ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2018» ցանկը։
Ցուցակի երրորդ հորիզոնականում հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանն է։
Ամսագիրը հայտնում է, որ 2018-ին «Տաշիրը» բացել է Family Room առաջին կահույքի կենտրոնը: Մինչև 2023-ը ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել «Հաղթանակի այգին», որը կազմված է լինելու 35 հարկանի 3 աշտարակից, բացօթյա պատշգամբով միացող տանիքներով՝ Սինգապուրի Marina Bay Sands հյուրանոցի օրինակով:
Forbes-ը հայտնում է նաև, որ «Տաշիր» ընկերությանը պատկանում է 818 300 քմ առևտրային, 61 000քմ գրասենյակային և 48 000 քմ պահեստային տարածք, որոնց վարձակալությունից ընկերության տարեկան եկամուտը կազմել է 670 մլն դոլար։
«Ռուսական անշարժ գույքի արքաների» 2018թ-ի ցանկի երկրորդ տեղում Ikեa Centres-ի հիմնադիր Ինգվար Ֆեոդոր Կամպրատն է` 865 մլն դոլար տարեկան եկամտով, առաջին տեղում են Киевская площадь ընկերության սեփականատերեր Զախար Իլիևը և Գոդ Նիսանովը` տարեկան 1 մլրդ 535 մլն եկամուտով։
Ի դեպ, նշենք, որ 2017թ–ին Forbes–ի նույն անվանակարգում «Տաշիրի» սեփականատերը դարձյալ 3-րդ տեղում էր, բայց 670 մլն դոլար եկամտով։