00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիայում հայ «օրենքով գողերը» կարող են կապ ունենալ իտալական մաֆիայի հետ․ Tagesspiegel

© Sputnik / Хавьер Луэнго / Անցնել մեդիապահոցСотрудники правоохранительных органов
Сотрудники правоохранительных органов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետաքննությունը սկսվել է 2014 թվականին Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Բայց պարզվում է՝ ԳԴՀ-ի հատուկ ծառայությունները դեռ 2008 թվականից հետևել են կովկասյան մաֆիային։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերմանական այցի օրերին տեղական մամուլում կրկին գրել են հայկական հանցավոր խմբավորումների մասին։

Իրավապահ մարմինները լայնածավալ հետաքննություն են սկսել 2014 թվականին` Էրֆուրտ քաղաքի ակումբների մեկի մոտակայքում երկու հանցավոր կլանների միջև փոխհրաձգությունից հետո: Այս մասին հիշեցնում է Tagesspiegel գերմանական պարբերականը։

Полицейский автомобиль в Испании - Sputnik Արմենիա
Կովկասյան բանդան գործել է Իսպանիայում. ոստիկանությունը տասից ավելի մաֆիոզի է ձերբակալել

Դրանից հետո գերմանական պարբերականները մի շարք հոդվածներ էին հրապարակել «օրենքով գողերի» ու նրանց հնարավոր գործողությունների մասին։ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը 14 հատուկ գործողություն է անցկացրել ու 42 կասկածյալ գտել։

Ոստիկանությունը կասկածում է նրանց փողեր լվանալու, բռնի գործողությունների, խարդախության ու գողության մեջ։ Որևէ մեկին առայժմ մեղադրանք չի ներկայացվել։ Մի քանի օր առաջ ձերբակալվել էր թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող մի հայ, բայց հետո ազատ է արձակվել։

Ավելի վաղ թերթերը գրել էին, որ այդ քրեական ցանցի հետ կապ ունի ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Սակայն վերջերս Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ դեսպանին չեն կասկածում ԳԴՀ իրավապահ մարմինների քննության տակ եղած որևէ գործով։

Ամփոփիչ հաշվետվության մեջ Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ կազմակերպված հանցավորությունն իսկապես գոյություն ունի։ Այն կապված է հանցավոր այլ խմբերի, այդ թվում՝ իտալական մաֆիայի հետ, և կարող է վտանգավոր լինել պետության անվտանգության համար։

Ազգային անվտանգության մասնագետները պնդել են, որ ԳԴՀ-ի կառավարությունը կովկասյան մաֆիոզ խմբավորումների մասին իմացել է դեռ 2008 թվականից ու նրանց մասին զգուշացումներ է ստացել Կովկասի երկրներից, Արևելյան Եվրոպայից ու Միջին Ասիայից։ Սակայն փորձագետները նշել են, որ այդ տեղեկություններն այնքան գաղտնի ու կարևոր են երկրի անվտանգության համար, որ ենթակա չեն հրապարակման։

Լրահոս
0