00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկրապահի» անհաջողությունները. կամավորական միությունը մինչ օրս նախագահ չունի

© Sputnik / Karen YepremyanСъезд добровольцев "Еркрапа"
Съезд добровольцев Еркрапа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, միության վարչության որոշմամբ, նրան հեռացրել էին կազմակերպության ղեկավարի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Երկրապահ» կամավորականների միությունը, որը երկար տարիներ ներկայումս հետաքննության մեջ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի ռազմաքաղաքական հենարանն էր, դժվար ժամանակներ է ապրում։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, ԵԿ միության վարչության  որոշմամբ, նա հեռացվել էր կազմակերպության ղեկավարի պաշտոնից։ Կառույցը մինչ օրս նոր նախագահ չի կարողացել ընտրել։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր

Ինչպես մամուլի ասուլիսին նշեց միության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, կազմակերպությունը նախկինի պես Հայաստանի անվտանգության համակարգում կարևոր օղակ է։ «Երկրապահ» կամավորականների միության շարքերում են մարդիկ, որոնք կանգնած էին ազգային բանակի կառուցման ակունքներում, որոնք արցախյան պատերազմի հաղթանակում կարևոր ներդրում են ունեցել։ Եվ այդ մարդիկ պատրաստ են նաև այսօր վտանգի դեպքում զենք վերցնել և պաշտպանել Հայաստանի սահմանները։

Միևնույն ժամանակ Հայրապետյանը դժվարանում է ասել, երբ կլինի միության համագումարը, որի ժամանակ կազմակերպության նոր նախագահ կընտրվի։ Գրիգորյանի հետ կապված պատմությունից գրեթե անմիջապես հետո, կառույցի ղեկավարի պաշտոնի համար քննարկվում էր Արամ Սարգսյանի (միության հիմնադիր, հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր) թեկնածությունը։ Սակայն որոշ ժամանակ անց այդ խոսակցությունները մարեցին։ Հիմա, ԱԺ ընտրություններից հետո, քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Հայրապետյանը հայտարարեց, որ կազմակերպությունում, ընդհանուր առմամբ, դեմ չեն Միքայելյանի թեկնածությանը։ ԵԿՄ–ում կարծում են, որ այն պետք է ղեկավարի մեկն իշխանությունից, քանի որ որոշակի քանակի սոցիալական, կազմակերպչական հարցեր կան, որոնք իշխանության ակտիվ մասնակցությունն են պահանջում։

Ситуация на проспекте Азатутян (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները

Գրիգորյանի նկատմամբ հետաքննությունը մեկնաբանելիս` Հայրապետյանն ընդգծեց, որ դատական իշխանության աշխատանքի ցանկացած միջամտություն պետք է կանխվի։ Նա կարծում է, որ մարդը մեղավոր չէ, քանի դեռ դատարանը համապատասխան որոշում չի կայացվել։ Նրան բարկացնում է նաև, որ մի բուռ մարդիկ շրջապատում են դատարանի շենքը և փորձում են դատավորին պարտադրել իրենց կամքն ու ցանկությունը։

Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) անցած տարվա հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավի դիմաց որոշում էր կայացրել ազատ արձակել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով, Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու որոշման դեմ։ Դատարանը դատախազության բողոքն ընդունվել է վարույթ։

Լրահոս
0