00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանին ենք պաշտպանում. Հեռավոր Արևելքում հայերը ընդդիմանում են չինական էքսպանսիային

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցЛесопильное производство АО "Краслесинвест" в Красноярском крае
Лесопильное производство АО Краслесинвест в Красноярском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ գործարարները պաշտպանում են Սիբիրի անտառները։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Կարաբուլալես» ընկերության ղեկավար Ալեքսանդր Խուրշուդյանը «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի հետ զրույցում խոսել է Հեռավոր Արևելքում չինացիների էքսպանսիայի մասին։

Ռուսական լրատվամիջոցները երկար ժամանակ է խոսում են չինացիների կողմից Սիբիրի անտառների «օկուպացման» մասին։ Պարբերականի տվյալներով` հարյուրավոր «անտառային» ընկերություններից միայն հինգ–վեցը չինական չեն։

© Photo : Виктор Гусейнов / Комсомольская правдаԱլեքսանդր Խուրշուդյան
Ռուսաստանին ենք պաշտպանում. Հեռավոր Արևելքում հայերը ընդդիմանում են չինական էքսպանսիային - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Խուրշուդյան

Նախաձեռնող հայը հայրենակիցների հետ երկար տարիներ  աշխատում է անտառային արդյունաբերության ոլորտում ու բազմիցս տեսել է` ինչ վայրի կերպով են Չինաստանի քաղաքացիները վարվում Ռուսաստանում։ Նրա խոսքով` չինացիները բազմիցս անհանգստացրել են իրեն ու անցում պահանջել։ Բանն այն է, որ Խուրշուդյանը ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքների սեփականատեր է` երկաթուղային ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ։

«Մենք Ռուսաստանի կողմից ենք», – ասում էր նա` մեզ հայկականն ուտեստով հյուրասիրելով», – նշվում է հրապարակման մեջ։

Юмористы Евгений Петросян и Карен Аванесян во время съемки телешоу Петросян ШОУ (23 апреля 2016). Москвa - Sputnik Արմենիա
Ուզբեկը պատմել է` ինչու պետք չէ հային ատել վատ ռուսերենի համար

Հայը պատմել է, որ տեղի պաշտոնյաները փորձում են խլել իրենց բիզնեսը, իսկ իրենց սպառնում էին սպանել։ Բայց Խուրշուդյանին փրկել է իր ըմբշամարտիկ լինելը։

«Չինացիները եկել էին կռիվ անելու, որ չեմ թողնում ճանապարհներից օգտվել։ Պնդում էին, բղավում էին։ Ես էլ ասացի`հիմա տախտակը կվերցնեմ ու ինչ կարողանամ կկոտրեմ», – խոստովանել է գործարարը։

Նրա սպառնալիքներն աշխատեցին, չինացիները լքեցին տարածքը։ Հաջորդ օրը նրա մոտ` տայգա եկավ Չինաստան պետական անվտանգության սպաներից մեկը։ Նա պայմանագիր կազմեց, վճարեց ու իրավիճակը հանգուցալուծվեց։

«Որտեղ համարձակ ռուսները քիչ են, Ռուսաստանին կպաշտպանի հայը», – նշել է Խուրշուդյանը։

Ռուսաստանի հեռավոր արևելքում չինական էքսպանսիայի խնդիրների մասին պարբերականը խոսել է նաև տայգայի ռուս բնակիչների հետ։ Այն ռուսները, որոնք ի տարբերություն հայերի, պատասխան մեղադրական հարցերով հարձակվել են ԶԼՄ–ների աշխատակիցների վրա։

«Այնտեղ` Մոսկվայում, լրիվ կատաղե՞լ եք։ Տեղյա՞կ եք, որ ռուսներին չինացիներն են գին թելադրում», – հարցնում էին «Բորգուչանի ռուս տղամարդիկ»։

Ագրեսիվ արձագանքից հետո «Կոմսոմոլկայի» հատուկ թղթակիցները հանկարծակի եզրակացրել են, որ չինական ընկերություններն ու չինացիները օգնել են գյուղին պահպանվել, քանի որ առանց իրենց օգնության գումար չէր լինի։ Ի պատասխան դրան, հայերից մեկը, որը մինչ այդ լռում էր, մի պատմություն պատմեց։

«Երբ չինացիները աղքատ էին ապրում,  մեկին ապաստան տվեցի։ Խղճահարությունից։ Անվճար ցախանոց տրամադրեցի։ Հաջորդ օրը չինացին տուն եկավ, իրերը գցեց իմ սենյակում։ Ասում է` այստեղ եմ ապրելու։ Այստեղ ավելի տաք է։ Ես էլ դուրս վռնդեցի նրան։ Ասա, ճի՞շտ չեմ», – նշել է տարեց հայը։

Լրահոս
0