00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի շինելի տակ. նվիրվում է Արթուր Ապրեսովի հիշատակին

© Photo : Dmitrii PisarenkoАркадий Тер-Тадевосян, Дмитрий Писаренко и Артур Апресов
Аркадий Тер-Тадевосян, Дмитрий Писаренко и Артур Апресов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կյանքից հեռացել է երիտասարդ և տաղանդավոր օպերատոր Արթուր Ապրեսովը։ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի կապը նրա հետ սովորական ընկերություն չէր. դեռ երիտասարդ տարիքում նրանք կողք կողքի անցել են ղարաբաղյան պատերազմի միջով` կատարելով իրենց լրագրողական պարտքը։ Այսօր Դմիտրի Իվանովիչը հիշում է ընկերոջը թախծի պրիզմայի միջով։ Սեփական, անձնական...

Ծակ վրանից և թաց հողից հետո Առաջաձորի դպրոցի դասարանի քարե պատերը և փայտյա հատակը, եթե անգամ լյուքս չէին թվում, ապա հաստատ կիսալյուքս։ Առավոտյան ես որոշեցի կարգին լվացվել, բայց չհաջողվեց տաք ջուր ճարել։ Այդ ժամանակ ստիպված էի գնալ «սխրանքի»։

–  Դիմա, դու մենինգիտ կընկնես, – վրդովվեց Արթուրը, երբ ես գլուխս պահեցի աղբյուրից եկող ջրի շթի տակ։

Артур Апресов - Sputnik Արմենիա
Մահացել է օպերատոր Արթուր Ապրեսովը

Նա կողքս պպզած էր և հաճույքով «Պրիմա» էր ծխում։ Մինչև գոտկատեղը մերկանալով` ես լվացվեցի աղբյուրի ջրով և մի անգամ էլ մտա շթի տակ։ Արևոտ ու անքամի օր էր։ Առաջաձորն ավելի ցածր էր, քան դիրքերը, որտեղից իջել էինք։ Գյուղում ձյունն արդեն հալվել էր։ Մազերս արագ չորացան։ Արթուրը նույնպես լվացվեց, բայց առանց մոլեռանդության։ Մենք անշտապ գնացինք դեպի դպրոց։ Ճանապարհին հանդիպեցինք գումարտակի հրամանատար, մայոր Տիտանյանին։ Միմյանց ողջունելուց հետո նա ոտքից գլուխ հայացքով չափեց մեզ։

– Սա ի՞նչ է։

Տիտանյանը հայացքով հասկացրեց, որ նկատի ունի իմ հնաոճ համազգեստը։

– Կմոտենաս նյութական ապահովման պետին, երկու նորմալ համազգեստ կստանաք։ Կասես, որ ես եմ հրամայել։

– Շնորհակալություն։

Մեզ հայկական նմուշի երկու «աֆղանկա» տվեցին։ Բայց ես միանգամից չփոխվեցի։ Հետաձգեցի մինչև «դեմբել» դառնալը։

© Photo : Dmitrii PisarenkoԱրթուր Ապրեսովը և Դմիտրի Պիսարենկոն
Մի շինելի տակ. նվիրվում է Արթուր Ապրեսովի հիշատակին - Sputnik Արմենիա
Արթուր Ապրեսովը և Դմիտրի Պիսարենկոն
Ճաշից հետո հրաման ստացանք շարժվել առաջ։ Առաջաձորի թիկունքի բազան տեղափոխվել էր Պողոսագոմեր գնդակոծված գյուղ։ Այնտեղ դեռ բնակիչներ չկային։ Պետք է մնայինք անտեր տներում։ Զինվորները ցրվեցին գյուղում` մահճակալի նման ինչ–որ հարմարանք գտնելու։ Ես էլ տնից տուն էի անցնում` պատկերացնելով նախկին տերերին։ Ինչ–որ տեղ հատակին ցրված էին լուսանկարներ։ Ես պատկերացրեցի, թե ինչպես են այս մարդիկ աղմկոտ խնջույքներ կազմակերպել, ուրախացել, իսկ հիմա այստեղ լուռ էր և դատարկ։

Ունեցվածքը, որը գյուղացիները տարհանման ժամանակ չէին հասցնել վերցնել, անկասկած, տարվել էր հակառակ ուղղությամբ։ Գրեթե բոլոր դարպասների վրա ներկով ադրբեջաներեն գրություններ էին. «Շիխլարով Սուլթան, Ագդերե»։ Դա նշանակում էր, որ թշնամու զինվորները գյուղ մտնելուց հետո սկսել էին յուրացնել տները։

Высота Леле-Тепе - Sputnik Արմենիա
Ադրբեջանական «Էվերեստը»` նրանց զոհաբերության խորան. հաջորդ կայարանը` Լելե Թեփե

– Տեսեք, թե ինչ եմ գտել Ֆելիքսի համար, – բացականչեց զինվորներից մեկը` գլխավերևում տանելով մանկական մեծ մահճակալ, որը դարբնի ձեռքի գործ էր։

Ոտքերն աղեղի տեսքով էին, այնպես որ այն կարելի է ճոճել։ Տեսնելով երկաթե օրորոցը` ամբողջ վաշտը քրքջաց։ Ֆելիքսը ցածրահասակ էր։ Նույնիսկ իմ ֆոնին (1,68 սմ) նա գաճաճ էր երևում, թեպետ արդեն 30 անց էր։ Մինչև պատերազմը Ֆելիքսը գործարանի հասարակ բանվոր էր եղել։ Նա ժպիտով ընդունեց նվերը, և, հետաքրքիր է, որը մահճակալն ասես հենց նրա համար էր։ Նա սկսեց խնամքով հարդարել իր անկողինը և շուտով մտավ օրորոցի մեջ։ Արթուրը որոշել կատակել.

– Ֆելո, ինձ համար տեղ չես գտնի՞, – լուրջ դեմքով հարցրեց նա։

— Իհարկե, եղբայր, պառկիր կողքս։ Մի կողմ կքաշվեմ, այստեղ մի քիչ տեղ կա, եթե կողքի պառկել։

Ֆելիքսը շուռումուռ եկավ մահճակալի մեջ` ցուցադրելով հարգանք դրսևորելու իր պատրաստակամությունը։

— Լավ, պետք չէ, շնորհակալություն, – ամաչելով ժպտաց Արթուրը, որը չէր սպասում Ֆելիքսի այդչափ անկեղծ արձագանքին։

Արթուրն ու ես պառկեցինք պատի մոտ խոտի վրա` սովորականի նման գլխի տակ դնելով ուսապարկերը և տեսախցիկի պայուսակները։ Արթուրը միանգամից քնեց։ Իմ հագին կարճ շագանակագույն բաճկոն էր։ Ես հանեցի այն և գցեցի ընկերոջս վրա։ Փռվեցի մեջքի վրա և նույնպես ննջեցի, բայց շուտով արթնացա ինչ–որ հարմարավետ զգացողությունից։ Հասկացա, որ տաքությունից։ Ես ծածկված էի իմ բաճկոնով։ Ես կրկին այն հոգատարությամբ գցեցի Արթուրի վրա։ Որոշ ժամանակ անց իրավիճակը կրկնվեց։ Պարզվեց, որ Արթուրը նույնպես գիշերն արթնացել է և զգալով, որ ինքը «վերմակի տակ է», իսկ ես` ոչ, բաճկոնը կրկին գցել էր վրաս։ Մենք այդպես պարբերաբար հոգ տանելով միմյանց մասին` ձգեցինք մինչև առավոտ։

Լրահոս
0