ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 2-ին, ժամը 21:00-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նարեկացու թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կանգառի տաղավարին և շրջել այն: Կանգառում գտնվող քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1982 թ.), Վ. Ա.-ին (ծնված 1985 թ.), Լ. Ա.-ին (ծնված 2007 թ.) և Վ. Ա.-ին (ծնված 2010 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: