00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը. «ԱՅԲ»–ի պատասխանը

© Photo / official site of the President of RAЦеремония открытия первых в Армении мастерских-лабораторий – фаблабов и закладки нового корпуса средней школы «Айб» (10 октября 2015). Еревaн
Церемония открытия первых в Армении мастерских-лабораторий – фаблабов и закладки нового корпуса средней школы «Айб» (10 октября 2015). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիմնադրամից տեղեկացրել են, որ մինչ օրս նախարարությունից չեն ստացել ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կասկածի տակ է դնում իր կատարած ուսումնասիրության անաչառությունը։ Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից` հավելելով, որ «Այբ» հիմնադրամը ԿԳՆ-ից չի ստացել որևէ պաշտոնական եզրակացություն:

Հիշեցնենք, որ ԿԳՆ–ն երեկ` դեկտեմբերի 27-ին, հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել ծրագրային և ֆինանսական անհամապատասխանություններ։

Церемония открытия первых в Армении мастерских-лабораторий – фаблабов и закладки нового корпуса средней школы «Айб» (10 октября 2015). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆինանսական և ծրագրային խախտումներ են հայտնաբերվել «Արարատյան բակալավրիատում». ԿԳՆ

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա»,–ասված է «Այբ»–ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիմնադրամից տեղեկացրել են, որ մինչ օրս նախարարությունից չեն ստացել ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն: «Առանց ուսումնասիրվող կողմի կարծիքը լսելու և մեկնաբանություններն ունենալու՝ ուսումնասիրության մասին տեղեկություն տարածելը կասկածի տակ է դնում այն կատարողի անաչառությունը և ուսումնասիրության արդյունքները: Վերջին ութ ամիսների ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ տարածվել են բազմաթիվ ապատեղեկաություններ, որոնք հետագայում հերքվել են հենց տարածողների կողմից:

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը փակվել է առանց ուսումնասիրության ու հանրային լսումների, և տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը: Մենք սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, պատրաստ ենք հայտնելու մեր դիրքորոշումը և տալու մեր հիմնավորումները բոլոր «խնդրահարույց» կետերի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիմնադրամն առաջարկում է Արարատյան բակալավրիատի ստեղծմանն ու փաստերին ծանոթանալ այս տեսանյութում։

Լրահոս
0