00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհայտ, բայց շատ կարևոր. ինչ ապրանքներ են ուզում արտադրել Հայաստանում 2019 թվականին

© Pixabay / GellingerРабочий стол сапожника
Рабочий стол сапожника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարվա ընթացքում Հայաստանում կարող են զարգանալ արդյունաբերական մի քանի կարևոր նախագծեր, բայց այդ նախագծերն իրականացնողները կարող են հույս դնել միայն սեփական ուժերի վրա։

«Հայկական ապրանք» ասելիս ի՞նչ ենք պատկերացնում։ Կոնյակ, տոմատ, սմբուկի խավիար և մրգային հյութեր։ Ոմանք կհիշեն կոշիկի արտադրության մասին, բայց երկիրն ավելի շատ բան է կարողանում արտադրել և արտադրում է։ Օրինակ` ռուսական «Ռուսալ» գործարանի դուստր ձեռնարկությունն ալյումինե փայլաթիթեղ է արտադրում` դեպի Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ պատրաստի արդյունաբերական արտադրանքի ամենախոշոր արտահանման հոդվածն ապահովելով Հայաստանի համար։

Ширакамутская швейная фабрика - Sputnik Արմենիա
Ինչքան պետք է, այնքան էլ կաշխատես․ արդյո՞ք կփոխվի Աշխատանքային օրենսգիրքը 2019-ին

Քիչ–քիչ, բայց այլ ապրանքներ էլ են արտադրվում` դեղեր, գայլիկոններ, բարձր ամրություն ունեցող պողպատից գործիքներ, ավտոգենային հատման հաստոցներ, սինթետիկ շափյուղայից օպտիկական տարրեր։ Վերականգնվում է ադամանդների երեսակումը (ներմուծվող հումքի հիման վրա)։ Իսկ օրեր առաջ Հայաստանում գազի բալոնների գործարան բացվեց իրանական ներդրումներով։ Նախնական փուլում են ևս մի քանի նախագծեր։ Հուսանք, որ 2019 թվականին դրանք նոր աշխատատեղերի կվերածվեն։

Խոշոր բյուրեղներ` սինթետիկ շափյուղայից։ 70-ականներին խորհրդային ֆիզիկոս Խաչատուր (Խաչիկ) Բաղդասարովը մշակեց նման բյուրեղների ստեղծման մեթոդը։ Այդ մեթոդը դարձավ նոբելյան դափնեկիրներ Պերսի Բրիջմենի և ականավոր ֆիզիկոս Դոնալդ Սթոքբարգերի ստեղծած տեխնոլոգիայի նոր տարբերակը, որը թույլ է տալիս լայն և տափակ բյուրեղներ ստանալ։

Աշխարհում սինթետիկ շափյուղաներ շատ են աճեցնում։ Դրանք կիրառվում են լազերային համակարգերում, կիսահաղորդիչ արդյունաբերության մեջ և պաշտպանական տեխնիկայում։ Սակայն բյուրեղները սովորաբար ուղղահայաց տեսքով են ստանում։ Իսկ արդյունաբերության մեջ անհրաժեշտ են նաև հորիզոնականները, այսինքն` լայն և տափակ։ Դրանցից, օրինակ, պատուհաններ են պատրաստում բարձր ջերմաստիճանային վառարանների համար (որտեղ սովորական ապակին կարող է ճաքել կամ հալչել) կամ օգտագործում պաշտպանական սարքեր պատրաստելիս։ Ահա նման բյուրեղներ էլ հենց արտադրում են Բաղդասարովի մեթոդով։ Ավելի ճիշտ` ուզում են արտադրել, քանի որ մեթոդը շատ քչերն են յուրացրել։ Մեկը Բաղդասարովի աշակերտն է` Լևոն Հովհաննիսյանը։

Коровы - Sputnik Արմենիա
«Գործով եմ եկել ձեզ մոտ». հայ տղան կովերի համար «ֆիթնես–թրեքեր» է հորինել

