ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Այս գարնանը սիրված երգիչ Ստաս Միխայլովի հայստանցի երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն։ Ապրիլի 2-ին ռուս հայտնի երգիչը համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:
Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։
«Ես և Դու» անունով համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։
Հիշեցնենք, որ Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա մեր երկրում արդեն ելույթ է ունեցել երկու համերգով: