00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբովյանի կրակոցների հետքերով. ձերբակալվածներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդին է

© Sputnik / Asatur YesayantsПистолет "Оса" специального назначения
Пистолет Оса специального назначения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար «Շշի Մելոյի» ռեստորանում զինված միջադեպի հետևանքով 7 վիրավորներից 5-ը «Շշի Մելո» մականվամբ պատգամավոր Մելիք Մանուկյանի հարազատներն են։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում երեկ հնչած կրակոցներից հետո որպես կասկածյալներ ձերբակալվել են Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Շանթ Մելիքի Մանուկյանը և Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի բնակիչ, 35-ամյա Արթուր Վարդանյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Карета скорой помощи - Sputnik Արմենիա
Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Կայքի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 29-ին, ձերբակալվել է Շանթ Մանուկյանը, որը նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է։

Armtimes.com–ն էլ գրում է, որ ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 7 վիրավորներից 5-ը նույնպես պատգամավորների հարազատներն են, մյուս երկուսը հակառակորդ կողմից են: Ըստ ԶԼՄ–ի` միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել Մանուկյանի եղբորորդին և քրոջ որդին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի օրը Աբովյանում գտնվող վուլկանիզացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել «Շշի Մելոյի» ազգականների և աշխատակիցների միջև: Աշխատակիցները դժգոհել են նրանց խոսելու տոնից, ինչն էլ վիճաբանության պատճառ է դարձել. կողմերը պայամանվորվել են ուշ ժամի հանդիպել «Պարտեզ» ռեստորանի տարածքում ու շարունակել խոսակցությունը: Արդեն ռեստորանի տարածքում վիճաբանությունը վերածվել է փոխհրաձգության:

Դեպքի վայրից տարբեր տեսակի փամփուշտներ են հայտնաբերվել, ինչն էլ նշանակում է, որ դեպքի վայրում տարբեր զենքեր են աշխատել: Թե ովքեր են եղել կոնկրետ կրակոց արձակողները, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետևանքով սպանվել է 30-ամյա Արտաշես Գևորգյանը: Նա Աբովյան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին:

Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին հունվարի 29-ին, ժամը 01:30-ի սահմանում։ Ոստիկանության Աբովյանի բաժինն ահազանգ էր ստացել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մեկը`մահացած վիճակում:

Սպանության փաստով հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթ։

Լրահոս
0