00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օգնիր, ուզում եմ ապրել». հայ մանուկներ, որոնք Ձմեռ պապից ոչինչ չեն ուզում

© Sputnik / Aram NersesyanПациенты гематологического центра им. Еоляна
Пациенты гематологического центра им. Еоляна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ մենք ուրախանում ենք գալիք Ամանորով` հավատալով Սուրբ ծնունդի գիշերվա հրաշքին, մեր երկրում կան մարդուկներ, որոնք երազում են ուղղակի դուրս գալ հիվանդանոցից և տոնը դիմավորել տանը։ Sputnik Արմենիայի թղթակիցները գնացել էին «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կարագով հացը վերջին երկու շաբաթներին փոքրիկ Միլենային առաջին նորմալ նախաճաշն է։ Նա մի ձեռքով ամուր սեղմում է հացը, վիրակապված ձախով փորձում է ցույց տալ երեք թիվը։ Նա այսօր երեք տարեկան է դառնում։ Հիվանդասենյակում փութկոտ քայլում է տատիկը, չի կարողանում զսպել ուրախությունը. այսօր փոքրիկն ասել է երկար սպասված «ուզում եմ ուտել»–ը։

«Ես երեք տարեկան եմ, և պետք է գնամ մանկապարտեզ, որովհետև ես արդեն մեծ եմ։ Ես սիրում եմ մայրիկիս ու հայրիկիս, տանը եղբայր ունեմ, նա ինձանից մեծ է և խաղում է ինձ հետ», – ասում է աղջիկը` կծելով փոքր կտոր։

Միլենան սպասում է Ձմեռ պապիկին և նրանից արդեն տիկնիկ է խնդրել։

© Sputnik / Aram NersesyanՄիլենա
«Օգնիր, ուզում եմ ապրել». հայ մանուկներ, որոնք Ձմեռ պապից ոչինչ չեն ուզում - Sputnik Արմենիա
Միլենա

Միլենայի մոտ սուր լեյկոզ են ախտորոշել նոյեմբերի վերջին, դեկտեմբերի 4–ից Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը փոքրիկի համար երկրորդ տուն է դարձել և այդպես կլինի առաջիկա 9 ամիսներին։ Միլենան դեռ պետք է անցնի թերապիայի ծանրագույն բուժում. այդպես է պետք, որպեսզի ապագայում մանկապարտեզ գնալու նրա երազանքը իրականանա։

Հիվանդությունը պատահմամբ են ախտորոշել. անհանգստացրել են կարմրակապտավուն կոպերը։ Մասիս քաղաքի հիվանդանոցում նրանց ասել էին, որ անալիզները կարգին են, բայց թերապևտն ամեն դեպքում նրանց ուղարկել էր Երևան` ավելի մանրամասն հետազոտության համար։

Դժբախտաբար, այստեղ աղջկան սարսափելի ախտորոշում են դրել։ Միլենան հիվանդանոցի ամենափոքր հիվանդն է։

© Sputnik / Aram NersesyanԱճպարար Արմեն Մխոյանը «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մանկական բաժանմունքում
«Օգնիր, ուզում եմ ապրել». հայ մանուկներ, որոնք Ձմեռ պապից ոչինչ չեն ուզում - Sputnik Արմենիա
Աճպարար Արմեն Մխոյանը «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մանկական բաժանմունքում

Հիվանդությունը թակել է 12–ամյա Արամի դուռը վեցերորդ դասարանում։ Մեկ տարի առաջ նրա մոտ ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Արամը մեզ դիմավորեց դիմակով և գլխարկով։ Նա դեռ չի որոշել, թե ինչ է դառնալու ապագայում։ Ձմեռ պապից ոչինչ չի ուզում, միակ բանը, որի մասին երազում է, արագ բուժվելն ու տուն գնալն է։ Վերադառնալ դպրոց, ընկերների մոտ, սովորական կյանքին։

«Սիրում եմ մաթեմատիկա և ֆիզկուլտուրա։ Ես այստեղ եմ արդեն մեկ տարի, պետք է տեղափոխվեի յոթերորդ դասարան, բայց չստացվեց, ընկա այստեղ», – ասաց Արամը` շրջվելով և թաքցնելով հսկայական շագանակագույն աչքերը։

Մեր զրույցն ընդհատեց ութ տարեկան Հայկը, որը կանչեց Արամին խաղասենյակ, որտեղ նրանց սպասում էր աճպարար Արմեն Մխոյանը։ Հայկի մեծ երազանքն է դառնալ օդաչու և ճախրել երկնքում։ Մենք նրա հետ արագ ընկերացանք, և նա խոստացավ դառնալ լավ օդաչու։ Մի օր միգուցե հանդիպենք նրա վարած ինքնաթիռում։

