00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԱՎ, տուբերկուլյոզ, ժանտախտ. պատճառը ներսի ու դրսի «խոպանչինե՞րն» են

Բաժանորդագրվել
Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվն աճել է, հայտնում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, որը աճի գլխավոր պատճառներից է համարում աշխատանքային միգրացիան։ Համաճարակային իրավիճակն ընդհանուր առմամբ կարծես նորմալ է, բայց Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ բռնկումը կարող է ցանկացած պահի լինել։

Գրիպի սեզոնային բռնկումներին արդեն սովոր ենք, գրիպին ավելացել է նաև կարմրուկը։ Կարծես, Հայաստանին դեռ հաջողվում է իրավիճակը հսկողության տակ պահել, սակայն ցանկացած վարակ մեր տներ է մտնում  առանց թույլտվության, ու բուժաշխատողները երբեք չպետք է թուլանան։

Запрет на курение в общественных местах вводится с 1 июня - Sputnik Արմենիա
«Галочка»-ի համա՞ր, թե՞ նարգիլեն ու ծխախոտը ատոմային ռումբի պես վնասակար են

Նրանք չեն էլ թուլանում, դատելով պրոֆիլակտիկ միջոցառումներից, նրանք անում են հնարավոր ամեն բան, հենց նույն գրիպի տարածումը նվազեցնելու համար։ Սակայն մասնագետներին անհանգստանում է ոչ միայն գրիպի վարակը. բազում այլ վտանգներ կան, մասնավորապես, ՄԻԱՎ վարակը, որի աճը նկատվում է Հայաստանում։

«Վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի թվի աճի հիմնական գործոնը միգրացիան է։ Հիմնականում, աշխատանքային միգրացիան դեպի երկրներ, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածման աստիճանը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանում առկա ցուցանիշին և, նկատի առնելով որոշակի «բարենպաստ» պայմաններ, այդ թվում ոչ անվտանգ ապրելակերպը, աճում է ՄԻԱՎ վարակով աշխատանքային միգրանտների վարակման ռիսկը»,– ասաց ՀՀ  առողջապահության նախարարի պաշտոնակատար  Արսեն Թորոսյանը։

Միաժամանակ աշխատանքային միգրացիայով պայմանավորված հիվանդությունների շարքում Թորոսյանը դասում է նաև տուբերկուլյոզը։

Այլ կերպ ասած, «խոպանչի» հայերը ռիսկի խումբ են. նրանք ՄԻԱՎ վարակի, տուբերկուլյոզի ու այլ հիվանդությունների պոտենցիալ կրողներ են։ Իհարկե, այդ հիվանդությունների նախապահպանության հարցում կարևոր դերակատարություն ունի մարդու պահվածքը, տարատեսակ կապերի հարցում նրա ընտրությունը, սակայն մեծ նշանակություն ունեն նաև աշխատանքային միգրանտների կենցաղային պայմանները. բավականին դժվար է տուբերկուլյոզ «կպցնել» նորմալ կենցաղի ու սննդի պայմաններում` քաղաքակիրթ կենսակերպի դեպքում։

Городская больница имени Архиепископа Луки в Тамбове  - Sputnik Արմենիա
Երբ կներդրվի առողջապահական ապահովագրությունը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ վարակին, ապա այստեղ իր դերն ունի նաև տղամարդկանց (ու կանանց), այսպես ասենք՝ ընկերության հակաբնական արտահայտումները, որոնց քարոզչությունը թափ է հավաքում։ Նման հանգամանքները, իհարկե, հիվանդության համաճարակային աճի չեն հանգեցնի, սակայն դրանք ազդում են վիճակագրության վրա։

Սակայն հակաբնականից վերադառնանք նորմալ աշխատանքային միգրանտներին։ Վերջերս մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ նրանց հոսքերը ուղղված են ոչ միայն Հայաստանից դուրս, այլև հակառակը. վերջերս ով հասավ գրեց Հնդկաստանից եկած բազմաթիվ միգրանտների մասին, որոնք մեկ տարվա ընթացքում հայտնվել են Երևանում։

Հիմա կարող է բարկացնեմ տոլերանտ մարդկանց ու ինձ կարող են մեղադրել ռասիզմի մեջ, բայց ինչ արած, եթե Հայաստան եկող աշխատանքային բոլոր միգրանտները Հնդկաստանից են։ Եթե տարբեր երկրների ներկայացուցիչներ լինեին, այլ խոսակցություն կլիներ։

Բայց եթե նրանք հենց Հնդկաստանից են, ապա ավելորդ չի լինի հիշեցնել մի պարզ ճշմարտություն, որը հայտնի է ցանկացած համաճարակաբանի. Արևելյան Հնդկաստանը (իսկ այդ երկիրը տարածքով ամենափոքրը չէ) մոլորակի խոլերայի հարուցիչի մի քանի բնական օջախներից մեկն է:

Сдача крови  - Sputnik Արմենիա
«Քնքուշ մարդասպան». Հայաստանում աճել է հեպատիտով վարակվածների թիվը

Այդ հիվանդության, կամ ասենք դիզենտերիայի համաճարակները այնտեղի համար սովորական են, ինչպես մեզ մոտ օրինակ գրիպը։

1994 թվականին այնտեղ ժանտախտի համաճարակ էր, որը Եվրոպայում միջնադարից չի եղել։ Իսկ 2018 թվականին տուրիստական գործակալությունները զգուշացնում էին Նիպահ վարակի տարածման մասին։ Այդ վարակը պատվաստանյութ չունի, իսկ մահացությունը հասնում է 70%–ի։  Էլ չեմ ասում այլ վարակների ու տարատեսակ տենդեր մասին։

Այս տեղեկությունը հավաքվել է ոչ թե խուճապ տարածելու համար. առավել ևս չեմ ուզում եկածների հանդեպ վերաբերմունքի բացասական ֆոն ստեղծել։ Այդ մարդիկ մեղավոր չեն, որ իրենց հայրենիքի կլիմայական ու համաճարակային պայմանները բարենպաստ են տարատեսակ, այդ թվում` խիստ վարակիչ վտանգավոր հիվանդությունների առաջացման ու տարածման համար։

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Հայաստանում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք. ինչպես խուսափել. նախարարության հորդորը

Ու խոսքն այն մասին չէ, որ նրանց Հայաստան չթողնեն։ Հարցն այլ է։ Հայ մասնագետներն անկասկած տիրապետում են այդ ու այլ տեղեկություններին, բայց արդյո՞ք կան որևէ մեխանիզմներ, որոնք հսկում են երկիր մուտք գործող մարդկանց առողջությունը։ Ի դեպ, խոսքը ոչ  միայն հնդիկների մասին է։

Հայ աշխատանքային միգրանտները հիմնականում հյուսիսային երկներ են գնում` Ռուսաստան ու Եվրոպա, որտեղ արևադարձային հիվանդությունների սպառնալիք պարզապես չկա։

Այսօր մենք բախվել ենք հենց արևադարձային  գոտուց եկողների ալիքի հետ, ու այդ հանգամանքը երևի պետք է գրավի մեր առողջապահության նախարարության ուշադրությունը։

Միայն ծխելու դեմ չեն պայքարելու, չէ՞։

Լրահոս
0