00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու դատական նիստը հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanАдвокат Айк Алумян отвечает на вопросы журналистов в Апелляционном суде Армении (27 ноября 2018). Еревaн
Адвокат Айк Алумян отвечает на вопросы журналистов в Апелляционном суде Армении (27 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարյանի պաշտպանը հայտնեց դատական նիստը հետաձգելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 10–ին։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով նիստի հետաձգման պատճառը, նշեց, որ նիստին ներկա դատախազն ու քննիչն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նիստը վարող դատավորին, պաշտպանական կողմն առարկել է միջնորդության դեմ և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։

«Եթե դատավորն ինքնաբացարկ հայտարարի, ապա վաղվա նիստն էլ տեղի չի ունենա, գործը կհանձնարարվի մեկ այլ դատավորի։ Իսկ եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել, ապա վաղը մեր գրավի հարցի քննությունը կշարունակվի»,– ասաց Ալումյանը։

Ներկայացնելով մեղադրող կողմի միջնորդության հիմքը` Ալումյանը նշեց, որ նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով ժամանակին շատ մոտ են եղել և, որպեսզի իր անաչառության վերաբերյալ կասկածներ չառաջանան, ինքնաբացարկ է հայտնել։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել հարազատներին ու Նոր տարվա հանձնուք ստանալ նրանցից

Թե որ մեղադրյալի մասին է խոսքը, Ալումյանը չցանկացավ մանրամասնել։ Բայց նշեց, որ իրենց դիտարկմամբ այս խնդիրը Քոչարյանի կալանքի հարցի քննության հետ կապ չունի։

Դատական նիստը վարում էր դատավոր Նելլի Բաղդասարյանը։ Հիշեցնենք` Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը ևս մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել: Դատավորը պատճառաբանել էր, որ իր ամուսինը դատախազ է եղել և մոտ հարաբերությունների մեջ է եղել Վահագն Հարությունյանի հետ, ուստի այդ հիմքով ինքը ինքնաբացարկ է հայտնում:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Սպուտնիկ զրույց-Արամ Օրբելյան (26.12.18) - Sputnik Արմենիա
Ի՞նչ փոփոխություններ կլինեն Քոչարյանի գործում. Sputnik-ի զրուցակիցն Արամ Օրբելյանն է

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

Իսկ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական նիստը հետաձգել էր մինչև հունվարի 9-ը:

Լրահոս
0