ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր երկիր այցելող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար անսովոր նվեր է պատրաստել։
Посмотреть эту публикацию в Instagram
Հաշվի առնելով Պուտինի` կենդանիների նկատմամբ ունեցած սերը, Վուչիչը որոշել է նրան շուն նվիրել։ Ինչպես հայտնում է Blic սերբական պարբերականը, շունը «բարձրատոհմիկ» է։
© Sputnik / Alexei DruzhininՎլադիմիր Պուտինն իր շների հետ
Վլադիմիր Պուտինն իր շների հետ
© Sputnik / Alexei Druzhinin
Սերբիայի նախագահի աշխատակազմից հայտնել են շան ցեղատեսակը. խոսքը 7 սերունդ ունեցող 3 ամսական հովվաշան մասին է։
Նշենք, որ ռուս առաջնորդը մի քանի կենդանի է պահում, որոնք նրան նվիրել են արտասահմանյան առաջնորդները։ Պուտինը Բաֆֆի անունով բուլղարական հովվաշուն ունի, ինչպես նաև Յումե անունով ճապոնական ակիտա–ինու ցեղատեսակի շուն և «Հավատարիմ» մականունով թուրքմենական ալաբայի ձագ։
Պուտինը` թուրքմենական ալաբայի ձագի հետ
© Sputnik / Алексей Дружинин
/