00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի նոր իշխանությունն առաջադիմի. Կռիլով

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ կպահպանվի ժառանգորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ Հայաստանի նոր իշխանությունները առաջադիմեն իրենց նախաձեռնություններում և բարեփոխումներում։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան–Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

Премьер-министр Армении Никол Пашинян принял участие на торжествах по случаю 26-летия образования полицейских войск (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տարաբևեռ կարծիքների կարուսելը. ո՞վ կհսկի ԱԱԾ–ին ու ոստիկանությանը

Նրա խոսքով` Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ կպահպանվի ժառանգորդությունը։

«Դա շատ կարևոր և արժեքավոր է Ռուսաստանի համար։ Հույս ունենք, հայտարարված նպատակներն ու խնդիրները հաջողությամբ կիրագործվեն», – ասաց նա։

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հետխորհրդային երկրների հասարակություններն ընդհանուր առմամբ գիտակցում են Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական և այլ հարաբերությունների խզման կործանարար լինելը։ Սակայն այդ գիտակցումը միշտ չէ որ կիսում է այդ երկրների էլիտան, կարծում է Կռիլով։

«Անկասկած, կարելի է արևմտյան ուղղություն ընտրել, ընդունել եվրոպական արժեքները, այդ ամենը կարելի է հասկանալ։ Սակայն մենք տեսնում ենք, որ ԵՄ–ի հետ մերձենալու կարգախոսներին զուգահեռ մի շարք հետխորհրդային երկրների էլիտաներ հաճախ սեփական բնակչությանը աղքատացման, պետության միջազգային դիրքերի տապալման ուղղություն են բռնում։ Այդ պետությունները փաստորեն կորցնում են ինքնիշխանությունը», – նշեց Կռիլով։

Հայաստանում անցած տարի տեղի ունեցող իրադարձությունները, ի սկզբանե ընկալվում էին մեծամասամբ հետխորհրդային պետությունների տխուր փորձից ելնելով։

«Մենք այստեղ «գունավոր հեղափոխությունների» շարք ենք ունեցել, և իշխանության եկող ուժերը, որոշակի կարգախոսներ էին հռչակում, այդ թվում նաև Ռուսաստանից հեռանալու և վեկտորը փոխելու։ Սակայն Հայաստանի պարագայում հայտարարվել էր, որ ուղղությունն անփոփոխ կլինի։ Դա Ռուսաստանի համար շատ կարևոր և արժեքավոր է», – նշեց նա։

Губернатор Сюника Унан Погосян встретился с журналистами после заседания Правительства (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իրավիճակ չի՞ փոխվել, կամ մարզպետների աննախադեպ շռայլությունը զարմանալու տեղ չի թողնում

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր հերթին կարծում է, որ իշխանության են եկել գերազանցապես անփորձ մարդիկ, սակայն նրանք դեռ սովորելու ժամանակ ունեն։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նոր իշխանության նկատմամբ վստահության լիմիտը հասարակության կողմից 2-3 տարի է կազմում։ Սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իշխանությունները պետք է արդարացնեն քաղաքացիների հույսերը։

«Քաղաքական նոր էլիտան մի շարք հարցերում ավելի անկեղծ էր նախորդներից, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով։ Այսպես, օրինակ, նոր է միայն որոշվել Հայաստանի խորհրդարանում եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողովի անհրաժեշտության մասին վաղուց էր խոսվում, սակայն չգիտես ինչու նախորդ գումարումների ժամանակ կառույցն այդպես էլ չձևավորվեց», – ասաց Սաֆարյանը։

Նա համոզված է, որ խորհրդարանական տվյալ կառույցը կնպաստի հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նոր գաղափարների մշակմանն ու իրագործմանը։

Լրահոս
0