ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի -Sputnik. Երևանում շտապօգնության մեքենան բախվել է մարդատար ավտոմեքենային, կան վիրավորներ: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան:
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: