00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը համաձայնե՞լ է, որ աջ ղեկով մեքենաները ներկրվեն ՀՀ. ներմուծողների պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsПраворульный автомобиль
Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ՀՀ իշխանության հետ փոխընդունելի համաձայնության են եկել։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Աջ ղեկով ավտոմեքենաները հնարավոր կլինի Հայաստան ներմուծել և շահագործել առանց ղեկը փոխելու, եթե խորհրդարանը հաստատի որոշումը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զորիկ Իգիթյանը։

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
«Մենք հետաձգում չենք խնդրել». աջ ղեկով մեքենա ներկրողները դժգոհ են

Նախաձեռնության անդամներին և մասնավոր ներկրողներին հաջողվել է բողոքարկել վերջերս Տրանսպորտի նախարարության ընդունած որոշումը, որի համաձայն 2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2019 թվականի մարտի 1-ը աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող էին իրենց տրանսպորտային միջոցներն անարգել ներմուծել ՀՀ տարածք։ Սակայն թույլատրվում էր ավտոմեքենաները շահագործել միայն ղեկի տեղը փոխելուց հետո։ «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները կտրականապես դեմ էին այդ որոշմանը և արդյունքում հասան նրան, որ որոշումը վերանայվեց։

«Տրանսպորտի նախարարությունում կայացած վերջին հանդիպման ժամանակ որոշվեց, որ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30–ը գնված աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի Հայաստան ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը` հետագայում առանց ղեկը փոխելու շահագործելու պայմանով», – հայտնեց Իգիթյանը։

Այդպիսով բավարարվել է քաղաքացիների երկու պահանջները. երկարաձգվել է աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետը, ինչպես նաև չեղյալ է հայտարարվել ղեկի տեղը փոխելու պայմանը։

Իգիթյանի կարծիքով` սա ամենաօպտիմալ որոշումն է, որն ընդունելի է և՛ ներկրողների, և՛ երկրի ղեկավարության համար։ Սակայն այդ նախագիծը դեռ պետք է հաստատի խորհրդարանը։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության հեղինակները հանդիպեցին. տեսանյութ

Նախաձեռնության անդամները դեռ չեն մտածել, թե ինչ քայլերի կդիմեն, եթե խորհրդարանը չհաստատի որոշումը։ Նրանք վստահ են, որ պատգամավորները հավանություն կտան նախագծին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։

Գործարարներն ի նշան բողոքի աջ ղեկով մեքենաները թողել էին հայ–վրացական սահմանի տարանցիկ գոտում։

Նշենք, որ աջ ղեկով մեքենաները Հայաստան են բերում հիմնականում Ճապոնիայից։

Լրահոս
0