00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշոտ Երկաթ». երկաթե հիշողություն Պավելի և նրա մարտիկների մասին. տեսանյութ

© SputnikКарабахская война Архив 1992
Карабахская война Архив 1992 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորությունն այն մասին, որ բոլոր հայ զինծառայողները համազգեստի վրա կրելու են «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը (ի պատիվ Աշոտ Երկրորդ Բագրատունի արքայի), դիպել է Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի սրտի նուրբ թելերին և ստիպել վերապրել 27 տարվա վաղեմության օրը։ Այդ տարի՝ 1992 թ.ին, նա առաջին անգամ հայտնվեց պատերազմում, վիրավորվեց և շրջափակումից դուրս եկավ «Աշոտ Երկաթ» ջոկատի հետ։

Հրապարակում ենք հատվածներ նրա հիշողություններից։

Արահետը ոլոր–մոլոր ձգվում էր։ Հերթական ոլորանում ուժգնացող սուլոց հնչեց։ Ես նետվեցի գետնին և ինչքան ուժ ունեի սեղմվեցի ներքև։ Կուչ եկած պառկեցի և մի վայրկյան անց երկիրը սասանվեց։ Այնպես էր ցնցվում, ասես նավակի մեջ լինեի. ականջներիս զրնգացին։

Аркадий Тер-Тадевосян, Дмитрий Писаренко и Артур Апресов - Sputnik Արմենիա
Մի շինելի տակ. նվիրվում է Արթուր Ապրեսովի հիշատակին

Կկոցած աչքերով տեսա, թե ինչպես աջ կողքիս վրա երկու տեղ համազգեստս, որին «խեբե» էինք ասում, պատռվեց։ Գործվածքը վարդի նման բացվել էր և այդ տեղն ասես կտրել էին դանակով։ Թաց բծեր հայտնվեցին։ Ձեռք տվեցի. մատներիս ծայրերն արյունոտվեցին։ Ցավ զգացի։ Շոկային վիճակից օգնեց խուսափել առավոտվա կոնյակը, որն առաջարկել էին զինվորները՝ քաջության համար։

Գրքերից հիշեցի, որ ամենասարսափելի վնասվածքները որովայնի հատվածում են լինում։ Սկսեցի շոշափել ինձ։ Մեջքի վրա պառկած` փորձեցի պատկերացնել, թե ինչպես պետք է տեղը դնեմ դուրս թափված աղիքները...  Բայց պարզվեց, որ այդ հատվածում վնասվածք չունեմ։ Սկսեցի դանդաղ շոշափել կողերս։ Կարծես թե բան չկար։ Այդ ժամանակ արիություն հավաքեցի և կրկին ձեռք տվեցի վերքիս։ Մանուկ հասակում վերքերիս հաճախ էին կարեր դնում, ուստի դժվար չէր որոշել, որ այն խորը չէ։ Արյունը բաց գույն ուներ։ Հետևություն. բեկորը հպանցիկ էր անցել։

– Ես վիրավոր եմ, – տեղեկացրի մնացածներին. Ձայնիս տոնայնության մեջ կարծես ինչ–որ մանկական հիացմունք կար։ Կողքիս` մեծ քարի մոտ, ինչ–որ տարօրինակ գոյացություն էր ընկած։ Ասես քար լիներ կամ երկաթ։ Ձեռքս վերցրի, բայց իսկույն դեն նետեցի։ Այն տաք էր և սուր` ածելիի պես։ Դա «իմ» բեկորն էր` լուցկու տուփից մի քիչ երկար։ Սպասեցի, որ սառչի և որպես հիշատակ վերցրեցի։

Մոտակա թփուտից դուրս սողաց մեզ ուղեկցողը։ Ձեռքերն ու դեմքը արյան մեջ կորած էին։ Նա ցույց տվեց հրացանի կոթը, որից փայտի մի բարակ կտոր էր մնացել.