Նա Հայաստանում ստեղծել է «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» (HT Crystals) ընկերությունը։ Արտասահմանյան մի քանի ներդրողներ արդեն համագործակցության առաջարկ են արել նրան, բայց մի պայմանով` տեխնոլոգիան իրենց փոխանցելու պայմանով։ Հովհաննիսյանն այդ պայմանին չի համաձայնում։ Այդ պատճառով փորձարկումները սեփական ուժերով են իրականացնում` փորձելով գոնե փոքրաքանակ արտադրություն սկսել։

Եթե 2019 թվականին այս արտադրությունն աշխատի, Հայաստանը ևս մի քանի տասնյակ բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք կունենա, իսկ հանրապետությունը կստանա բարձր ավելացված արժեք ունեցող և արտահանման ենթակա ևս մեկ ապրանք։

Թխսկան հավեր

Շափյուղա աճեցնող ինժեները, այս տողերը գրող լրագրողը, այս հոդվածն ընթերցողը. մենք բոլորս (համենայնդեպս մեծ մասը) հավի միս ենք ուտում։ Այսօր Հայաստանը արտադրում է մեր սպառած ձվի 100%–ը և հավի մսի մեկ երրորդը։ Տեղի թռչնաբուծական ֆաբրիկաները ստիպված են լինում թխսկան հավի ճուտ ներկրել տարեկան մի քանի անգամ։ Եթե ուշացնեն, ապա հանրապետությունում անմիջապես կկրճատվի ձվի արտադրությունը և կխախտվի ժամանակացույցը (կապված Նոր տարվա և Զատկի հետ)։ Դրա հետևանքով մթերքը կթանկանա։

Очередь - Sputnik Արմենիա
Գործարարների և ձեռներեցների համար. ինչպիսի՞ հարկեր կլինեն Հայաստանում

Վերջին անգամ նման արտակարգ իրավիճակ ստեղծվեց անցած տարվա գարնանը։ Իրանում, որտեղից Հայաստան էին ներկրում թխսկան հավերին, թռչնի գրիպ էին հայտնաբերել։ Իսկ մյուս օտարերկրյա մատակարարներից գնելը դժվար էր. այդպիսի պատվերները պետք է մի քանի ամիս շուտ ձևակերպել։ Հետևանքը եղավ այն, որ ժամանակացույցը խախտվեց, և հազիվ հաջողվեց պահել արտադրությունը (մեծ մասամբ` Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի շնորհիվ)։

Հիմա նրա իսկ ջանքերով Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաներից մեկում սկսել են թխսկան հավեր բուծել։ Եթե նախագիծը կյանքի կոչվի, արտադրած ճտերին ստիպված կլինեն ներմուծել ոչ թե տարեկան երկու անգամ, այլ միայն երեք տարին մեկ։ Այդ ժամանակ տեղական արտադրանքն ավելի կայուն կլինի, իսկ հիվանդություններ ներմուծելու ռիսկերը` ավելի քիչ։

Բացի այդ, հանրապետությունում բրոյլերային տնտեսության նոր նախագիծ է քննարկվում, որտեղ տարեկան 5 հազար տոննա միս կարտադրեն։ Սա տեղական արտադրանքը կմեծացնի մոտավորապես մեկուկես անգամ։

Արդյունաբերական կաշի

Երևանում կաշվի գործարան կար նույնիսկ հեղափոխությունից առաջ։ Խորհրդային տարիներին էլ մեծ արտադրանք էր տալիս։ Իսկ 90-ականներին դադարեց աշխատել։ Սակայն երկու տարի առաջ գործարանը գրեթե զրոյից վերականգնեցին նիդեռլանդցի հայեր` Հայքազ եղբայրները։ Անցած տարվա կեսերին այստեղ վերամշակման ամբողջական ցիկլ կարգավորեցին` հում կաշվից մինչև լիովին պատրաստի կաշի։

