ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Նոր` 7-րդ գումարման խորհրդարանի 132 պատգամավորների անունները հայտնի են։ Դրանք այսօր պաշտոնապես հրապարակել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այսպիսով «Իմ քայլը» խմբակցության 88 անդամներն են.
- Միրզոյան Արարատ Սամվելի
- Նազարյան Լենա Ռաֆայելի
- Սիմոնյան Ալեն Ռոբերտի
- Միքայելյան Սասուն Մեխակի
Անդամների քանակով երկրորդ տեղում է ԲՀԿ–ն, որը նոր խորհրդարանում ունենալու է 26 պատգամավոր։ Այս քաղաքական ուժը միակն է, որի թեկնածուներից ոչ ոք ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ ԲՀԿ–ի ցուցակն ավանդաբար գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ–ն նոր խորհրդարան կմտնի հետևյալ կազմով․
- Ծառուկյան Գագիկ Կոլյայի
- Զոհրաբյան Նաիրա Վահանի
- Մելքումյան Միքայել Սերգեյի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր խորհրդարանի ամենափոքրաթիվ խմբակցությունն է` 18 պատգամավորով։ Այս քաղաքական ուժի 2 թեկնածուներ հրաժարվել են մանդատներից, նրանցից մեկը կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանն է։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կունենա հետևյալ կազմը.
- Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի
- Գորգիսյան Գևորգ Սամվելի
- Մարուքյան Էդմոն Հրաչիկի