– Եթե սա չլիներ, աչքս կկորցնեի։ Ես դրանով վերջին պահին դեմքս փակեցի։

Кадр из фильма Дмитрия Писаренко - Sputnik Արմենիա
Ո՞վ Արցախում պաշարեց Գերանբոյի գումարտակը. Նևզորովի խրոնիկան և սենսացիոն հուշերը

Նա խաչակնքեց, հետո խաչ արեց հրացանի վրա և համբուրեց փողը։ Մենք շարունակեցինք իջնել մի տեսակ պատանեկան ուրախությամբ, որ իսկական մարտական մկրտություն ենք ստացել: Ես պարբերաբար դիպչում էի վերքիս։ Արնաբծի տրամագիծը մեծանում էր։ Ոլորաններից մեկի վրա բարձրացրի համազգեստս և մեծ վառ կարմիր հատված տեսա այդ տեղում պատռված վերնաշապիկիս վրա։ Տեսածիցս վատացա։ Ոտքերս թուլացան։

– Հա–ա–ա, կարգին կպել է, – նկատեց օպերատոր Սուրիկ Մարտիրոսյանը։ – Հապա նայիր, մեջքիս վրա ի՞նչ կա։

Սուրիկը շրջվեց։ Նրա ձախ թիակի շրջանում նույնպես վնասվածք կար։ Նայեցի շապիկի տակ։ Արյուն էր գալիս, բայց ոչ շատ ուժեղ։ Թաշկինակ դրեցի և մտածեցի, որ չի կարելի թուլանալ։ Պետք է անձնական օրինակով սատարեինք միմյանց։ Եվ մենք, միմյանց թև ընկած, շարունակեցինք ոտներս քարշ տալ։ 

Շուտով հայտնվեց հրամանատարը` Պավել Երիցյանը։ Գլխին սև ժապավեն էր` «Աշոտ Երկաթ» ջոկատի անվանումով։

– Բոլորը տանկ նստեն, – հրամայեց նա։

Լուսադեմին կարճատև եթերային սեանսից հետո հրամանատարը հավաքեց ջոկատը։ Ասաց, որ գնում է հետախուզության և նրան մի քանի հոգի է պետք։ Ընտրեց վեց հոգու։

Советский одноместный сверхзвуковой высотный перехватчик МиГ-25 - Sputnik Արմենիա
Ինչպես ադրբեջանական ինքնաթիռը հայտնվեց Հայաստանում կամ Սևանում տեղի ունեցած ավիաաղետի գաղտնիքը

Հրամանատարի փոխարեն մնացած Ժորային անհանգստացնում էր այն, որ Պավելը կապի դուրս չէր գալիս։ Ռացիայի թշշոցի մեջ հնչում էին տագնապալի հաղորդագրություններ։ Մյուս ուղղություններով ընթանում էին կատաղի մարտեր։ Հակառակորդը կիրառում էր տանկեր և մեծ քանակությամբ հետևակ։

– Ահա, ուղղաթիռ հայտնվեց։ Հեռավորությունը 4-5 կիլոմետր է։ Բարձրությունը մոտավորապես 500 մետր է, – գոռաց տղաներից մեկը։

Հեռվում սուրացին հրթիռները։

– Մոտ է, – սուր ճչաց մեր հարևանը և սեղմվեց խրամատի հատակին։

Գնդակոծությունն ուժգնանում էր։ Մենք լուռ էինք. լսում էինք համազարկը...

— Հեռանում ենք, վեր կացեք, – խրամատի մեջ նայեց Ժորան։ – Հակառակորդը ճեղքել է ճակատը։ Պետք է հասցնենք, քանի չենք ընկել պաշարման մեջ։

Բարձունքը թողեցինք առանց մի կրակոցի։ Ծանր զենքերը և  փամփուշտների «ցինկերը» ուսերին` մարտիկները շեղվեցին ճանապարհից ու գնացին սաղարթախիտ ու փշոտ թփուտների միջով։ Այդկերպ ենթադրվում էր, որ բազմամարդ ջոկատը կձուլվի թփուտներում ու չի ընկնի հակառակորդի ձեռքը։

– Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո..., – հրացանի փողին շշնջում էր զինվորներից մեկը։

Մենք երկյուղած շրջվում էինք և սարսափով լի աչքերով նայում մեր թիկունքում մնացած բլրին։ Լարվածությունից ծնկերս դողում էին, կզակս ցնցվում էր, ահավոր խմել էի ուզում։ Հուզմունքից արագ–արագ էի շնչում և ամբողջ կրծքով։ Ոտքիս վերքի կարերը դրանից ավելի էին բացվում...

