00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн
Пресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը երկու օրից կտոնի իր 80-ամյա հոբելյանը։ Նա շարունակում է պայքարել հոգնածության դեմ և մշտապես սովորում է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ցածր ձայն, համեստ ժպիտ, իմաստությամբ և ըմբռնումով լի հայացք, խելացիություն յուրաքանչյուր ժեստում։ Նրան հետևելով հասկանում ես` ինչու է իր երաժշտությունն այդքան ներդաշնակ։ Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ընդամենը երկու օրից 80 տարեկան կդառնա։ Սակայն ինքն իր հետ չի դադարում վիճել, և հաջողությամբ հաղթահարում է տարիքային հոգնածությունը։ Դեռ շատ անելիքներ ունի, չէ՞ որ մտադիր է սերունդներին բացառիկ երաժշտական նախագիծ թողնել, որը ստեղծված կլինի հոգևոր ստեղծագործությունների հիման վրա։

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյան
Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան

Ծափողջույնների ներքո մաեստրոն սկսում է իր մամուլի ասուլիսը։ Նա զարմացած չէ, սակայն կրկին հուզված է։ Ժպտում է և ուսումնասիրում դահլիճում հավաքվածներից յուրաքանչյուրին։ Պատմում է հոբելյանի ծրագրերի մասին. նշելու եմ նեղ ընտանեկան շրջանակում և պարտադիր ցերեկը, որպեսզի հյուրերը կարողանան տնօրինեն իրենց երեկոն։

ԱՄՆ–ից ժամանել են քույրերը` Արաքսն ու Սոնան։ Շուտով կմիանա նաև դուստրը։

Հարցը, թե ումից կցանկանար շնորհավորանք ստանալ, մաեստրոյին հանկարծակիի է բերում։ Իսկ պատասխանը` լրագրողներին։

«Աստված իմ։ Սենտիմենտալ կհնչի, բայց նրանից`կնոջիցս, ով մեզ հետ չէ արդեն», – շփոթված պատասխանում է նա։

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյան
Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան

Հավատարմությունն իր համար ամենակարևոր որակն է անվանում և պատմում Դմիտրի Շոստակովիչի մասին, որը եթե կոնկրետ ինչ-որ մի երաժշտի համար ստեղծագործություն էր գրում, ուրիշ ոչ ոքի չէր տալիս,նույնիսկ ավելի հայտնի և անվանի մարդկանց։

Մանսուրյանն ակտիվ և ուրախ ժեստերով զրուցում է, և հանկարծ հեռախոսը զանգահարում է։

«Ես եմ, չէ՞», – հարցնում է նա հավաքվածներին և փոքր-ինչ շփոթված անջատում այն։

Մաեստրոն խոստովանում է` Խորհրդային Միությունում հալածանքների չի ենթարկվել, սակայն միշտ իրեն օտար է զգացել և այնքան քրտնաջան չի կարողացել աշխատել, որքան կցանկանար։

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյան
Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան

Ցավում է, որ երազանքը չի իրականանա, քանի որ լատիներեն չի սովորել և չի առերեսվել քաղաքակրթության հիմքերի հետ։ Նա այլ կլիներ, եթե օտար լեզուներ սովորեր, կարողանար ավելի շատ կարդալ, ավելի շատ սովորել և աշխատել։ Համենայնդեպս, հավատում է դրան։ Թեև դժվար է պատկերացնել ավելի քրտնաջան աշխատող մարդու։ Նա երաժշտություն է գրել ավելի քան 100 ֆիլմի համար։

Եվ դարձյալ հեռախոսազանգ։

Тигран Мансурян - Sputnik Արմենիա
Իր երաժշտության պես մաքուր ու զուլալ. Մանսուրյանական բանաձև

«Չէ՞ որ անջատել էի քեզ», – այնպիսի քնքշությամբ է վերաբերվում հեռախոսին, կարծես սիրելի թոռան հետ է խոսում։

Կրկին անջատում է այն և սկսում պատմել,  թե ով և ինչպես է փոխել իրեն և ազդել` որպես անհատի նրա կայացման վրա։ Հիմնականում դրանք «այն աշխարհում ապրող» մարդիկ են։

Գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլկները նրան սովորեցրել է պարտվել, հենց դա է Մանսուրյանը կարևոր համարում։ Պետք է կարողանալ պարտվել` ամենակարևորի նկատմամբ հավատը չկորցնելու, կյանքի սարդոստայնում չխճճվելու համար։

Իր ամենամեծ ուսուցիչն է համարում բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Նրան Մանսուրյանն ուսումնասիրում է անդադար։

«Այժմ Չեխով եմ ուսումնասիրում։ Այդքան էլ լավ ծանոթ չէի նրա հետ և փոքր-ինչ ամաչում եմ դրա համար։ Չէ՞ որ Շեքսպիրից հետո, հենց Չեխովի պիեսներն են առավել հաճախ բեմադրվում թատրոններում։ Բացի այդ մենք նրան միակողմանի ենք ճանաչում, այժմ ծնվում է երկրորդ` իրական Չեխովը, որի հետ անպայման պետք է ծանոթանամ», – ասում է մաեստրոն։

Ընդհանրապես նա դասականներին է սիրում։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում հաջողացրեց հիշել համաշխարհային դասական երաժշտության ողջ ներկապնակը, սակայն առավել հաճախ հնչեցին Բախի և Բեթհովենի անունները։

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյան
Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան

Շատ ափսոս, որ դասական երաժշտությունը համաշխարհային երաժշտական գանձարանի փոքր մասնաբաժինն է կազմում։ Մնացածը, ըստ նրա, թեթև հաճույք է ու զվարճանք։ Մարդիկ ուզում են հեշտ ապրել, նրանք չեն ցանկանում խորանալ երաժշտության մեջ, մտածել, լարվել։ Նրանց հետաքրքիր չէ ռիթմերի միաձուլումը, պարզունակ զրնգոց և թմրադեղի կախվածությունն արդեն կա։ «Մարդիկ հաճույք են ուզում»,– ասում է նա։ Լրագրողները առարկում են, որ դասական երաժշտությունը ևս հաճույք է պատճառում, նա իրեն բնորոշ ջերմությամբ է արձագանքում։

«Իհարկե», – մի փոքր երկարացրած ասում է մաեստրոն` ցուցադրելով, թե որքան հաճելի է իրեն լսել դա։

© Sputnik / Nana MartirosyanՆվագում է Տիգրան Մանսուրյանը
Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան - Sputnik Արմենիա
Նվագում է Տիգրան Մանսուրյանը

Միևնույն ժամանակ նա չի տեսնում վերջերս այդքան շատ խոսվող մշակութային հեղափոխության անհրաժեշտությունը։

Բարձր արժեքները հեղափոխական գաղափարներով չեն առաջնորդվում, արվեստը լռություն և բնական վիճակ է սիրում։ Հենց այդ բնականության մեջ է նա տեսնում ամեն գեղեցիկ և նոր բանի սկիզբը։ Հենց այդպես բնական ձևով էլ նրան կփոխարինեն երիտասարդ կոմպոզիտորները։ Նրանց շարքում նա արդեն սիրելի կատարող ունի` Արթուր Ավանեսովն է, որով նա հիանում է։

Թվում է, թե ամեն ինչ ասված է, հարցեր չկան, սակայն բոլորը մի խնդրանք ունեն, որպեսզի նա կատարի իր սիրած ստեղծագործություններից մեկը։ Մանսուրյանը սիրով համաձայնում է և կատարում խորհրդանշական «Աշնան արև» ստեղծագործությունը։

Լրահոս
0