ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Այս մասին գրում է «Հրապարկ» օրաթերթը։
«5-6 ամիս է՝ Երևանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան»,– նշված է հոդվածում։
Թերթը տեղեկացել է, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան և արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։
Ըստ «Հրապարակ» թերթի` ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է` զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։