Стороны карабахского конфликта обменялись пленными - Sputnik Արմենիա
Վերադարձ գերությունից դեպի տուն՝ Հայաստան և Ադրբեջան

Վերջապես ջոկատը շրջանցեց բլուրը, որից այն կողմ վտանգավոր բարձունքն էր։ Այստեղ էինք թաքցրել մեր տեխնիկան։ Ժորան կապվեց հրամանատարության հետ, հետո վհատված ասաց.

– Վերջ, մենք պաշարման մեջ ենք։

Որոշեցինք ճեղքել պաշարումը։ Հստակ չէր հաղորդվում է, թե որտեղ է թշնամին։ Ենթադրեցինք, որ Մաղավուզ գյուղի մոտակայքում երևացող բլուրներից մեկի վրա։ Հետևազորի մարտական մեքենան վարողները գործի գցեցին շարժիչը, առաջ անցան և կրակահերթ բացեցին դեպի բարձունքը։ Այդտեղից չպատասխանեցին։ Ջոկատը ոգևորվեց։ Զինվորները որոշեցին դուրս գալ ճանապարհի վրա և շարժվել գյուղի ծայրամաս։ Սուրիկի մոտ էլ էր արյունահոսություն սկսվել։ Ժորան, տեսնելով, որ մենք միմյանց ցույց ենք տալիս արնաթաթախ վիրակապերը, ասաց.

– Վերջ, տղաներ, շնորհակալություն։ Գնացեք հոսպիտալ։

Մենք հրաժեշտ տվեցինք մարտիկներին ու նստեցինք թիկունք գնացող «ԿԱՄԱԶ»-ը։ Ես տեղավորվեցի թափքում գտնվող շարքից դուրս եկած ДШК-ի սայլի վրա։ Մեքենան մեծ արագությամբ սլանում էր ճանապարհի եզրով, որպեսզի չխանգարեր հանդիպակաց եկող զրահամեքենաներին և տրանսպորտային միջոցներին։

Скриншот фотографиями Ашота Гуляна (Осколок) - Sputnik Արմենիա
Աշոտ Ղուլյանն իր բեկորները թողեց նոր սերնդի մեջ

Մաղավուզի մոտ հավաքվում էին լրացուցիչ ուժեր։ Ճանապարհը հրետակոծվում էր «Գրադով»։ Մեզ բեկորներից պաշտպանում էին ճանապարհի երկայնքով աճած սաղարթախիտ ծառերը։ Բայց երբ համարյա մեր գլխի վրայով հանկարծակի անցավ ինքնաթիռն ու ռումբ նետեց, մեքենան թեքվեց ու կախվեց ձորակի վրա, իսկ ես մնացի հրետասայլի տակ։ Բոլորին թվաց, որ մի ակնթարթից անց այն շուռ կգա։ Սուրիկը ցատկեց մեքենայից, իսկ վարորդն արգելակեց ու դուրս թռավ խցիկից։

– Դիմա, ցատկի՛ր, – լսվեց Սուրիկի հուսահատ բղավոցը։

Բայց ես չէի կարող։ Հրետասայլը վրաս էր ու կաթվածահար էր անում բոլոր ջանքերս։ «ԿԱՄԱԶ»–ն անշարժացավ։ Աչքերս փակեցի ու ատամներս սեղմեցի։ Զգացի, որ մարմինս խոնավացավ... Բայց մեքենան, այնուամենայնիվ, անշարժ մնաց։ Վարորդը կրկին զբաղեցրեց տեղը։ Միացրեց հետադարձ փոխանցումը և դուրս եկավ ճանապարհ։ Ես խոր շունչ քաշեցի և ճակատիցս մաքրեցի քրտինքի կաթիլները։ Քրտինքս սառն էր...

«Աշոտ Երկաթ» ջոկատի հրամանատար Պավել Երիցյանն այդ օրը չվերադարձավ մարտից։

Ուղիղ մեկ տարի անց, ԵՊՀ ռազմական ամբիոնի դասընթացներից հետո դարձա ՀՀ ԶՈւ լեյտենանտ։

© SputnikԼրագրողների աշխատանքը ծայրահեղ իրավիճակներում
«Աշոտ Երկաթ». երկաթե հիշողություն Պավելի և նրա մարտիկների մասին. տեսանյութ - Sputnik Արմենիա
Լրագրողների աշխատանքը ծայրահեղ իրավիճակներում
Լրահոս
0