ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հնդկաստանի բնակչուհին 65 տարեկանում ինքնուրույն ծննդաբերել է։ Այս մասին հայտնում են հնդկական ԶԼՄ–ները` նշելով, որ նրա ամուսինն 80 տարեկան է։
Այդպիսով կինը դարձել է աշխարհի ամենատարիքով ծննդկանը, որը սեփական ուժերով է երեխային լույս աշխարհ բերել։
Ավելի ծեր մայրեր ևս կան, բայց նրանք ծննդաբերել են արհեստական բեղմնավորումից հետո։
Վերարտադրման և ծննդաբերության հարցերով մասնագետի խոսքով` այս դեպքը հազվագյուտ է բժշկական պրակտիկայում։
Պարբերականն ավելացնում է, որ Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ էլ 2016 թվականին զավակ է ունեցել 72 տարեկանում, բայց արհեստական բեղմնավորման օգնությամբ։