00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

© Sputnik / Laura SarkisianТурист из России Марат с семьей
Турист из России Марат с семьей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբոսաշրջիկները տարբեր պատճառներով են այցելում Հայաստան․ մեկն առողջության հետևից, մյուսը՝ զվարճանքի։ Զբոսաշրջիկներից ոմանք վերածվում են գործարարների, որոնք իրենց հետագա գործունեությունը կապում են հենց մեր երկրի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հնդկաստանից ժամանած Դելիփ Սալամիսդին վաղուց է երազել այցելել յուրօրինակ մշակույթով և ճարտարապետությամբ երկիր։ Չիմանալով, թե ուր գնալ, Դելիփը սկսել է Google-ում որոնել և այդպես իր համար բացահայտել է Հայաստանը։ Մի քիչ կարդալով երկրի մասին՝ նա հասկացել է, որ սա այն է, ինչ իրեն պետք էր։

«Ես կարդացի, որ Հայաստանում պետք է տեղի ունենա սուրբծննդյան փառատոն, և որ ձեր երկիրն առաջիններից  է ընդունել Քրիստոնեություն։ Մենք ընկերներով մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, գնանք», - պատմեց Դելիփը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

© Sputnik / Laura SarkisianՀնդիկ զբոսաշրջիկների խումբը
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար - Sputnik Արմենիա
Հնդիկ զբոսաշրջիկների խումբը

Հնդիկ հյուրի և նրա ընկերների հետ մենք ծանոթացանք Հանրապետության հրապարակում, երբ նրանք, շունչը պահած, հետևում էին անցնող տարվա գլխավոր ձմեռային միջոցառման՝ տոնածառի լույսերը վառելու նախապատրաստությանը։

Նույնպիսի անթաքույց հետաքրքրությամբ տեղի ունեցողին հետևում էր նաև Ռաջ Գուրնանին։ Նա նույնպես եկել էր Հնդկաստանից, և կանգնած էր մեր պատահական ծանոթներից ոչ հեռու։ Ի տարբերություն Դելիփի և նրա ընկերների՝ Ռաջը երկու տարի ծրագրել էր այցը Հայաստան։ Նրան այստեղ դուր են գալիս հատկապես մարդիկ և լավաշը։

© Sputnik / Laura SarkisianՀնդիկ զբոսաշրջիկ Ռաջ Գուրնանի
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար - Sputnik Արմենիա
Հնդիկ զբոսաշրջիկ Ռաջ Գուրնանի

«Ձեզ մոտ եղանակը լավն է, մարդիկ նույնպես։ Իմ հույսերն արդարացան», - ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Հնդիկ գործարար Համեդ Սայադն արդեն մեկ ամիս է Հայաստանում։ Նա պատրաստվում է Երևանում բացել հնդկական խոհանոցի ռեստորան։ Սայադը վստահ է, որ իր նախաձեռնությունը հաջող կլինի զբոսաշրջիկների մեծ հոսքի, ինչպես նաև հնդիկ ուսանողների շնորհիվ, որոնք բարձրագույն կրթություն են ստանում հայկական բուհերում։

© Sputnik / Laura SarkisianՀնդիկ գործարար Համեդ Սայադ
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար - Sputnik Արմենիա
Հնդիկ գործարար Համեդ Սայադ

«Դուք այդքան հարուստ չեք, բայց երկիրը հիանալի է։ Ինձ դուր են գալիս ձեր մարդիկ, խոհանոցը։ Հուսով եմ, որ հնդկական ռեստորանը դուր կգա տեղի բնակիչներին։ Գլխավորը՝ համեմունքներով «համը չհանելն է»», - ժպիտով ասաց Սայադը։

Фестиваль толмы посетили также туристы (20 мая 2018). Село Хнаберд, Араратская область - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է գրավել զբոսաշրջիկներին Ռուսաստանի մարզերից. Կոպիրկին

Մեր հաջորդ հերոսը Մարատ անունով ռուսաստանցին է։ Նա Հայաստան է ընկել ընտանիքի հետ ընդամենը մի քանի օրով․ նրա կնոջը Երևանում վիրահատել են։ Նա այստեղ առաջին անգամ է, սակայն արդեն վստահորեն ասում է, որ անպայման կվերադառնա Հայաստան։ Նրան գերել է հայկական հյուրընկալությունը և յուրօրինակ ճարտարապետությունը։

Զբոսաշրջային ընկերության տնօրեն Հայկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի Ամանորին սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք։

«Սպասում ենք Հնդկաստանից, Ռուսաստանից, Եվրոպայի երկրներից և ավանդույթի համաձայն սփյուռքի մեր հայրենակիցներին», - ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ Հայաստանը վերջին շրջանում ձեռք է բերել մի երկրի հեղինակություն, ուր գալիս են արկածներ և նոր զգացողություններ որոնողները։ Առավել պահանջված են երկօրյա և եռօրյա տուրերը։ Զբոսաշրջային ընկերությունները կատարելագործում են իրենց փաթեթները, հատկապես ձմեռային՝ առաջարկելով ծառայությունների լայն սպեկտր՝ լեռնադահուկային զբոսաշրջությունից մինչև ոտքով արշավներ։ Վերջինը հատկապես նախընտրում են ֆրանսիացիները։

Туристы на площади Республики - Sputnik Արմենիա
Ռուսաստանցիները Նոր տարուն նախընտրում են Հայաստան գալ

Ընկերության MICE-բաժնի մենեջեր Հակոբ Կպրյանը նշեց, որ շատերը Հայաստան են գալիս Զատկի շրջանում։ Մարդկանց հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են առաջին քրիստոնեական երկրում տոնում ավանդական եկեղեցական տոները։

Հայաստանն առաջարկելու շատ բաներ ունի յուրաքանչյուր զբոսաշրջիկի, կարծում է Կպրյանը և կոչ անում իշխանություններին օգնել, որ մեր երկիրն իր տեղը գտնի աշխարհի զբոսաշրջային քարտեզում։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար մարդ, ինչը 8,8 տոկոսով ավելի է 2017թ–ի նույն շրջանի համեմատ։

Դա պայմանավորված է Ռուսաստանից այցելուների քանակի աճով` ավելի քան 500 հազար, ինչը 17,3 տոկոսով ավելի է 2017թ–ի նույն ցուցանիշից։

Երկրորդ հորիզոնականում են Վրաստանից եկողները` ավելի քան 250 հազար այցելու։ Բայց այս ցուցանիշը անցած տարվա համեմատ նվազել է 2,8 տոկոսով։ Առայժմ հայտնի չէ, թե ինչով է դա պայմանավորված, ֆեդերացիան ուսումնասիրում է այդ հարցը։

Այս տարի Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Իտալիայի և ԱՄՆ–ի ճանապարհորդները։

Լրահոս
0