ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի –Sputnik. Ամերիկացի «խուլիգան», դերասան, պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ բիկինիով 7 աղջիկների համար էքսկուրսավարի դեր է կատարում։
Посмотреть эту публикацию в Instagram
«Եկեք հիմա խոսենք լոքոյի մասին», – լուսանկարին կից գրել է Բիլզերյանը։
Երեք ժամվա ընթացքում գրառումը 700 հազար «լայքի» է արժանացել։
Բաժանորդներից ոմանք հիացել են Բիլզերյանի տեղադրած լուսանկարով։ Նրանք ընդգծել են, որ նա միշտ հետաքրքիր վայրեր է ընտրում զբոսնելու համար։
«Դեն դու իմ հերոսն ես», – գրել է greenertouch_hydroponics–ը։
Հիշեցնենք` Դենը Հայաստան էր եկել 2018 թվականի օգոստոսի 27–ին մասնավոր ինքնաթիռով։ Այստեղ միլիոնատերը հայկական անձնագիր էր ստացել ու հաշվառման կանգնել ՀՀ Զինված ուժերում։
Ի դեպ` խնջույքների ամերիկահայ արքան Երևան էր եկել գեղեցկուհի մոդել Սայլեր Մեդեյրոսի ուղեկցությամբ։