00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացության են մատնվել. Մանվել Սարգսյան

© Photo : press office of the MFA of RAВстреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльдара Мамедъярова (16 января 2019). Париж
Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльдара Мамедъярова (16 января 2019). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով` Հայաստանն ինքնուրույն չի կարող քննարկել Մադրիդյան սկզբունքների իրագործումը, քանի որ այնտեղ կան կետեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են Արցախին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումների արդյունքում հնչած հայտարարությունը չի պարունակում հստակ մեխանիզմներ այն խնդիրների լուծման համար, որոնք նշված են այդ փաստաթղթում։ Օրինակ, նշվում է երկու երկրների ժողովուրդներին ու հասարակությունների խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին, բայց ինչպես` անհասկանալի է։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտարարեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո արված հայտարարությունը ողջունելի է»

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16–ին։ Ամփոփիչ հայտարարության համաձայն, որը գրեթե կրկնվում է երկու գերատեսչությունների պաշտոնական կայքերում, հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների օգտակար և կառուցողական փոխանակում, որը ծառայել է փոխըմբռնման և վստահության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում, որը տևել է ավելի քան չորս ժամ, զրուցակիցները քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի լայն շրջանակ, ներառյալ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, տարածաշրջանի անվտանգության կայուն զարգացումը։ Հանդիպման նոր ժամկետներն առայժմ չեն հաստատվել։ Այնուամենայնիվ, ԱԳՆ ղեկավարները «համաձայնել են շարունակել հետևողական շփումը»։

Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльдара Мамедъярова (16 января 2019). Париж - Sputnik Արմենիա
Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի նախարարները Փարիզում. փորձագետի եզրահանգումները

Սարգսյանի խոսքով` կարելի է միայն ենթադրել, թե իսկապես և ինչի մասին են խոսել նախարարները։ Սակայն աչքի է զարնում այն, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմա մոռացության են մատնվել, նշում է փորձագետը։ Միանշանակ, կողմերը հանգել են ինչ–որ համաձայնության, բայց հարց է ծագում՝ ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանը և, ամենագլխավորը, ինչ պետք է տա։ Սարգսյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, ըստ որի Արցախի անունից բանակցություններ պետք է վարեն հենց Արցախի իշխանությունները։

«Այդ ֆոնին կարևոր է հասկանալ, թե ինչի մասին են խոսել հանդիպումներում։ Չէ որ կան կարգավորման ասպեկտներ, որոնք վերաբերում են ոչ թե Հայաստանին, այլ հենց Լեռնային Ղարաբաղին։ Այնպիսի տպավորություն է, որ հանդիպել են ընդամենը պայմանավորվելու չկրակել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի», – ասաց Սարգսյանը։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աշոտյանը Փաշինյանից և Մնացականյանից պահանջում է անհապաղ պատասխանել իր մտահոգություններին

Կարևոր է հասկանալ, որ արցախյան հակամարտությունում կա Հայաստանի և Արցախի միջև պատասխանատվության ոլորտների հստակ բաժանում։ Սարգսյանի խոսքով, երբ խոսվում է Վիեննայի պայմանավորվածությունների մասին, ապա խնդիրը միջադեպերի հետաքննության մեխանիզմները չեն, քանի որ բոլորին վաղուց հայտնի է, թե ով է կրակում, այլ այն, որ դրվում է գնդակոծությունների համար պատասխանատվության հարցը։ Ուստի Ադրբեջանն այդպես հետևողականորեն փորձում է խաթարել այդ պայմանավորվածությունների կատարումը։ Նա իսկապես վախենում է դրանցից, քանի որ պատասխանատվության «ինստիտուտ» ներդնելու դեպքում Ադրբեջանը կարող է ընկնել միջազգային պատժամիջոցների տակ` հրադադարի ռեժիմը խախտելու համար։

Ինչ վերաբերում է պատասխանատվության ոլորտներին, ապա ակնհայտ է, որ Հայաստանն ինքնուրույն չի կարող քննարկել մադրիդյան սկզբունքների իրագործումը, քանի որ այնտեղ կան կետեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են Արցախին։

Заседание Совета глав государств СНГ в Душанбе  - Sputnik Արմենիա
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը. տեսանյութ

Ուստի Բաքուն ուզում է գործընթացը թողնել այնպիսին, ինչպիսին այն եղել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։ Ադրբեջանին պետք չէ բանակցությունների տրամաբանության և ձևաչափի փոփոխություն։

Նա նշեց նաև, որ եթե Հայաստանը 2016թ–ի ապրիլյան պատերազմից հետո ՄԱԿ Անվտանգության խորհրդում բարձրացրել է Ադրբեջանի կողմից Բիշքեկի հաշտությունը խախտելու հարցը, ապա այսօր բանակցություններում իրավիճակը բոլորին այլ էր։ Տվյալ իրավիճակում Ադրբեջանի նպատակները և խնդիրները պարզ են, իսկ ահա հայկական կողմի նպատակները` ոչ այդքան։ Եթե, օրինակ, Երևանը համաձայնում է «մոռանալ» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ապա պետք է պարզել, թե նա փոխարենն ինչ է ստանում։

Լրահոս
0