00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառայություն ու տոն` մեկ օրում. ոստիկանների զվարճալի Ամանորը

© Sputnik / Asatur YesayantsИнспектора патрульно-постовой службы полиции Армении Мэри Минасян и Гарик Варосян на службе
Инспектора патрульно-постовой службы полиции Армении Мэри Минасян и Гарик Варосян на службе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանները ստիպված են ամեն օր աշխատել, իսկ տոներին` էլ ավելի մեծ եռանդով։ Աշխատանքի բարդությունների ու աշխատանքի ընթացքում զվարճալի դեպքերի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են կարգուկանոնի իսկական պահապանները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային հատուկ ստորաբաժանման գնդի տեսուչ, ավագ լեյտենանտ Մերի Մինասյանի օրը սկսվում է ոչ թե մի բաժակ սուրճից ու աշխատանքային օրվան դանդաղ պատրաստվելուց, այլ ոստիկանական պլանից։ Պետք է առավոտյան ուղիղ ժամը 8:30 տեղում լինել։ Ու այսպես արդեն երեք տարի, ամեն օր` տապին, անձրևին, ձյանը, Սուրբ ծնունդին կամ Նոր տարուն։

Եթե դու համազգեստով կին ես

Մերին զինծառայողների ընտանիքից է, այդ պատճառով առանց մտածելու ոստիկանություն գնաց։ Ծնողներն էլ այդ առիթով մտահոգություններ չունեին։ Նա վստահ էր, որ կին ոստիկաններ պետք են կառույցին, հասարակությանը։ Եվ նա չսխալվեց, ավելի ուշ գործնականում դա հաստատվեց։

Семья 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Ինչպես դիմավորեց Ամանորը ՀՀ նախագահը․ ընտանեկան լուսանկարներ

Մերին հոգեբանության մագիստրոս է։ Այսօր ծառայությանը զուգահեռ նա շարունակում է ուսումը ասպիրանտուրայում և լրացուցիչ անգլերեն ու ֆրանսերեն է ուսումնասիրում։

«Ես 24 տարեկան էի, երբ այս մասնագիտությունն ընտրեցի։ Ընտրությունս գիտակցված էր․տեսական շատ տեղեկություններ ունեին ոստիկանության մասին։ Համալսարանում այդ թեմայով հետազոտություն էի անցկացրել», -  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մերին։

Ինչպես հետո պարզվեց՝ նրա պատկերացումները ոստիկանության մասին շատ չէին տարբերվում իրականից։ Կին ոստիկաններն օգնում են ոլորտին՝ դրան որոշակի ներքին կայունություն հաղորդելով։ Կանայք ու երեխաները, նրա խոսքով, ավելի համարձակ ու վստահ են դիմում կին ոստիկանին։ Շատերը կարծում են, որ հենց կինը կարող է լուծել այն խնդիրը, որոնք անհաղթահարելի են թվում։

Միակ բանը, որն իսկապես զարմացրել է Մերիին ոստիկանությունում, դա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ուժեղ կանայք են։

«Մենք սովոր ենք, որ տղամարդն ուժեղ է թե հոգեպես և թե ֆիզիկապես։ Սակայն ինձ համար օրինակելի են ոստիկանության այն կանայք, որոնք հաղթահարում են ամեն բարդություն», - ասում է Մերին։

Արդեն չորրորդ անգամ է Մերին աշխատանքի է Ամանորի տոնական օրերին։ Նա մի զվարճալի դեպք հիշեց, որը տեղի է ունեցել երեխայի հետ Ամանորի նախաշեմին։

© Sputnik / Asatur YesayantsՄերի Մինասյան
Ծառայություն ու տոն` մեկ օրում. ոստիկանների զվարճալի Ամանորը - Sputnik Արմենիա
Մերի Մինասյան

Մերին դեկտեմբերի 31-ին գործընկերոջ հետ հերթապահում էր Հյուսիսային պողոտայում, երբ նա ուշադրությունը գրավեց երեխայի լացի ձայնը։ Ոստիկանները պարտավոր են արձագանքել երեխաներին լացին, անկախ նրանից՝ ծնողների հետ են նրանք, թե ոչ։ 

Պարզվել է, որ ծնողները որոշել են երեխային անակնկալ անել Ձմեռ պապի հետ հանդիպում նշանակելով։ Պապի տեսքով հայտնվել է երեխայի հայրը։ Սակայն ամեն ինչ ընթացել է ծրագրերին հակառակ, և ուրախանալու փոխարեն երեխան լաց է եղել, քանի որ տեսադաշտում չէր հայրը։ Ձմեռ պապը չէր կարողանում սփոփել երեխային, ու նա պահանջում էր, որ հայրիկը վերադառնա։

