի բացակայությունն է, բայց այդ հարցը, նրա խոսքով, արդեն լուծվել է։ «Պարզ դարձավ, որ եթե ձու ենք ներկրելու, լինելու է թռչնի անվան տակ, իսկ եթե կենդանի կոկորդիլոս, ուրեմն` կենդանու անվան տակ»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ մարտի 1-ից պատրաստվում է մեկնարկել ծրագիրը և ավարտին հասցնել 5 տարի հետո։

Գործարարի հայտարարության մասին Sputnik Արմենիային առայժմ չի հաջողվում ստանալ ՊԵԿ–ի մեկնաբանությունը։ Հունվարի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին ասել էր, որ խնդիրը լուծվել է։ «Կոկորդիլոսը երկկենցաղ է, և շատ դեպքերում դասակարգման խնդիր կա»,– ասել էր նա։

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նման նախագծի համար ԲՆ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ–ը որևէ փաստաթուղթ չի ստացել, ինչը նշանակում է, որ տնտեսվարողը, որը պատրաստվում է մեկ ամիս հետո մեկնարկել իր կոկորդիլոսաբուծարանի բիզնեսը, դրա թույլտվությունը ստանալու համար պատկան կարույցներին դեռ չի էլ դիմել։

Հիշեցնենք` 2018թ–ի նոյեմբերին ՀՀ բնապահպանության նախարարը հայտարարել էր, որ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու Հայաստանում կոկորդիլոսաբուծարան չի բացվի։

Լրահոս
0