00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ

© Sputnik / Aram NersesyanРазрушения в домах жителей района Сари Таг
Разрушения в домах жителей района Сари Таг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն օր Սարի Թաղի մի շարք տների բնակիչներ վախով են քնում՝ անհանգստանալով, որ հանկարծ գիշերը տունը կարող է փլուզվել։ Նրանք գրում են հնարավոր բոլոր ատյաններին, սակայն խնդիրը չի լուծվում։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սարի Թաղի բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց տները կարող են մի ակնթարթում փլվել։  Պատերը ծածկված են մանր ճեղքերով, հատակը 30-40 աստիճան անկյան տակ թեքվել, աստիճանները վտանգավոր են դարձել, իսկ շատ դռները չեն բացվում խախտված շրջանակների պատճառով։

Միայն վերջին ամսվա ընթացքում մի փողոցի վրա երկու փլուզում է եղել։ Դժբախտությունը պատահել է արցախյան պատերազմի վետերան Սուրեն Հակոբյանի տանը հունվարի 3-ի առավոտյան։ Սարի Թաղի 18 փողոցում գտնվող N81 տունը, որտեղ բնակվում է Հակոբյանների ընտանիքը, սկսեց թղթե տնակի նման քանդվել։

© Sputnik / Aram NersesyanՍարի Թաղի տներից մեկում
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սարի Թաղի տներից մեկում

Պատն ընկել է անմիջապես քնած Սուրենի և նրա որդու վրա։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել, սակայն կահույքն արդեն վերականգնել հնարավոր չէ։ Այժմ 7 հագուց բաղկացած ընտանիքը ստիպված ապրում է մեկ փոքրիկ սենյակում. մյուս երկուսում ապրելը պարզապես վտանգավոր է։

© Sputnik / Aram NersesyanՍարի Թաղի տներից մեկի պատը՝ դրսից
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սարի Թաղի տներից մեկի պատը՝ դրսից

Ինչպես պատմեց Սուրենի հայրը` Մարտիկը, տունը դեռևս 2007 թվականին է վթարային ճանաչվել, սակայն քաղաքապետարանի, քաղաքաշինության նախկին նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության ներկայիս կոմիտեի հետ բյուրոկրատական նամակագրություն է իրականացվում մինչ օրս։

ԱԻՆ–ը ընտանիքին խորհուրդ են տվել անհապաղ լքել տունը։ Բայց ընտանիքը գնալու տեղ չունի. նոր բնակարանի հույս Հակոբյանները չունեն, թեև խոստացել են տրամադրել այն։

© Sputnik / Aram NersesyanՍուրեն Հակոբյանի որդիները՝ Սարի Թաղի իրենց տանը
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սուրեն Հակոբյանի որդիները՝ Սարի Թաղի իրենց տանը

«Մենք արդեն չգիտենք, ինչ անել։ Երեք անչափահաս թոռ ունենք, որդիս` արցախյան պատերազմի մասնակից է, մի՞թե նորմալ կյանքի արժանի չենք», – ասաց Մարտիկը։

Նույն փողոցի 68 տանը նույնպիսի իրավիճակ է. ճաքած պատեր, անհարթ հատակ և կարմիր ժապավեն, որով ԱԻՆ աշխատակիցները մեկուսացրել են սենյակներից մեկը։

Այն ապրելու համար բացարձակ պիտանի չէ, քանի որ գտնվում է վտանգի էպիկենտրոնում. հաջորդ փլուզումը կանխատեսվում է հենց այդ տեղում։ Բնակիչները խոհանոց են գնում նախապես մշակված և առավել անվտանգ երթուղով։

© Sputnik / Aram NersesyanՍարի Թաղի տներից մեկի բակը
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սարի Թաղի տներից մեկի բակը

Կենտրոնական մուտքն ամբողջությամբ փակված է, և ընտանիքը ստիպված դուրս ու ներս է անում ննջասենյակի միջով, որտեղ վթարային ելքն է։

«Հիմնական կոնստրուկցիայի մի մասը փլուզվել է հունվարի 23-ին, երկրորդը` 24-ին, և արդեն հունվարի 25-ին փլուզվել է հիմքը։ Գրունտային ջրերը աստիճանաբար քանդեցին մեր տունը։ Մտավախություն ունենք, որ 10 կամ 15 օրվա ընթացքում տան մի մասն ամբողջությամբ կփլուզվի», – նշեց Սևակը, որն այս տանն ապրում է ևս 6 հոգու հետ։

© Sputnik / Aram NersesyanՓլուզված պատի հետքերը. Սարի Թաղ
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Փլուզված պատի հետքերը. Սարի Թաղ

Երկու տների բնակիչներն էլ մտադիր չեն հանձնվելու և հանդիպում են պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեն իրավիճակը։

© Sputnik / Aram NersesyanՍարի Թաղի տներից մեկում
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սարի Թաղի տներից մեկում

Քաղաքապետը, սակայն, դեռ ժամանակ չի գտել նրանց հետ հանդիպելու համար։

Մարությանի համախոհ, ակտիվիստ Լևոն Զաքարյանը կոչ է արել նրան օգնել այդ ընտանիքներին և ժամանակավոր կացարան տրամադրել նրանց։ Մարությանը հայտարարել է, որ ծանոթ է խնդրին, քննարկել է այն. ամեն ինչի պատճառը ստորգետնյա ջրերն են։

© Sputnik / Aram NersesyanԲյուրոկրատական թղթաբանություն
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Բյուրոկրատական թղթաբանություն

«Խնդիրն այդ երկու տներով չի լուծվում, այն պետք է համակարգային լուծում ստանա։ Մենք արդեն քննարկել ենք, ինչպես կարելի է լուծել գրունտային ջրերի հարցը և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է քաղաքապետը։

Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Էդիկ Շաքարյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ այդ փողոցում սողանքներ կան և տները վթարային վիճակում են։

© Sputnik / Aram NersesyanՍարի Թաղի տներից մեկի բակը
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սարի Թաղի տներից մեկի բակը

Փորձաքննությունը ցույց է տվել, որ 31 տուն գտնվում է երրորդ և չորրորդ կարգի վթարային վիճակում։ Սակայն փլուզումները տեղի են ունենում ոչ միայն սողանքների և ընդերքային ջրերի պատճառով, այլև շինարարական չափանիշների խախտումների։ Նրա խոսքով` հավաքված նյութերը ինժեներաերկրաբանական փորձաքննություն նշանակելու համար ուղարկվել են Քաղաքաշինության պետական կոմիտե։

© Sputnik / Aram NersesyanՍարի Թաղ. շենքը կրող սյան հիմքն իջել է, պատը մնացել է օդում
Այլ՝ սարսափելի Երևան. բնակիչները ապրում են վախը սրտում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սարի Թաղ. շենքը կրող սյան հիմքն իջել է, պատը մնացել է օդում

Շաքարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը դժվար իրավիճակում է հայտնվել, քանի որ խնդիրը լուծելու համար մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջվում, իսկ քաղաքապետարանը նման միջոցներ չունի։

Ավելին, չկան ծրագրեր Սարի Թաղի անկայուն գրունտի խնդիրը լուծելու և բնակիչներին տարհանելու համար։

Լրահոս
0