00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի փաստաբանը նստեց ցուցարարների ավտոմեքենան

© Sputnik / Aram NersesyanАктивисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн
Активисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանի նիստի ավարտին Մանվել Գրիգորյանի փաստաբանը որոշեց գրասենյակ հասնել ցուցարարների ավտոմեքենայով։ Ոստիկանույթունը փաստաբանին մենակ չթողեց։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց։ Այս մասին նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Активисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի հարցով դատական նիստը դարձյալ ուղեկցվում է բողոքի ակցիայով

Նա հայտնեց, որ նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արսեն Նիկողոսյանին, և դատարանը հեռացել է որոշում կայացնելու։ Թե երբ կհայտարարվի դատավորի որոշումն ու երբ է նշանակվել դատական հաջորդ նիստը Արսեն Մկրտչյանը հրաժարվեց հայտնել` իր խոսքով «ավելորդ կրքեր չբորբոքելու համար»։

Դատարանի բակում փաստաբանը հանդիպեց նաև Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների հետ։ Նրանք վստահեցրեցին, որ փաստաբանի նկատմամբ անձնական թշնամանք չունեն։ Ի նշան հաշտության ցուցարարներն ու փաստաբանը միմյանց ձեռք սեղմեցին, իսկ փաստաբան Մկրտչյանն անգամ առաջարկեց իրեն ուղեկցել մինչև գրասենյակ։

«Ուզում եմ տեղյակ լինեք` այն ավտոմեքենան, որի դիմապակուն դուք թքել էիք (էլ չեմ կրկնի այդ բառը) այսօր գնացել մարդ ազատելու «Սևան» գաղութից։ Դրա համար ես եկել եմ տաքսիով։ Եվ որպես մեր ձեռքսեղմումի ապացույց, ես կնստեմ քո մեքենան ու կխնդրեմ ինձ իջեցնել իմ գրասենյակի մոտ»,– ասաց Մկրտչյանը` դիմելով հենց այն ցուցարարին, որը նախորդ նիստի ավարտից հետո թքել էր իր ավտոմեքենայի վրա։

Ոստիկանները Մանվել Գրիգորյանի փաստաբանին առաջարկեցին իրենց ուղեկցությունը, որից վերջինը հրաժարվեց` հայտարարելով. «Եթե ես այ մարդու ձեռքը սեղմել եմ, ես որևէ խնդիր չունեմ»։

Այդուհանդերձ, երբ փաստաբանը նստեց ցուցարարի ավտոմեքենան, ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան դատարանի բակից շարժվեց նրա հետևից` ապահովելով փաստաբանի անվտանգ տեղաշարժը։

Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին  հեռանալ - Sputnik Արմենիա
Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ. տեսանյութեր

Հիշեցնենք, դատական նախորդ նիստի ավարտից հետո` հունվարի 11-ին Վերաքննիչ դատարանի բակում հավաքված ակտիվիստները թքել էին Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, ապա դրա վրա ներկ լցրել։

«Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) 2018 թվականի հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Լրահոս
0