00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակ չի՞ փոխվել, կամ մարզպետների աննախադեպ շռայլությունը զարմանալու տեղ չի թողնում

© Sputnik / Aram NersesyanГубернатор Сюника Унан Погосян встретился с журналистами после заседания Правительства (16 октября 2018). Еревaн
Губернатор Сюника Унан Погосян встретился с журналистами после заседания Правительства (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նոր իշխանությունը կաշառք չի վերցնում, սակայն լուրջ գումարներ է դուրս գրում պարգևատրման համար։ Այս հարցում աչքի են ընկել մի քանի մարզպետներ ու քաղաքապետներ, սակայն եթե առաջինների դեպքում ամեն ինչ պարզ է, ապա վերջինների դեպքում լուրջ հարցեր կան։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Այս արտահայտությունը սիրում են կրկնել ներկայիս իշխանավորները, հատկապես, երբ խոսում են ՀՀԿ–ի կոռուպցիայի, մեծամտության ու ամենաթողության մասին։

Սակայն իշխանության կես տարվա ընթացքում, «քայլողները» խոսում են «սիրու ու համերաշխության» հեղափոխության մասին, մատնանշում վատ ժառանգությունը, սակայն չեն շտապում վատ մթնոլորտը «սիրո ու համերաշխության» մթնոլորտով փոխել։

Депутат от фракции “Процветающая Армения” Геворг Петросян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարզպետների «գործը». «Բարգավաճ Հայաստանը» լռում է, «Լուսավորը»` արտահայտվում

Նրանց պահվածքը, երբեմն, մեղմ ասած շփոթության մեջ է գցում` ստիպելով կասկածել շատ խոսվող փոփոխություններին։ Ու դեռ ստիպված ենք փաստել, որ շատ չտարբերվելով նախորդներից, նրանք նախընտրում են պաշտպանել իրենց կողմնակիցների սխալները, խիստ պատասխանել ցանկացած քննադատությանն ու անուղղակիորեն հասկացնել, որ իրենց ամեն ինչ կարելի է։

Գոռոզության, եթե չասենք ցինիկության այդ մթնոլորտի առաջին նշանը այն ժամանակ դեռ ապագա քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունն էր «սևերի ու սպիտակների» մասին։ Կողմնակիցները մի քիչ բարկացան Մարությանի վրա «ոչ պոլիտկոռեկտ» լինելու համար, սակայն իր թիմակիցներից ոչ ոք նրան խիստ քննադատության չենթարկվեց։ Ավելին, այդ արտահայտությունը մտավ նոր իշխանության բառապաշար։

Մի քանի մանր կիքսեր կային, որոնք արդարացվում էին «մեղավորների» անփորձությամբ։ Սակայն դժվար թե դա կարելի է կիրառել փոխխոսնակ Լենա Նազարյանի դեպքում, որը հանկարծ հայտարարել էր, թե իրեն հեռախոսով նկարող լրագրողներին հարցազրույց չի տալու։ Թերթերից մեկը կատակել էր, որ հեղափոխության օրերին Նազարյանը պատրաստ էր հարցազրույց տալ նույնիսկ խորհրդային «Յուպիետր» մագնիտոֆոնով լրագրողին։

Ինչպես պարզվեց, խոսնակ Արարատ Միրզոյանին չեն հետաքրքրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, քանի որ նա նույնիսկ «տեղյակ չէ» դրանցից։

Հնարավոր է`այս ամենից ստեղծվող վատ տպավորությունը Նիկոլ Փաշինյանը կարող է վերացնել ուղիղ եթերի հուզական ելույթներով, բայց մարզպետների դուրս գրած պարգևավճարներն ավելի դժվար է արդարացնել։ Թեև իշխանության որոշ ներկայացուցիչներ ամեն դեպքում փորձեցին դա անել։

Բայց սկսենք սկզբից։

Արդեն երկու օր է ԶԼՄ–ները լուրեր են տարածում, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խոշոր պարգևավճարներ է դուրս գրել մարզպետարանի աշխատակիցներին` ընդհանուր առմամբ հինգ միլիոն 792 հազար դրամի չափով։ Տարօրինակ է, որ պարգևատրվածների շարքում կար մեկ պատգամավոր ու մի քանի ամիս աշխատած աշխատակիցներ։

Մարզպետարանի մամուլի ծառայությունից ասացին, որ պարգևատրում են ստացել բոլոր աշխատակիցները` անկախ պաշտոնավարման ժամկետից`պարզաբանելով դա լավ խմբակային աշխատանքով։ Ի դեպ, գլխավոր ու առաջատար մասնագետներն աշխատավարձի չափով են պարգև ստացել, իսկ ղեկավար անձը` 87% տոկոսով։ Արդարության համար պետք է ասել, որ Պետրոսյանն ինքն իրեն պարգև դուրս չի գրել։