И.о. премьер-министра Никол Пашинян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները

Այս տարի ուզում են փորձնական խմբաքանակից անցնել խոշոր, արդյունաբերական արտադրանքի։ Տեխնոլոգիան արդեն պատրաստ է, այժմ պետք է գյուղացիներից կաշի գնելու հարցը կարգավորեն։ Գործարանում արդեն մի քանի տասնյակ մարդ է աշխատում։ Իսկ որքան շատ լինի տեղական կաշին, այնքան ավելի հեշտ կլինի տեղական կոշիկի արտադրության համար։

Վառելիք` ավտոմեքենայի անվադողերից

Փոքր Հայաստանում մի քանի հարյուր հեկտար հող է կորչում աղբանոցների տակ։ Իրավիճակը փոքր–ինչ կթեթևացնի անվադողերի վերամշակումը։ Միայն Երևանում օրական 7-8 տոննա անվադող են նետում (անվադողերի վերամշակմամբ զբաղվող Am-Eska ընկերության հաշվարկներով)։ ՀՀ բնապահպանության նախարարության դասակարգմամբ` անվադողերը մտնում են 4-րդ, թափոնների ամենավտանգավոր խմբի մեջ։ Նրանք շատ երկար ժամանակ չեն քայքայվում (ավելի քան հարյուր տարի), աղբանոցներում ապրող կրծողներն էլ տեղավորվում են դրանց մեջ, իսկ այրելու դեպքում սուր և վնասակար ծուխ են արձակում. հոտը հիշեցնում է մութ ու ցուրտ 90-ականների սկիզբը։

Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
«Վերադառնալ ԽՍՀՄ». կարո՞ղ է արդյոք Հայաստանը կրկին մաքուր պղինձ ու մալուխներ արտադրել

Վերոնշյալ ընկերությունը զբաղվում է անվադողերի վերամշակմամբ։ Անվադողերը քայքայում են պիրոլիզով (բարձր ջերմաստիճաններում օրգանական միացությունների դեստրուկցիայով ուղեկցվող փոխարկումներ) և հեղուկ վառելանյութ ու տեխնիկական մրուր (ածխածին) են ստանում, իսկ մետաղական կմախքները հանձնում են որպես մետաղաջարդոն։ Այդպիսով, ոչինչ չի հայտնվում աղբանոցում։

Ընկերությունը վառելիք է արտադրում վնասակար թափոնների մեկ այլ տեսակից. օգտագործած շարժիչի յուղից (ամբողջ Հայաստանում օրական մոտ 4 տոննա շարժիչի յուղ են թափում)։

Հայաստանում այս ապրանքների վերամշակման համար առայժմ հարկեր նախատեսված չեն, իսկ դրանք վերամշակման հանձնել ոչ ոք պարտավոր չէ. ո՛չ վարորդները, ո՛չ ավտոպարկերը, ո՛չ վուլկանացման կետերը, ո՛չ էլ շարժիչի յուղ փոխող արհեստանոցները։

Այս և մի շարք այլ նախագծեր շատ կարևոր են հանրապետության համար։ Միայն մի «վատ» կողմ ունեն, ստիպված են երկար սպասել, մինչև ծախսերն արդարանան։ Այս հարցում կարող էին օգնել զարգացման բանկերը (օրինակ` Համահայկական բանկը), որոնք ավելի երկար ժամկետներով են վարկ տալիս։ Սակայն Համահայկական բանկը վերջին տասը տարվա ընթացքում այդպես էլ չաշխատեց, իսկ հանրապետությունում այլևս ոչ ոք զարգացման վարկեր չի տրամադրում։

Այդ պատճառով էլ արտադրողները ստիպված են բոլոր հարցերը հոգալ ինքնուրույն, «շափյուղային» ամրությամբ և «ռետինե» դիմացկունությամբ։

Լրահոս
0