00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլիարդատերը նախագահի մրցանակ կստանա. Հայաստանն ամրապնդում է իր տեղը ՏՏ քարտեզի վրա

Բաժանորդագրվել
Հայաստանն ընտրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային նշանակության ներդրում ունեցած հերթական անհատին, որը կստանա ՀՀ նախագահի մրցանակը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի պետական մրցանակի 9-րդ դափնեկիրն ամերիկացի միլիարդատեր, National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդն է։ Այս մասին հայտարարվեց այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Генеральный директор ООО ЛИК Групп Сергей Исаев на обсуждениях во время круглого стола Новые рынки и технологии как возможности для развития межгосударственного инновационного сотрудничества (7 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուս փորձագետն ասել է` որքան ներուժ ունի Հայաստանը ՏՏ ոլորտում

Մրցանակը, որը հիմնվել է 2009 թվականի հուլիսի 6–ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի:

Մրցանակը բաղկացած է ոսկե մեդալից, որը պատրաստվել է ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի դիզայնով, և բնական քարերից պատրաստված հուշախորհրդանիշից։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ մրցանակը շատ կարևոր է Հայաստանը որպես զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկրի հանրահռչակման համար։

«Նրանք իրենց համար բացահայտում են Հայաստանը, իմանում են, որ կա ևս մեկ երկիր, որտեղ ՏՏ ոլորտը զարգացած է ու ակամա դառնում են մեր երկրի դեսպանները բարձր տեխնոլոգիաների ոլորտում», – ասաց Արշակյանը։

Նա ընդգծեց, որ նախարարության առջև խնդիրներ են դրված զարգացնել կրթական, գիտահետազոտական ուղղությունները, գրավել միջազգային ընկերություններն ու աջակցել տեղական ընկերություններին, նաև ստարթափեր ստեղծել։

Мультфильм, созданный в Гюмри - Sputnik Արմենիա
Երևանն ընդգրկվել է ՏՏ ոլորտում լավագույն հնարավորություն ընձեռող քաղաքների տասնյակում

VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես կարևորեց մրցանակը։

«Այն օգնում է ներկայացնել Հայաստանը ՏՏ միջազգային քարտեզի վրա։ Մենք հրավիրում ենք հայտնի մարդկանց, նրանք պատմում են իրենց փորձի մասին», – լրագրողների հետ զրույցում ասաց Յիրիկյանը։

Թրուշարդը Երևան կգա նոյեմբերի 29–ին, մրցանակը նրան կհանձնի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30–ին հատուկ ընթրիքի ժամանակ։

National instruments–ը ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից է, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ Հայաստանում ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների ստեղծման ծրագիր է իրականացնում։

Տեղեկատվական տեխնոլոգիաները 2001 թվականին Հայաստանի գերակա ուղղություն են ճանաչվել։

Լրահոս
0