00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում աճել է 5 անգամ. Փաշինյանը` Քյոլնում

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил Технический университет Кельна (31 января 2019). Кельн
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Технический университет Кельна (31 января 2019). Кельн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

И.о. премьер-министра Никол Пашинян вручил гос.награду за достижения в ИТ сфере Джеймсу Трухарду (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիրին

Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել: Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը և ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական ու մատչելի:

Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր:

Թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային և տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը և հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը»,–ասել է Փաշինյանը:

Նա ներկայացրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից:

«ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից և կարողություններից անկախ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմություն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը»,–ասել է ՀՀ վարչապետը:

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с директором немецкого гос.банка KfW в Восточной Европе Олафом Зимелки (31 января 2019). Кельн - Sputnik Արմենիա
Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանում նոր նախաձեռնությունների իրականացմամբ

Նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրի-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում:

«Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ:

Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ:

Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով»,–նշել է Փաշինյանը:

Նա ներկայացրել է, որ կրթությունը հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի: Հայաստանում ստեղծեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես համաշխարհային բրենդ: Այն արդեն իսկ ներկայացված է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան: Միևնույն ժամանակ մենք դպրոցականներին հնարավորություն ենք տալիս սովորել ռոբոտաշինություն ArMath լաբորատորիաներում:

Джеймс Трухард - Sputnik Արմենիա
Միլիարդատերը նախագահի մրցանակ կստանա. Հայաստանն ամրապնդում է իր տեղը ՏՏ քարտեզի վրա

Հայաստանն ունի Գիտությունների ազգային ակադեմիա, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի եւ այլ գծով բազում հետազոտական հաստատություններ:

«Եվ, իհարկե, ես չեմ կարող չնշել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որի հետ ձեր համալսարանն այսօր ստորագրեց ակադեմիական համագործակցության մասին հուշագիր: Նկատի առնելով այն պոտենցիալը, որ այս երկու բուհերն ունեն` ես կասկած չունեմ, որ առաջիկայում մենք կխոսենք հաջողված համատեղ նախաձեռնությունների մասին»,–ընդգծել է ՀՀ վարչապետն ու հավելել, որ Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր ստացել և ստանում են գերազանց կրթություն: «Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը»,–ասել է Փաշինյանը:

Ի դեպ, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 40-ամյա պատմության մեջ վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի այնպիսի փոքր, զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է:

Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը: Փաշինյանը բոլորին հրավիրել է գալ և մասնակցել Կոնգրեսին:

Նշենք, որ Քյոլնի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1388 թվականին: Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է: Այն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո):

Լրահոս
0