Арарат Мирзоян, Лена Назарян, Ален Симонян и Ваге Энфиаджян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գերսպասումներ և ոչ միայն. ինչո՞ւ են Փաշինյանի թիմին ավելի շատ քննադատում

Ի տարբերություն Պետրոսյանի` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն էլ է մրցանակ տվել։ Ոչ ավել, ոչ պակաս`ամսական աշխատավարձի 104,5% չափով, ինչն ինքին կարելի է որպես խախտում դիտարկել, քանի որ պարգևի չափը չի կարող գերազանցել սահմանված աշխատավարձի չափը։

Իրենից բացի երիտասարդ մարզպետն առանձնացրել է նաև 15 աշխատակցի։ Սակայն այստեղ նա որոշել է խորամանկություն անել ու նշել պարգևները ոչ թե հստակ գումարով, այլ տոկոսներով։

Որպեսզի պատկերացնեք ինչ գումարների մասին է խոսքը, ներկայացնենք որոշ թվեր։ Այսպես, մարզպետի ամսեկան աշխատավարձը 661 400 դրամ է, նրա տեղակալները ստանում են 529,120 դրամ։

Գործընկերներից հետ չէր մնացել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Դեկտեմբերի 25–ին նա հրաման էր ստորագրել, որ գումարային պարգև տրամադրվի իրեն, իր օգնականներին, խորհրդականին, փոխմարզպետի օգնականին, մարզպետի օգնականի քրոջը։ Նա Գարիկ Սարգսյանի պես առատաձեռն չէր. դուրս գրած գումարները գերազանցում էին 15 աշխատակցի ամսական աշխատավարձի կեսը։ Այս դեպքում գումարի չափը կազմել է 4 միլիոն 177 հազար դրամ։

Այդ հարցում ռեկորդակիր է նախկին ոստիկան, ներկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Ի տարբերություն «դըմփ–դըմփ–հու»–ի` պարգևների հարցում նա ռիթմը չխախտեց։ Ավելին` իր կոլեկտիվի հանդեպ հազվադեպ հարգանք ու սեր դրսևորեց` մեկ օրվա ընթացքում ստորագրելով միանգամից երկու հրաման 21 աշխատակցի դրամական պարգևի մասին։ Առաջին հրամանով աշխատակիցները աշխատավարձի 51,82%–ի չափով պարգև ստացան, իսկ երկրորդով` 13,54%։

Քանի որ, մարզպետի աշխատավարձը կազմում է 661 400 դրամ, Պողոսյանն ինքն իրեն 325 հազար դրամ պարգև է նշանակել, իսկ հետո ավելացրել ևս 101 հազար դրամ։

Սակայն պարզվեց, որ հասարակությունից նրանք քննադատություն չէին ակնկալում։ Տրանսպորտի ու կապի նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կուզեր խոսել պարգևների մասին, սակայն քննադատության հոսքը ստիպում է նրան սպասել։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի «դուխովի» նոր չափաբաժինը. ներդրումներն ուրախացրել են վարչապետին

Կարծես ադեկվատ արձագանք է, սակայն պաշտոնյան որոշել է թեթևամիտ հետգրություն թողնել։ «Հ.Գ. միայն մեկ բան, թող քար նետեն այն անձիք, որոնք երբևէ աշխատել են ու, այսպես կոչված, ամանորի շեմին 13-րդ աշխատավարձի չեն սպասել գործատուից»։ Բնականաբար, նրան բազում խիստ ու ջղային մեկնաբանություններ էին գրել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր կուսակիցներին արդարացնելու համար հայտնել էր, որ մարզպետները պարգևներ են դուրս գրել ոչ միայն իրենց, այլ նաև աշխատակիցների համար։ Ավելին` պարզվում է, օրենքը չի արգելում ինքն իրեն պարգևատրել։ Արդյոք բավարա՞ր է այս հայտարարությունը, իրավիճակի անհեթեթությունը հասկանալու համար։ Ոչ։ Անհրաժեշտ է նաև հիշել, որ մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ էր պարգևներ դուրս գրել, սակայն ինչ-որ տարօրինակ պատճառով հրաժարվում է հրապարակել տվյալները, թե ում ինչ է հասել։

Ի՞նչ ասես։ Նախորդ իշխանություններն էլ շատ անօրինություններ էին անում` մեկնաբանելով, որ օրենքը թույլ է տալիս։ Ինչպես պարզվեց` օրենքով «պատսպարվելը» շատ ավելի հեշտ է, քան հեռու մնալ գայթակղությունից այն քո օգտին մեկնաբանելուց։

Լրահոս
0