00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաներում. ինչպե՞ս է այն ազդել Հայաստանում քրեական իրավիճակի վրա

© Sputnik / Aram NersesyanЖенская тюрьма
Женская тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հանցավորության մակարդակի աճի մասին խոսակցությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել։ Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր կապում են այդ միտումը երկրում հայտարարված համաներման հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Անցած տարվա նոյեմբերին Երևանի 2800–ամյակի և Առաջին Հանրապետության 100–ամյակի կապակցությամբ երկրում հայտարարված մասշտաբային համաներումը, թվում է, մարդասիրության ակտ է եղել պետության կողմից և պետք է արժանանար հասարակության միայն դրական արձագանքին։ Բայց մի քիչ այլ կերպ է ստացվել։

Тюремная наколка на руках  - Sputnik Արմենիա
Քրեական հեղինակություն Վստրեչի ապերը համաներումով ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հաղորդել է հանրապետությունում հանցավորության մակարդակի աճի մասին։ Նա դա պայմանավորել է նրանով, որ համաներված անձինք կրկին իրավախախտումներ են կատարել։ Որպես ամենատարածված հանցագործություններ` ոստիկանապետը նշել է բնակարանային գողությունները, մարմնական վնասվածքներ հասցնելը, խուլիգանությունը։

Օսիպյանի խոսքերը հաստատում են ԶԼՄ–ներում ամենօրյա քրեական նորությունները և սոցիալական ցանցերում օգտատերերի հրապարակումները։

Այսպես, ամանօրյա տոներից հետո հայտնի  է դարձել, որ Գյումրիում թալանել են Վրաստանում հանգստացող քաղաքացիների բնակարանները։ Տուժածների կարծիքով` հանցագործությունները կատարել են համաներված անձինք։

Լայն հասարակական արձագանք է առաջացրել Լոռիում տեղի ունեցած հրեշավոր սպանությունը. Սպիտակի բնակչի վրա կրակել են, այնուհետև կտրել են նրա ականջները։ Ոչ պաշտոնական տվյալներով` մահացածը նախկինում դատված է եղել և համաներումով ազատ է արձակվել։

Ենթադրվում է, որ մարդասպանը նույնպես ազատ է արձակվել լայնամասշտաբ համաներման շրջանակում։

Мгер Енокян: кадр из ролика Armhels human rights Armenia - Sputnik Արմենիա
Սարսափելի սպանության մասին․ ինչպես վարվել Մհեր Ենոքյանի հետ, և ինչ կապ ունի իշխանությունը

Իրար հետևից հաղորդագրություններ են հայտնվում հանրային սննդի կետերում կատարված գողությունների, խանութների և դեղատների վրա հարձակումների մասին, և բոլոր դեպքերում կարմիր թելով անցնում է համաներումը։

Օրերս համացանցում տեսանյութ է տարածվել հանդուգն կողոպուտի մասին, որը կատարել են երեք երիտասարդներ Երևանի կենտրոնում։ Հատկանշական է, որ մի քանի ժամ շարունակ նրանք փորձել են կոտրել ռեստորանի դուռը, սակայն անհաջող փորձերից հետո եռյակն անցել է մոտակայքում գտնվող բիստրոյին։

Շատ օգտատերեր, որոնք մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ, վստահ են, որ չարագործները, ամենայն հավանականությամբ, վերջերս համաներումով ազատ են արձակվել։

«Պետք չէր ընտրություններից առաջ համաներել հազարավոր հանցագործների, և ահա անգործ և քաղցած քաղաքացիների գործողությունները», «Ձայները տվել են ազատության փոխարեն», «Կառավարությունը մուկ ու կատու է խաղում. բռնում է ու բաց թողնում», «Մենք շատ խոցելի ենք դարձել, հիմա ցանկացած խուլիգան կարող է խանգարել քաղաքացու հանգիստը և անձեռնմխելիությունը», –  այդպիսի կարծիքներ և մտավախություններ են հայտնել քաղաքացիները։

Первый день зимнего призыва в армию РА 2018 г. - Sputnik Արմենիա
Զինակոչիկներով ավտոբուսի պատմության հետքերով. երբ անպատժելիությունը սովորություն է դառնում

Միաժամանակ, Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեց, որ համաներմամբ արդեն ազատ է արձակվել մոտ 600 մարդ, նրանցից ընդամենը երկուսն են վերադարձել բանտ։ Երկու կրկնահանցագործն էլ ազատազրկվել են գողության համար։

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը կարծում է, որ կրկնահանցագործությունների պատճառը պատիժը կրելու պայմաններն են։ Նա համոզված է, որ ազատազրկման վայրերում գտնող դատապարտյալները ոչ միայն հետ են մնում հասարակական առաջընթացից, այլ նաև հաճախ դեգրադացիայի են ենթարկվում։ Կրկնահանցագործությունների ևս մի պատճառը նախկինում դատված անձանց ընդունելու և վերաինտեգրացման հարցում օգնելու հասարակության անպատրաստությունն է։ Որպես կանոն` նրանց համար չափազանց դժվար է աշխատանքի տեղավորվելը, ապրում են բարդ սոցիալական պայմաններում, ինչը դրդում նրանց նոր իրավախախտումներ կատարելու։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Համաներվածները կրկնակի հանցագործություններ են անում

«Շատ քիչ նախկին դատապարտյալներ են ցանկանում վերադառնալ բանտ, քանի որ իրենց ավելի լավ են զգում։ Հիմնականում նրանք մարդիկ են, որոնց հասարակությունը չի ընդունում և որոնք կորցրել են կապն ընտանիքի հետ։ Կարևոր է հիշել, որ հանցագործ չեն ծնվում, հանցագործ դառնում են», – ասաց հոգեբանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը հարցում է ուղարկել ոստիկանություն` համաներումից հետո կատարված հանցագործությունների քանակի մասին տեղեկատվություն ստանալու և անցած տարվա հետ համեմատական տվյալներ ստանալու, ինչպես նաև դրանց համաներված անձանց առնչության մասին։ Սակայն գերատեսչությունում խնդրել են սպասել, քանի որ անհրաժեշտ տվյալներ հավաքելու համար ժամանակ է պահանջվում։

Լրահոս
0