ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի քանի հրամանագիր է ստորագրել` հիմք ընդունելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հրամանագրերից մեկի համաձայն` նախագահը Տիգրան Սեյրանյանին Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչել և նրան դեսպան նշանակել Ուկրաինայում։
Չեխիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Աշոտ Հովակիմյանը։
ՀՀ նախագահն իր մեկ այլ հրամանագրով Արտակ Ապիտոնյանին հետ է կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։