ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Մոսկվայի կենտրոնում գտնվող նախահեղափոխական տանը, որն ավելի հայտնի է «աստղային շենք» անվանումով, այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել։
Հրդեհը բռնկվել էր հինգերորդ հարկի բնակարաններից մեկում։ Նախնական տվյալներով, դեպքը տեղի է ունեցել երաժիշտ Յուրի Բաշմետի դստեր բնակարանում։ Ինչպես հայտնում է Mash ալիքը, կինը չի տուժել։
ԱԻՆ–ից տեղեկացրել են, որ դեպքի վայրում պայթյուն է տեղի ունեցել, հավանաբար, գազից։ Հրդեհի մակերեսը 2000 քմ է եղել։ Ամենայն հավանականությամբ, տանը փայտե ծածկ է այրվել։ Փրկարարների վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել։ 112 տելեգրամ ալիքի տեղեկության համաձայն` մահացածների թվում 17 շաբաթական հղիություն ունեցող կին է եղել։
Տարհանել հաջողվել է շենքի 42 բնակչի, նրանցից 8-ը երեխաներ էին։ Ներկա պահին փրկարարներին հաջողվել է ամբողջությամբ վերացնել հրդեհը։
Շենքը կառուցվել է 1912 թվականին, այն մշակութային ժառանգություն է համարվում։
Շենքը ժողովրդին հայտնի է «աստղային շենք» անվանումով, քանի որ այդ շենքում բնակվում են Նիկաս Սաֆրոնովը, Ինգեբորգի Դապկունայտեն, Յուրի Բաշմետը, ինչպես նաև Լյուբով Կազարնովսկայան։