00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել հարազատներին ու Նոր տարվա հանձնուք ստանալ նրանցից

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարազատներին չեն թույլատրել տեսակցել նրան Ամանորին։ Այսօր` Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Традиционная новогодняя елка в музее истории Еревана - Sputnik Արմենիա
Նոր տարին կալանավայրում էլ է գալիս. ինչպե՞ս է անցել Քոչարյանի Ամանորը

«Առնվազն մինչև երեկ` հունվարի 8-ն այդպես էր։ Խնդիրն ընտանիքի անդամների հետ կապված չէ։ Ընդհանրապես կա տեսակցության արգելք»,– ասաց Օրբելյանը։

ՀՀ երկրորդ նախագահին չեն հասել նաև հարազատների փոխանցած հանձնուքները։

Փաստաբանը դա բացատրեց նրանով, որ հանձնուքների փոխանցումը կալանավայրում կազմակերպվել է միայն 2 օր` դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին։

«Հանձնուքները հնարավոր է եղել հանձնել միայն այդ երկու օրերին։ Դա չի վերաբերում միայն պարոն Քոչարյանին, այլ ընդհանրապես բոլոր այն անձանց, որոնք պահվում են «Կենտրոն» ՔԿՀ–ում»,–ասաց նա։

Քոչարյանի փաստաբաններն այս հարցով դիմել են մարդու իրավունքների պաշտպանին։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին` ինչ պայմաններում է պահվում Քոչարյանը կալանավայրում և ունի սպորտով զբաղվելու հնարավորություն։

«Ազատություն նախագահին» գրառում ԱԳՆ շենքի պատին - Sputnik Արմենիա
«Ազատություն նախագահին». ԱԳՆ շենքի վրա լուսագիր է հայտնվել

«Շարունակում է սպորտով զբաղվել։ Օրվա ընթացքում շուրջ 1 ժամ սպորտդահլիճում և սենյակի ներսում յոգայով զբաղվելու հնարավորություն ունի, քանի որ սենյակի չափերը թույլ չեն տալիս այլ սպորտաձևով զբաղվել»,– ասաց Օրբելյանը։

Իսկ Քոչարյանի սենյակը, նրա տեղեկություններով, ամենասովորական մեկտեղանոց խուց է։

Փաստաբանը վերահաստատեց նաև` Քոչարյանը դատական այսօրվա նիստին չի մասնակցի, դրա անհրաժեշտությունը չկա։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Парламент НКР - Sputnik Արմենիա
Արցախի խորհրդարանական երեք ուժեր կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։

Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։ Այս որոշման նկատմամբ դեկտեմբերին ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունն Ամանորից առաջ հետաձգվեց։ Առաջին ատյանի դատարանի նիստը նշանակվեց հունվարի 9-ին։

Լրահոս
0