00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անարդարացիորեն մոռացված Առնո Բաբաջանյանը, կամ ումից պետք է օրինակ վերցնեն հայ մագնատները

© Sputnik / Рыбаков / Անցնել մեդիապահոցПоэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа)
Поэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունն այսօր չի հիշատակվում այնքան հաճախ, որքան ցանկալի է։ Նրա պատվին հազվադեպ են հուշ երեկոներ ու մրցույթներ անցկացնում։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը գիտի` ինչպես կարելի է շտկել իրավիճակը։

Երգիչ Մուսլիմ Մագոմաևի մասին բավականին հաճախ են խոսում, շատ հաճախ` ջերմ (լիովին արդարացված է), կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մասին խոսում են ժամանակ առ ժամանակ, քիչ, կարելի է ասել` գրեթե չեն խոսում (ոչ մի արդարացում չկա)։ Ո՞րն է գաղտնիքը։

Музыка Арно Бабаджаняна прозвучала в Московском метро - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյանի երաժշտությունը հնչում է Մոսկվայի մետրոյում

Գաղտնիքը մարդն է ու նրա վերաբերմունքը։ Մագոմաևին նվիրված բոլոր հեռուստաշոուների ժամանակ երգչի այրու` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թամարա Սինյավսկայայի կողքին միշտ մի մարդ է նստած։

«Ազնվական տեսք ունեցող միջին տարիքի պատկառելի տղամարդ` նորաձև, հատուկ կարված կոստյումով, Patek Philippe ժամացույցով ու պայծառ ժպիտով։ Իսկական արքայազն։ Բայց նա արքայազն չէ, այլ ռուսական անշարժ գույքի «թագավորներից» մեկը` Արազ Ագալարովը», – բիզնեսմենին այսպես է ներկայացրել մոսկովյան հայտնի պարբերականներից մեկը։

Ագալարովը սկսել է ռուսական հուշանվերների ներմուծումից ու համակարգչային տեխնիկայի արտահանումից։ Այսօր Crocus Group–ի նախագահն է։ Սա ռուսական շինարարական խոշորագույն հոլդինգներից է, որը համագործակցել է անգամ Դոնալդ Թրամփի հետ, երբ նա դեռ Սպիտակ տուն չէր տեղափոխվել։

Ըստ «Ֆորբս» ամսագրի` 2017 թվականի դրությամբ Ագալարովի ընթացիկ կարողությունը մեկ միլիարդ յոթ հարյուր միլիոն դոլար է եղել։ Ընթացիկը չի նշանակում հոսող։ Միլիարդների կարողությունը տարեցտարի ավելանում է` նույնիսկ հաշվի առնելով, որ այսպես կոչված ոչ պրոֆիլային նախագծերի վրա մեծ գումարներ են ծախսվում։ Օրինակ` այն բանի համար, որ Մագոմաևի ձայնն ու փառքը չմարեն։

Армянский композитор Бабаджанян - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյան. հումորի մեծ զգացումով մարդը

Դեռ տասը տարի առաջ` 2019 թվականի հոկտեմբերին, «Կրոկուս Սիթիի» տարածքում Ագալարովը բազմաֆունկցիոնալ 6200 տեղանոց համերգասրահ էր բացել ու այն կոչել էր Մագոմաևի պատվին։ Այստեղ անցկացվում են հուշ երեկոներ, մրցույթներ ու երգչի անունը փառաբանող այլ միջոցառումներ։

Կասեք` նախանձելի՞ է։ Ոչ, Մագոմաևը իրավամբ է այդ ամենը ստանում։ Ուրիշ հանգամանք կա, որ տխրեցնում է։

Մուսլիմ Մագոմաևի լավագույն երգերը Առնո Բաբաջանյանն է գրել։ Խոսքը, որպես կանոն, գրում էր Ռոբերտ Ռոժդեստվենսկին։ Խորհրդային էստրադայի տիտանների եռյակը ոչ միայն համագործակցում էր, այլև ընկերություն էր անում։ Բանաստեղծին ժամանակ առ ժամանակ են հիշում, կոմպոզիտորին` ավելի հազվադեպ։ Ստացվում է, որ երգը լսում ենք, կատարողին տեսնում ենք, իսկ թե ում երաժշտությունն է հնչում, չգիտենք։ Չի հայտարարվում։ Համառորեն, անաղմուկ, բթամտորեն։ Դադար, լռություն, կուրության–խլության–համրության րոպե։ Նույն վիճակը կլիներ, եթե բանաստեղծի ու կոմպոզիտորների անունները հայտարարեին, իսկ կատարողինը` ոչ։ Անհեթեթություն է։