© Sputnik / Aram NersesyanԵրեխաները դիտում են աճպարար Արմեն Մխոյանի հնարքները
«Օգնիր, ուզում եմ ապրել». հայ մանուկներ, որոնք Ձմեռ պապից ոչինչ չեն ուզում - Sputnik Արմենիա
Երեխաները դիտում են աճպարար Արմեն Մխոյանի հնարքները

Սակայն Հայկն առայժմ պետք է անցնի ողնուղեղի ալոգենային փոխպատվաստում հիվանդության կրկնության պատճառով։

Երբ ուղղակի հեռանում են

Նման կենտրոնում աշխատելը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլ նաև ահռելի հոգեբանական ծանրաբեռնվածություն։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի հոգեբան Մարիամ Զաքարյանը խոստովանում է, որ մինչ այդ շատերն ուղղակի հրաժարվել են այս աշխատանքից։

«Ես սկզբից հասկացա, որ ինչ–որ օգուտ եմ տալիս նրանց։ Երբ տեսա դրական արդյունք, հասկացա, որ ես ճիշտ տեղում եմ», – ասաց Մարիամը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

© Sputnik / Aram NersesyanՄարիամ Զաքարյան. «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մանկական բաժանմունքի հոգեբան
«Օգնիր, ուզում եմ ապրել». հայ մանուկներ, որոնք Ձմեռ պապից ոչինչ չեն ուզում - Sputnik Արմենիա
Մարիամ Զաքարյան. «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մանկական բաժանմունքի հոգեբան

Աշխատանքի տարիների  ընթացքում նա շատ բան է վերաիմաստավորել, վերագնահատել։ Աղջիկը խոստովանում է, որ երեխաների և նրանց ծնողների հետ շփումից հետո սկսում ես ամեն ինչի նայել ուրիշ աչքերով։ Ամենից շատ նրան զարմացնում է այն փոքրիկների ոգին, որոնք ստիպված են պայքարել կյանքի համար։

«Մենք 13 տարեկան հիվանդ ունեինք։ Մենք հասկանում էինք, որ կորցնում ենք նրան, և մահից առաջ  հավաքվել էինք նրա հիվանդասենյակում, նա ձգեց ձեռքը իմ կողմը և ասաց. «Օգնեք, խնդրում եմ, ես ուզում եմ ապրել»», – պատմեց Մարիամը։

Մարիամը երկար ժամանակ ծանր է տարել այդ դեպքը։ Երբեք չի մոռանա։

Մանկական բաժնում տվյալ պահին բուժվում է 17 երեխա։ Գրեթե բոլորի մոտ արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություններ են։ Հիվանդները 3-18 տարեկան են։ Կենտրոնին կից 1990–ական թթ–ից ներմուծվել է գերմանական «ԲՖՄ» ծրագիրը։ Բուժման արդյունավետությունը 70 տոկոս է։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ արյունաբան Անահիտ Զաքարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ավելի հեշտ են բուժվում մինչև 10 տարեկան երեխաները։

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Զաքարյան. «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մանկական բաժանմունքի բժիշկ-արյունաբան
«Օգնիր, ուզում եմ ապրել». հայ մանուկներ, որոնք Ձմեռ պապից ոչինչ չեն ուզում - Sputnik Արմենիա
Անահիտ Զաքարյան. «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մանկական բաժանմունքի բժիշկ-արյունաբան

«Մի անգամ մեզ մոտ էին բերել նույն ախտորոշմամբ երկու աղջիկների։ Մեկը 1 տարեկան էր, մյուսը` 9 ամսական։ Այդ ժամանակ ես չէի բուժում մինչև երկու տարեկան երեխաներին։ Ես ռիսկի գնացի։ Աղջիկներից մեկն ամռանն ամուսնացել է, երկրորդը սովորում է բժշկական համալսարանում», – պատմեց Զաքարյանը։

Նա համոզված է, որ  Հայաստանում առողջապահությունը պետք է պրոֆիլակտիկ  ուղղություն ունենա։ Հիվանդությունները շատ հաճախ ավելի հեշտ  է կանխել, քան բուժել։ Նա խորհուրդ է տալիս ծնողներին հետևել առողջ սննդին երեխայի ծնվելու օրից և հնարավորության դեպքում խուսափել սթրեսներից ու հաճախակի սուր շնչառական վիրուսներից։

Լրահոս
0