Սեդակ Մամուլյան
Մամուլյանը նշում է, որ սնվելու մշակույթը ենթադրում է որոշակի նախապատրաստական գործառույթ։
«Սնվելու ժամանակ մենք բոլորս հասկանում ենք, որ հետո թուլանում ենք։ Դա բնական երևույթ է։ Մեր բոլոր ուժերը գնում են այդ սնվածը յուրացնելու վրա։ Հետևաբար մենք պետք է օրգանիզմը նախապատրաստենք սնվելուց առաջ»,– ասում է Մամուլյանը։
Նրա խոսքով` սա այն դեպքն է, որ հեծանիվ հորինելու կարիք չկա։
«Հնում հայերն ուտելուց առաջ 15-20 րոպե առաջ օգտագործել են կա՛մ թան, կա՛մ գոլ ջուր։ Գիտենք, որ հեղուկը ստամոքսից 15 րոպեից հեռանում է, բայց արդեն օրգանիզմը ստանում է ինֆորմացիա, որ սնվելու է հիմա»,– նշում է խոհարարը։