© Sputnik / Asatur YesayantsՄերի Մինասյանն ու Գարիկ Վարոսյանը
Ծառայություն ու տոն` մեկ օրում. ոստիկանների զվարճալի Ամանորը - Sputnik Արմենիա
Մերի Մինասյանն ու Գարիկ Վարոսյանը

«Մենք մոտեցանք երեխային, փորձեցինք շեղել նրան, բայց նա ոչ մի կերպ չէր հանգստանում։ Այդ ժամանակ գործընկերս հագավ Ձմեռ պապի շորերը», - պատմում է Մերին։

Երեխան հանգստացավ, երբ տեսավ հորը, իսկ հետո հրաժարվում էր իջնել Ձմեռ պապի գրկից։

«Գործընկերս փոքրիկ տղայի գերին էր դարձել», - ծիծաղում է նա՝ հիշելով այդ դեպքը։

© Sputnik / Asatur YesayantsՄերի Մինասյան, Գարիկ Վարոսյան
Ծառայություն ու տոն` մեկ օրում. ոստիկանների զվարճալի Ամանորը - Sputnik Արմենիա
Մերի Մինասյան, Գարիկ Վարոսյան

Մերին ընդգծում է, որ «տոնական» հերթապահությունների ժամանակ լուրջ միջադեպեր չեն եղել։ Նա կարծում է, որ դա ոչ միայն ճակատագրով է պայմանավորված, այլ նաև հանգամանքով, որ հասարակությունը հարգում է համազգեստով կնոջը, ու կնոջ ներկայությունը փողոցային կռվի ժամանակ հարթում է սուր անկյունները։ Բայց գործընկեր տղամարդիկ, իհարկե, թույլ չեն տալիս առաջինը միջամտել կռիվներին՝ փորձելով տղամարդավարի հետ պահել նրան տհաճ իրավիճակներից։

Երբ տղամարդն է «պոստին»

Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տեսուչ, լեյտենանտ Գարիկ Վարոսյանը 2003 թվականից ծառայության մեջ է։ Գարիկը մասնագիտությամբ տնտեսագետ է, նա վաղուց էր երազում ոստիկան դառնալ ու համազգեստ կրել։ Հասարակական կարգը պահպանելն ու մարդկանց հետ շփվելը նրա կոչումն է։

© Sputnik / Asatur YesayantsԳարիկ Վարոսյան
Ծառայություն ու տոն` մեկ օրում. ոստիկանների զվարճալի Ամանորը - Sputnik Արմենիա
Գարիկ Վարոսյան

Գարիկի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո վերաբերմունքը համազգեստով մարդկանց հանդեպ շատ է փոխվել։ Նրանց հաճախ մոտենում են, պատում են ընտանեկան խնդիրների մասին, խորհուրդ են հարցնում։

Նա միշտ հիշում է մի դեպք, երբ նրան մի կին է մոտեցել ու սկսել բողոքել հարսից։ Նա հարցնում էր Գարիկից՝ ինչպես արձագանքել կոնֆլիկտային իրավիճակներում, ինչ անել ու ինչպես վարվել։

Здание полиции Армении - Sputnik Արմենիա
Ոչ սթափ վիճակում մեքենա վարողների մեքենաներ են տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք

Իսկ ամենահիշվող միջադեպերը լինում են Ամանորի տոներին։ Մի անգամ Ամանորի գիշերը հերթապահության ժամանակ Գարիկն անսովոր իրավիճակի բախվեց։

«Ժամը 3:30-նն էր։ Մենք գործընկերոջս հետ ավարտել էինք հերթապահությունն ու ոստիկանական բաժանմունք էինք վերադառնում։ Մեզ մի կին մոտեցավ ու խնդրեց օգնել բացել բնակարանի դռները, քանի որ տանը երեխա է մնացել», - ասում է Գարիկը։

Պարզվեց` երեխան 45 տարեկան տղամարդ էր։

Զվարճալի դեպքեր, իհարկե, լինում են, բայց հաճախ նրանք ստիպված են բռնել իսկական հանցագործներին, կանխել գողություններ ու հարձակումներ։ Այդ ամենի ֆոնին Գարիկի համար ամենադժվարը կարգապահությունն ու պարտաճանաչությունն է։

«Մի անգամ մանկապարտեզում դաստիարակը որոշել էր կարգի հրավիրել երեխաներին ու սպառնացել էր ոստիկան կանչել։ Բայց աղջիկս ասել էր. «Ուռա, մամայիս ու պապայիս կանչեք», - ասում է Գարիկը։

Մեր հերոսը, չնայած երիտասարդ տարիքին, գտել է ծառայության մեջ հաջողության գաղտնիքը․պետք է այնպես անել, որ քաղաքացիները ոչ թե վախենան, այլ հարգեն ոստիկաններին։

Լրահոս
0