ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարչակազմի ֆեյսբուքյան էջում հայտնվել են նախագահի` Ամանորի գիշերն արված լուսանկարները։ Նա անցկացրել է տոնը ընտանիքի, այդ թվում նաև` թոռների, որդու ու հարսիկի հետ։
«Նոր տարին ամենաընտանեկան տոնն է», - մեկնաբանել է նախագահն իր հրապարակումը։
Լուսանկարներում Սարգսյանի մեծ ընտանիքի բոլոր անդամները չեն, հավանաբար, նախագահի երկրորդ որդին չի կարողացել միանալ ընտանեկան տոնին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձով դիմել է հայրենակիցներին։
Նա նշել է, որ հեռացող 2018-ը Հայաստանի համար մեծ փոփոխությունների, փորձությունների, ակնկալիքների ու հույսերի տարի էր։