Այո, ով վճարում է, նա էլ համերգ է պատվիրում։ Հաճախ և՛ վճարում, և՛ պատվիրում է Արազ Ագալարովը։ Ադրբեջանցի միլիարդատիրոջը կարելի է հասկանալ, չի կարելի արդարացնել այն, որ «Ֆորբսում» հիշատակվող հայերը նմանատիպ բաներ չեն անում։

Լսե՞լ եք, որ հայաստանցի (և ոչ միայն) ֆինանսական մագնատները ներդրում ունենան Առնո Բաբաջանյանի համերգների, հուշ–երեկոների, փառատոների կազմակերպման մեջ։

Восковая фигура Арно Бабаджаняна - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյանի մոմե արձանը հայտնվել է Ազգային ժողովում. լուսանկարներ

Կոմպոզիտորի որդուն` Արայիկ Բաբաջանյանին, մի անգամ հարցրել են. «Հայը, ադրբեջանցին, ռուսը... Դա ստեղծագործական միությո՞ւն էր, թե՞ գաղափարական»։

«Ստեղծագործական։ Քանի որ հայրս չքաղաքականացված մարդ էր։ Մուսլիմը մեր տուն էր եկել, մեր շենքում մորս ընկերուհին է ապրում` կոմպոզիտոր Սուլտանովան, ծանոթի միջոցով զանգեցինք, ասացինք, որ գա։ Նա տասնութ, թե տասնինը տարեկան էր։ Հայրս շատ հավանեց նրա ձայնը, կատարելու վարպետությունը», – պատասխանել է Արայիկը։

«Ռոբերտ Իվանովիչի հետ ավելի ուշ սկսեցին համագործակցել։ Հիշում եմ` մեր տուն եկան Ալլա Բորիսովնայի` Ռոբերտ Իվանովիչի կնոջ հետ, ու առաջին երգը դարձավ «Песня о капели»–ն, որը երգում էր նույնիսկ ոչ թե Մագոմաևը, այլ Ժան Տատլյանը։ Հետո «Հիշողություն» երգն էր, այդ ժամանակ այն սկսեց Մուսլիմը ձայնագրել», – հիշել է կոմպոզիտորի որդի։

Նա նշել է, որ Բաբաջանյանը պարզապես ընկերություն էր անում Ռոժդեստվենսկու հետ, նրանց հաջողվում էր համագործակցել։ Սկզբում երաժշտությունն էր գրվում, հետո` խոսքը։ Կրտսեր Բաբաջանյանի խոսքով` Ռոժդեստվենսկին շատ երաժշտասեր մարդ էր։

Իսկ կոմպոզիտոր Շաինսկն ասում էր, որ աստված Բաբաջանյանին «հիանալի երաժշտականություն է շնորհել, որով հայտնի է հայ ժողովուրդը»։

«Նրա երաժշտական գործունեությունը շատ լայն էր։ Էստրադային սիրված երգերից բացի, չի կարելի չնշել նաև ակադեմիկական երաժշտությունը։ Նա շատ տաղանդավոր էր», –ասում էր Շաինսկին։

Իսկ հիմա մի քանի տող հեղինակից։ Հեռացածներին, նույնիսկ շատ հայտնի, նույնիսկ անվանի, նույնիսկ Առնո Բաբաջանյանի պես մարդկանց այն աշխարհում այլևս ոչինչ պետք չէ. ո՛չ հեռուստահաղորդումներ հիշարժան օրերին, ո՛չ գրքային ու ամսագրային հիշողություններ, ո՛չ ստեղծագործական թռիչքների մասին հիշատակումներ։ Այդ ամենը մեզ է պետք։ Ու մեր փոխարեն դա ոչ ոք չի անի։

Լրահոս
0