00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադաստրում ամենաբարձր պարգևավճարները ստացել են վարորդներն ու հավաքարարները. Կադաստրի պետ

© Photo : official site of the PM of RAГлава гос.комитета кадастра недвижимости Сарат Петросян на заседании Правительства (9 августа 2018). Еревaн
Глава гос.комитета кадастра недвижимости Сарат Петросян на заседании Правительства (9 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարգևավճարներ` ընդդեմ կոռուպցիայի։ Անշարժ գույքի կադաստրի պետը հայտարարել է, թե ում որքան պարգևավճար է տվել և ինչ սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի— Sputnik. 2018 թ.–ի օգոստոսից Կադաստրի կոմիտեի բոլոր աշխատակիցներն են ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Անշարժ գույքի կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը` հիշեցնելով, որ պաշտոնը ստանձնել է հենց 2018–ի օգոստոսին։

Նրա խոսքով` խրախուսում չեն ստացել միայն այն աշխատողները, ովքեր այդ ամիս են ընդունվել աշխատանքի, նկատողություն են ունեցել և արձակուրդում են եղել։

Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա
Հայկ Մարությանը բացահայտեց Տարոն Մարգարյանի օրոք տրված պարգևավճարների գաղտնիքը

«Ինչ ստանձնել եմ ղեկավարի պաշտոնը, համակարգի ռիսկային աշխատանք կատարողները, օրինակ՝ ռեգիստրները, այդ ընթացքում ավելի բարձր պարգևատրում են ստացել։ Ավելի բարձր են պարգաևտրվել նաև նրանք, ում աշխատավարձն անտրամաբանականորեն ցածր է՝ հավաքարարներ, վարորդներ և այլն։ Իսկ տարեվերջին ողջ համակարգը 25%-ի փոխարեն ստացել է 100%-ի խրախուսում, նաև անհատապես խրախուսել եմ մեր ձեռնարկած բարեփոխումների հիմնական պատասխանատուներին»,– հայտնում է Պետրոսյանը։

Անձամբ ինքը` կոմիտեի պետը, տարվա ընթացքում խրախուսումներից հրաժարվել է, իսկ տարեվերջին, իր խոսքով, գործընկերներիս վատ դրության մեջ չդնելու համար, ստացել 640 000 դրամի պարգևատրում, ինչը, ըստ նրա` մի քիչ պակաս է իր տեղակալների՝ դեկտեմբեր ամսին ստացած գումարից։

«Ինքս ինձ պարգևատրելու որոշման մասին երկար եմ մտածել և կրում եմ դրա թե′ բարոյական, թե′ իրավական պատասխանատվությունը։ Անկեղծ ասած, տեսնելով հասարակության լայն շերտերի վերաբերմունքը, միգուցե սխալվել եմ, որից և կանեմ իմ հետևություններն ապագայում»,– գրում է Պետրոսյանը։

Սարհատ Պետրոսյանի հաշվարկով` իր ղեկավարած համակարգի բոլոր աշխատակիցների ամսական եկամուտն 2018թ.–ին շուրջ 50 տոկոսով աճել է, իսկ կոռուպցիոն հոսքերը` զրոյացվել։

Բացի այդ, եթե նախկինում Կադաստրի կոմիտեն` որպես ինքնաֆինանսավորվող մարմին, ամբողջովին ծախսում էր իր ստացած եկամուտները, ապա 2018-ին պետական բյուջե է վերադարձրել շուրջ 538 մլն դրամ։

Ի դեպ, այս տարվա համար Կադաստրում պարգևատրումների նոր կարգ է մշակվել։ Դրանք լինելու են ոչ թե համահարթված, այլ ըստ աշխատանքի որակի։

Պարգևատրումներ, Սարհատ Պետրոսյանի խոսքով, եղել են ու լինելու են, քանի որ պետական կառավարման համակարգում կան ազնիվ ու ցածր վարձատրվող աշխատակիցներ։

«Հակառակ դեպքում մենք նորից կընկնենք կոռումպացված պետական համակարգի փակ ցիկլի մեջ»,– գրում է նա։

Իսկ ինչ վերաբերում է նախկինում համակարգում տիրած կարգերին ու պարգևավճարների նախկին չափերին, կոմիտեի նոր ղեկավարը գերադասում է այդ մասին չխոսել։

Լրահոս
0