00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինակոչիկներով ավտոբուսի պատմության հետքերով. երբ անպատժելիությունը սովորություն է դառնում

© Sputnik / Asatur YesayantsПервый день зимнего призыва в армию РА 2018 г.
Первый день зимнего призыва в армию РА 2018 г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարվա առաջին աշխատանքային օրը նշանավորվեց անչափ տհաճ միջադեպով. ինչ–որ մարդիկ որոշեցին հարձակվել զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Ամենավատն այն է, որ մենք աստիճանաբար սկսում ենք վարժվել նմանատիպ արարքներին, որոնք դժվար էր պատկերացնել ոչ վաղ անցյալում։

Երեկ՝ հունվարի 8-ին, մի խումբ մարդիկ ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծել, այդ թվում՝ վթարային իրավիճակ, որի ժամանակ հարկադրել էին վարորդին կանգ առնել, խախտել էին հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ` այդ ընթացքում հարվածներ հասցնելով ավտոբուսին։

Автобусы для призывников - Sputnik Արմենիա
Ովքեր և ինչպես են կանգնեցրել զինակոչիկների ավտոբուսը. Ռազմական ոստիկանության պարզաբանումը

Այն հարցի պատասխանը, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ, ով է թույլ տվել վթարային իրավիճակ ստեղծել բանուկ ճանապարհին` վտանգելով զինակոչիկների, մյուս վարորդների և նրանց ուղևորների կյանքը, ակնհայտ է։ Դա կարող էր տեղի ունենալ միայն ամենաթողության և անպատժելիության զգացողության պատճառով, որը ոչ առանց հիմքերի առաջացել է հասարակության այն մասի մոտ, որը հակված է նման իրավախախտումների։

Երբ բազմաթիվ անգամ անպատիժ է մնում ագրեսիան` ուղղված կաթողիկոսի դեմ, երբ հասարակ քաղաքացիները ոստիկանների հետ ստիպված են լինում պաշտպանել եկեղեցին (ինչպես դա վերջերս եղավ Էջմիածնում), դա ծնում է անպատժելիության զգացում։ Երբ նույնասեռականների զույգը կարող է մտնել ոստիկանության բաժանմունք և ծեծել ոստիկաններին, դա կարող է խթանել ամենաթողության զգացողությունը։

Երբ դու ազնվորեն վճարում ես ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքները, իսկ նա, ով դիտավորյալ հետաձգել է վճարումը, հանկարծ ներում է ստանում այդ տուգանքների համար և հիմա քեզ նայելով քմծիծաղ է տալիս, նպաստում է համոզմունքի ձևավորմանը, որ օրենքը կարելի է անտեսել, և դրանից քեզ ոչ մի բան չի լինի։

Новобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զինակոչիկների ավտոբուսի ընթացքը խոչընդոտողներից մեկը զղջում է իր արարքի համար. տեսանյութ

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, Նոր տարվա տոների 8 օրերի ընթացքում հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի աճը (25 անգամով) բացատրվում է ոչ թե նրանով, որ ժողովուրդը մատնվել է հարբեցողության, և բոլորովին ոչ նրանով, որ անցած տարի ոստիկանությունը վատ է աշխատել, իսկ հիմա հանկարծ սկսել է լավ աշխատել։ Նույն մարդիկ են աշխատում ոստիկանությունում, այնտեղ կադրային զտումներ չեն եղել։ Պարզապես որոշ վարորդներ, զգալով անպատժելիությունը, թույլ են տվել իրենց կորցնել զգոնությունը, և դա ուղղակիորեն կապված է գեղեցիկ աչքերի համար ներված տուգանքների հետ։

Եթե կաթողիկոսի վրա հարձակված մարդիկ պատժվեին օրենքին համապատասխան, եթե ոչ ոք չկարողանար ներխուժել ոստիկանական բաժանմունք, ինչպես դա եղել է նախկինում, եթե օրինապահ քաղաքացիներին վերադարձնեին վճարված տուգանքները, երբ մյուսներն ազատվում են նույն զանցանքի համար, եթե ճանապարհներին տեսախցիկները չծածկեին կպչուն ժապավենով և դրանց վրա ներքնազգեստ չկախեին, ապա ավտոբուսի դեպքը կարող էր չլինել։

Новобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տհաճ միջադեպ է գրանցվել. տեսանյութ

Եթե չլիներ ամբոխահաճ համաներումը, երբ ում ասես բաց թողեցին, իսկ դրա հետևանքով ամբողջ երկրում կտրուկ աճեց ավազակային հարձակումների և բնակարանային գողությունների թիվը. թալանվածների թվում արդեն ոստիկանության պետի տեղակալն է և քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը...

Հանուն արդարության պետք է նշել, որ ծեծկռտուքի մասնակիցներից երկուսն արդեն ներկայացել են ռազմական ոստիկանություն։ Հուսանք, որ նրանք անպատիժ չեն մնա, այլապես նման երևույթը սովորական բան կդառնա։

Լրահոս
0