00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզբեկը պատմել է` ինչու պետք չէ հային ատել վատ ռուսերենի համար

© Photo : Alexandra Skobcova / official site of Yevgeni PetrosyanЮмористы Евгений Петросян и Карен Аванесян во время съемки телешоу "Петросян ШОУ" (23 апреля 2016). Москвa
Юмористы Евгений Петросян и Карен Аванесян во время съемки телешоу Петросян ШОУ (23 апреля 2016). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգիծաբան և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանն ու ուզբեկ դերասան Օբիդ Ասոմովը կշտամբանքների զոհ են դարձել «վատ ռուսերենի» համար։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օբիդ Ասոմովի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանի ելույթը բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել երկու հումորիստների պատմական հայրենիքներում։

Евгений Петросян - Sputnik Արմենիա
Սովորական մարդիկ. Գալուստյանն ու Պետրոսյանն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում

Ասոմովը Podrobno.uz պարբերականին խոստովանել է, որ հայրենակիցներից շատերը չեն ողջունում «անգրագետ ուզբեկի և հայի» կերպարները։ Նրա խոսքով` մարդիկ շատ բծախնդիր են դարձել, կորցրել են հումորի զգացողությունը, սխալներ ու ենթատեքստ են փնտրում։

«Նույնիսկ Կարենը, որ Բաքվի հայ է, ադրբեջաներեն լավ է խոսում, ելույթ է ունենում և՛ այնտեղ, և՛ Ռուսաստանում։ Դա չի նշանակում, թե Հայաստանը նրան ատում է։ Նա հայ ազգին չի ցուցադրում, ինչպես և ես, ցույց չեմ տալիս ամբողջ Ուզբեկստանը», – նշել է ուզբեկը։

Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը ռուսական էստրադայի արտիստ է, կինոդերասան, կոնֆերանսյե, նմանակումների վարպետ, երգիծաբան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։ Հայտնի է վատ ռուսերեն խոսող և «անգրագետ հայի» կերպարով։ Ասոմովի խոսքով` «Հայ և ուզբեկ. 2 ժամ ուրախ ծիծաղ» շոուի իրենց ելույթները դուր չեն գալիս միայն հումորի զգացողություն չունեցողներին։

«Սխալ խոսելը չի նշանակում նեղացնել ազգիդ, չէ՞ որ դրանք հումորի երանգներն են։ Առանց դրա բուն հումորը չի լինի։ Եթե հումորի մասին դատեին ըստ ազգության, ապա Չարլի Չապլինն ու Միստեր Բինն ընդհանրապես չէին լինի, դա կերպար է», – ընդգծել է Ասոմովը։

Նա ասել է նաև, որ ծրագրի վերնագիրը` «Հայ և ուզբեկ. 2 ժամ ուրախ ծիծաղ», հատուկ է մտածվել, որպեսզի ծիծաղելի լինի, քանի որ ո՛չ հայը, ո՛չ էլ ուզբեկը ռուսների պես ռուսերեն չեն խոսում։

Կարեն Ավետիսյան և Գարիկ Մարտիրոսյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
​ԱրտԲոքս. Իրական հումորի և հումորային իրականության մասին

Ասոմովը նաև պատասխանել է ուսուցչին ընտրելու հարցում իր հասցեին հնչած քննադատություններին։ Հումորիստը հարցազրույցում բազմիցս պնդել է, որ միշտ օրինակ է վերցրել Եվգենի Պետրոսյանից, բայց ուզբեկ հանդիսատեսին այդ մոտեցումը դուր չի եկել։ Ասոմովի արվեստի երկրպագուները պնդել են, որ անհնար է ուսուցիչ համարել արտասահմանյան մասնագետին, եթե արտիստը սովորել և ստեղծագործել է Ուզբեկստանում։

«Շատ բան եմ սովորել Եվգենի Պետրոսյանից, նույնիսկ ժամանակին նրա մենախոսությունները ուզբեկերեն էի թարգմանում։ Բոլոր խնդիրները, որոնց մասին պատմում ենք բեմից, նույնն են բոլոր ժողովուրդների համար, քանի որ դրանք համամարդկային են։ Այստեղ չկան այնպիսի սահմաններ, ինչպիսին ազգությունն է», – խոստովանել է Ասոմովը։

Երգիծաբանն օրինակ է բերել ջութակահարներին, որոնց համար Պագանինին ուսուցիչ է և կուռք, անկախ նրանից, որ մահացել է մի քանի դար առաջ։

Լրահոս
0