00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական հարաբերություններ. ինչպես շարժել գործընթացը մեռյալ կետից

© Sputnik / Asatur YesayantsАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր ղեկավարությունը բազմիցս հայտարարել է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Այդ հայտարարություններն առայժմ անհրաժեշտ կերպով չեն հասկացվել Թուրքիայում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայ-թուրքական հարաբերություններում իրավիճակը ոչ մի փոփոխության չի ենթարկվել 2018թ-ին։ Այդ հարաբերությունները գրեթե չկան՝ չհաշված Հայաստանից տասնյակ հազարավոր աշխատանքային միգրանտներին, որոնք աշխատում են Թուրքիայում, ինչպես նաև հայ առևտրականների գործունեությունը։

Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գեղամյան. «Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ասել, որ տեղաշարժ կա»

2018թ-ի մարտին այն ժամանակ՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հարաբերությունները կարգավորելու մասին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները չեղարկելու մասին։ Սարգսյանի որոշումը զուտ ձևականություն էր․ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվել էր դրանից առաջ։

Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր ղեկավարությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի բազմիցս հայտարարել է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին։ Այդ հայտարարություններն առայժմ անհրաժեշտ կերպով չեն հասկացվել Թուրքիայում. Անկարան նախկինի պես շարունակում է հղումներ անել Արցախյան հակամարտության լուծմանը։ Չնայած լավատեսության համար առիթի բացակայությանը՝  թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ Հայաստանը կարող է և պետք է մի քանի ուղղություններով աշխատի Անկարայի հետ երկխոսության համար։

«Եթե ցանկություն կա վերանայելու Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը՝ տարածաշրջանում պրոակտիվ դիվանագիտության համար, ապա այդ պրոակտիվության պայմաններից մեկն աշխատանքն է թուրքական կողմի հետ։ Պետք է մշակել մոտեցումների և մեթոդների համալիր՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, այդ թվում չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտությունը»», - ասաց Գեղամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Работа турецкого скульптора Мехмета Аксоя Скульптура человечества (Карс), созданная для содействия примирению между Турцией и Арменией - Sputnik Արմենիա
Երևանը չպետք է թակի Անկարայի դռները. ակնհայտ է` դրանց վրա կախված է «կեղծ կողպեք»

Երկու երկրների միջև հաշտեցման ցանկացած գործընթաց ենթադրում է երրորդ երկրների ներգրավում՝ որպես միջնորդ։ Առայժմ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում այդ միջնորդներին մենք չենք տեսնում, նշում է փորձագետը։

Չնայած Ղարաբաղի հարցում Անկարայի ապակառուցողական դիրքորոշմանը,  Հայոց ցեղասպանության ճանաչումից նրա հրաժարվելուն՝ մեր զրուցակիցը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք են Հայաստանին։

«Մեր քթի տակ ահռելի երկիր է՝ հսկայական բնակչությամբ, այն կարևոր դեր է խաղում տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ, այդ երկրի ներսում տեղի են ունենում ոչ միանշանակ գործընթացներ, որոնք այսպես թե այնպես ազդում են Հայաստանի վրա։ Դա նշանակում է, որ մենք պետք է մշտապես ձեռքի տակ ունենանք Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման մի քանի սցենարներ։ Այդ սցենարները ցանկացած դեպքում ենթադրում են շփումներ, աշխատանք թուրքական կողմի հետ», - վստահ է Գեղամյանը։

Չնայած կարգավորման անհաջող գործընթացին՝ նախաձեռնված Սերժ Սարգսյանի կողմից 10 տարի առաջ, սկզբնական շրջանում «ֆուտբոլային դիվանագիտությունը» ուներ իր դրական կողմերը։ Այն առաջին հերթին ստիպում էր թուրք հասարակության տարբեր շերտերին մտածել խնդիրների մասին, որոնք տասնամյակներ շարունակ փակ էին։ Հայաստանի թեման մինչ այդ  մոռացված էր Թուրքիայում, սակայն «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո դրա մասին սկսեցին խոսել, այն սկսեցին քննարկել։ Գեղամյանը կարծում է, որ ինչ-որ առումով հաշտեցման գործընթացը հաջողվել էր շարժել մեռյալ կետից։

Саммит НАТО в Брюсселе. День первый - Sputnik Արմենիա
Թրամփն ու Էրդողանը կարող են հաշտվել. ԱՄՆ–ում ուսումնասիրում են Գյուլենի արտահանձնման հարցը

Փորձագետը կոչ է անում Հայաստանի իշխանություններին փորձել ձևավորել Թուրքիայի հետ հարաբերությունների բազմակողմանի ձևաչափ։ Եթե նախկինում Անկարայի հետ բանակցություններն առավելապես ընթանում էին երկկողմ ձևաչափով, ապա հիմա կարելի է ստեղծել նոր ձևաչափեր՝ ներգրավելով այլ խաղացողների, օրինակ՝ Ռուսաստանին, Իրանին կամ այլ միջազգային սուբյեկտների։

Գեղամյանի կարծիքով՝ Հայաստանում «թավշյա հեղափոխությունը», «ժողովրդավարության կղզյակի» նրա համբավը լավ հնարավորություն են Թուրքիայում այն քաղաքական ուժերին և խմբերին իրենց կողմը գրավելու համար, որոնք հալածվում են Էրդողանի կողմից։ Թուրքագետը համոզված է, որ հետևողական և գրագետ արտաքին քաղաքականության շնորհիվ կարելի է գտնել շփման բազմաթիվ եզրեր։

Լրահոս
0