00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Մարիա Գաբրիելյան
Հալեպում ֆինանսական լուրջ խնդիր կա, մարդիկ չեն կարողանում հաց գնել. Մարիա Գաբրիելյան
14:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը հույս ունի, որ Ուելդանով–Գալստյանին Ադրբեջանից կվերադարձնեն Ռուսաստան

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПресс-конференция главы МИД России Сергея Лаврова (16 января 2019). Москвa
Пресс-конференция главы МИД России Сергея Лаврова (16 января 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այդ հարցը քննարկվել է ադրբեջանցի գործընկերների հետ Լավրովի` վերջերս կայացած բանակցությունների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով–Գալստյանին վերադարձնել Ռուսաստան։

«Ցանկացած երկրում բարդ իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին վերաբերող հարցերը կանոնավոր կերպով շոշափում ենք հանդիպումների ընթացքում։ Համարձակվում եմ հավաստիացնել, որ կոնկրետ այդ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում», – նշել է Լավրովը տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում։

Марианна Мирзоян с братом Маратом Уелдановым-Галустяном - Sputnik Արմենիա
Ուելդանով-Գալուստյանին Բաքվի բանտ տեղափոխեցին

Նա հույս է հայտնել, որ երկխոսության, իրավական նորմերի հիման վրա հնարավոր կլինի հասնել «բոլորին ձեռնտու արդյունքի»։

«Մեզ կհաջողվի այդ քաղաքացուն վերադարձնել Ռուսաստան»,–ասել է Լավրովը։

Մարատ Ուելդանով-Գալստյանը ձերբակալվել էր 2016թ. հունիսի 9-ին Բաքվում: Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ Մարատը մեղադրվում է թմրանյութերի անօրինական պահպանման և տարածման մեջ:

Մարատը երկար տարիներ աշխատել է Բաքվում, պարբերաբար այցելել Մոսկվա: Նա ձերբակալվել է 2016 թ.-ի հունիսի 9-ին։ Ձերբակալությունից մի քանի օր անց դեսպանատուն է դիմել քաղաքացի Մարիաննա Միրզոյանը՝ հայտնելով, որ ձերբակալվածն իր եղբայրն է, իսկական ազգանունը Գալստյան է և նա ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառության, այլ լրտեսության կասկածանքով։

Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված է ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ միասին:

Մարատի ձերբակալության մասին քույրն իմացել է նրա գործընկերոջից՝ Ելենա Մակարենկոյից, որին նույնպես ձերբակալել էին 15 օրով և պահել մեկուսարանում միայն այն բանի համար, որ նա Մարատի հետ գործնական հարաբերություններ է ունեցել։ 2016թ-ի օգոստոսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը` հայտարարելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ազգային ենթատեքստ չի տեսնում Մարատ Ուելդանով-Գալստյանի ձերբակալության մեջ։

Ուելդանովի գործով դատական որոշումը կայացվել է ապրիլի 28-ին. փակ նիստի ժամանակ դատարանը Մարատ Ուելդանովին 8 տարվա ազատազրկման է դատապարտել:

Լրահոս
0