00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս ենք «ճարպակալում». անհայտ և «բոլորովին անհայտ» ճարպերը հայկական կաթնամթերքում

© Sputnik / Asatur YesayantsМолочные продукты в магазине
Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ–ում ուժի մեջ է մտել կաթնամթերքի վերաբերյալ նոր կանոնակարգը, բայց հայ արտադրողներն առայժմ չեն շտապում կատարել նոր պահանջները։

Արամ Գարեգինյան, Sputnik

Դուք կարդո՞ւմ եք խանութում վաճառվող ապրանքների վրա գրվածը։ Այդ դեպքում ձեզ նորություն է սպասում։ Եվրասիական միությունում հունվարի 16-ից ուժի մեջ են մտել կաթնամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգում արված փոփոխությունները։ Այժմ արտադրողներն անպայման պետք է նշեն, թե ինչ ծագում ունեն կաթում կամ թթվասերում առկա ճարպերը` կաթնայի՞ն, թե՞ բուսական։

Предпраздничная суета в магазинах Еревана - Sputnik Արմենիա
Հայաստանյան որոշ սուպերմարկետներն ու մատակարարները կանոններով չէին խաղում. ՏՄՊՊՀ

Ճիշտ է` Հայաստանում այդ փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել։ Տեղի արտադրողները խնդրել են 6 ամսով հետաձգել։ Այնպես որ մենք դեռ հստակ չգիտենք` մեր գնածը կաթից պատրաստված մթերք է, թե ոչ։ Նոր կանոնները տարածվում են նաև Հայաստանի վրա։ Փաստորեն հիմա հայկական կողմի հայտն ուսումնասիրում է ԵՏՀ–ն։

Բոլորն էլ գիտեն, որ բուսական ճարպն ավելի էժան է, և եթե խանութում վաճառվող ապրանքի վրա գրված է «կարագ», իսկ գնապիտակին` 2000 դրամ, պետք չէ երկար մտածել, թե ինչից են «հարել» այդ կարագը։

Ինչո՞ւ տեղի արտադրողները պատրաստ չեն «ճարպային ճշմարտությանը»։ Նրանց խոսքով` իրենց պահեստներում բազմաթիվ չօգտագործած հին տուփեր են կուտակվել, որոնք պետք է օգտագործել։

Покупатель у отдела яиц в супермаркете - Sputnik Արմենիա
Գնաճը և աշխատավարձերը Հայաստանում. ով ինչքանի է «արժանի»

«Բայց նրանք գիտեին, որ սրա ժամանակը գալու է։ Այսինքն կարող էին նախապատրաստվել, – ասում է Հայաստանի պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը։ – Իսկ հիմա բարեխիղճ արտադրողները նորից ծանր դրության մեջ են հայտնվում։ Եթե դուք տուփի վրա նշեք բուսական ճարպ, իսկ ձեր մրցակիցները չնշեն, ապա դուք կպարտվեք։ Եթե աշխատում եք բուն կաթնային բաղադրիչներով և նշում այդ մասին, մյուսները ևս նշում են։ Սակայն նրանք ավելի էժան բաղադրիչներ են օգտագործել, իսկ դա նշանակում է նաև գինն է ցածր։ Եվ այդ դեպքում դուք դարձյալ պարտվում եք»։

Ընդ որում` որևէ մեկը չի ասում, որ բուսական բոլոր ճարպերն են վնասակար։ Պարզապես գնորդը պետք է իմանա, թե ինչ է գնում խանութից։ Բայց բավական է միայն թռուցիկ նայել ցուցափեղկերին, և ամեն ինչ տեսանելի կդառնա։ Ավելի ճիշտ, ոչինչ չի երևում։ Կաթնային ճարպերի փոխարինիչների մասին ոչ բոլորն են գրում են տուփերի վրա։ Բայց սա դեռ ոչինչ։ Տուփերի վրա չեն նշում ոչ միայն բուսական ճարպերը, այլև տրանսճարպերը։ Ի՞նչ է դա։

Դրանք այն ճարպերն են, որոնք շուտ են պնդանում։ Դրանք բնական կենդանական ճարպերի (այդ թվում կաթնային) մի փոքր մասն են (մի քանի տոկոս)։ Սակայն սննդի արդյունաբերության մեջ ավելի շատ օգտագործվում են բուսական տրանսճարպերը։ Մշակվում են ջրածնով (հիդրոգենիզացիայի միջոցով) բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ դեպքում դրանք հեղուկ վիճակից դառնում են մածուկանման կամ պնդանում են, և դրանք հեշտությամբ կարելի է օգտագործել կարագի փոխարեն։

Депутат Самвел Алексанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային դիրքը թուլացել է. որքա՞ն է նրա բաժինը շուկայում

«Այն, որ տրանսճարպերը վտանգավոր են առողջության համար, վաղուց է ապացուցված։ Սակայն, ցավոք, մեր պրակտիկայում որևէ մեկը նույնիսկ չի մտածում, որ դրանց առկայության մասին գրի տուփի վրա, – ասում է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ - Կամ նրանք կարող են այդ մասին գրել մեծածախ տուփի վրա, օրինակ` արկղերի և դարսակույտի։ Բայց դա ի՞նչ է տալիս սպառողին։ Չէ՞ որ ոչ ոք խանութից պահեստ չի գնալու և լապտերիկով լուսավորի արկղերը։ Ի՞նչ է գրված այն տարայի կամ տուփի վրա, որը մենք վերցնում ենք խանութից ու տուն բերում։ Ցավոք, այդ կարևոր տեղեկությունը բացակայում է։ Լաբորատորիաներում հնարավոր է ստուգել տրանսճարպերի կոնցենտրացիան։ Սակայն ինձ հայտնի չէ, որ այդ պարամետրերով վերջին շրջանում պետական ստուգումներ իրականացված լինեն»։

Նշենք, որ հայկական տեխնիկական կանոնակարգի համաձայն (որոնք համընկնում են ռուսականի հետ)` տրանսճարպերը պարունակությունը սննդամթերքում պետք է լինի ոչ ավելի, քան 2%։ Որքան են դրանք իրականում, պարզ չէ։ Զուր չբողոքենք բարեխիղճ արտադրողներից։ Բայց մենք դեռ չենք կարող ազնիվ արտադրանքը տարբերել ոչ ազնիվից կամ անօրինականից։

Լրահոս
0