ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Facebook–ում տեսանյութ է հրապարակել և հորդորել է սիրել հայրենիքը:
«Մենամարտին պատրաստվելը պատասխանատու պահ է, բայց ոչ պակաս պատասխանատու է ներկայացնել երկրի դրոշն ու զինանշանը։ Սիրեք ձեր Հայրենիքը»,- լուսանկարին կից գրել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր) և հաղթանակը նվիրել Շառլ Ազնավուրին։
Նա MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել է 2016թ.-ից՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում միայն խայտառակ կողմնակալ մրցավարությունն էր, որ պատճառ դարձավ նրա պարտության: 29-ամյա մարզիկի հակառակորդն այդ մենամարտում սերբ Դավոր Շտեֆանեկն էր։