00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննիչները խստացրել են մեղադրանքները գործարար Օլեգ Մկրտչյանի դեմ

© Photo : Official site of "Kuban" FCОлег Мкртчан
Олег Мкртчан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օլիգարխ Օլեգ Մկրտչյանի պաշտպանությունը փորձում էր կալանավայրից նրան տնային կալանքի տեղափոխել, սակայն նրան մերժել են` պատրվակով, որ այդ դեպքում նա կարող է թաքնվել քննությունից և դատաստանից։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն էապես խստացրել է «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը։

Кадр из обращения основателя Taryan Group Артура Мхитаряна к президенту Украины Петру Порошенко - Sputnik Արմենիա
«ՈւԱԾ–ը դուրս է մղում բիզնեսը Ուկրաինայից». հայ գործարարը ահազանգում է

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», Ռուսաստանի ՔԿ–ն ավարտել է քրեական գործի հետաքննությունը` հաշվարկելով կորպորացիայի ղեկավարի հասցրած վնասը։

Եթե նախկինում Մկրտչյանին մեղադրում էին «Վնեշէկոնոմբանկին» հատկացված 1 մլրդ ռուբլի հափշտակելու մեջ, ապա այժմ` 85 մլրդ ռուբլի։ Միևնույն ժամանակ հետաքննության շրջանակում «Վնեշէկոնոմբանկը» հայցային պահանջներ մեղադրյալին չի ներկայացրել։

Բասմանի դատարանը բավարարել է Օլեգ Մկրտչյանի կալանավորման ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը։ Նիստի ընթացքում Ռուսաստանի ՔԿ–ի ներկայացուցիչը հայտնել է, որ գործով քննությունն ավարտվել է, իսկ գործով անցնող անձի մեղավորությունը հաստատվում է օպերատիվ նյութերով և վկաների ցուցմունքներով։

Այժմ գործարարն իր պաշտպանի հետ ծանոթանում է գործի նյութերին, որոնք 79 հատոր են կազմում։

Նշվում է, որ օլիգարխի պաշտպանը փորձում էր նրա խափանման միջոցը տնային կալանքի փոխել, սակայն նրան մերժել են` պատրվակով, որ այդ դեպքում նա կարող է թաքնվել քննությունից և դատարանից։

Киев накануне выборов - Sputnik Արմենիա
Ուկրաինայում ճնշում են հայերի և վրացիների բիզնեսը, բայց ոչ ադրբեջանցիների

Այս տարվա փետրվարի 5-ին Ռուսաստանի ՔԿ–ն քրեական գործ էր հարուցել Մկրտչյանի նկատմամբ ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասի (առանձնապես խոշոր չափի խարդախություն)։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Նախնական վարկածի համաձայն` իբր Մկրտչյանը մի քանի վարկ է վերցրել  «Վնեշէկոնոմբանկից» միության մեջ մտնող ձեռնարկությունները զարգացնելու համար, սակայն գումարի մի մասը (1 մլրդ ռուբլուց ավելի) դուրս է բերել իր ենթակայության տակ գտնվող օֆշորներ` հետագայում անձնական նախագծերի համար դրանք ծախսելով։ Այժմ Մկրտչյանը մեղադրվում է 85 մլրդ ռուբլի հափշտակելու մեջ։

Գործարարի շրջապատում այս ամենն այլ կերպ են բացատրում։ Պարբերականի զրուցակցի խոսքով` 2011 թվականին բանկը հաստատել է 85 մլրդ ռուբլու չափով վարկի տրամադրումը Մոսկվայում գրանցված Margit Holding Ltd իր կիպրական ընկերությանը։

Работа в стоматологической клинике - Sputnik Արմենիա
«Ցավդ տանեմ». հայ քիմիկոսներն օգնում են ատամնաբույժներին ու վերացնում տաքսիստների ցավերը

Այնուհետև 2011-2016 թվականներին Margit Holding Ltd–ն առանձին տրանշներով այդ գումարը փոխանցել է Ալչևսկի մետաղագործական կոմբինատի զարգացման համար` կոմբինատի բաժնետոմսերի գրավի դիմաց։ Այդ գումարի մի մասով սեփական էլեկտրակայան է կառուցվել կոմբինատի տարածքում, նոր սարքավորում է ձեռք բերվել, ինչպես նաև արդիականացվել հինը։

Մկրտչյանին, որպես «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն, պատկանում էին միության 25% մինուս 1 բաժնետոմս, «Վնեշէկոնոմբանկին»` մնացած բաժնետոմսերը։ Մինչև 2014 թվականը, երբ Ուկրաինայում իշխանափոխություն տեղի ունեցավ, գործարարը կոմբինատի անունից բանկին 40 մլն դոլար էր վճարել, որպես վարկի տոկոսի մարում։ Սակայն 2014-2016 թվականներին վճարումներ իրականացնելն անհնար էր Դոնբասում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով։ Արդյունքում  2016 թվականին Margit Holding Ltd–ն պարտքը պահանջելու իրավունքը զիջել էր «Արդյունաբերական ակտիվների հիմնադրամ» ՀԿ–ին («Վնեշէկոնոմբանկի» 100 տոկոս դուստր ընկերություն), որը զբաղվում է խնդրահարույց արդյունաբերական ակտիվներով։

Зал апелляционного суда Херсонской области, где рассматривается апелляция на арест руководителя портала РИА Новости Украина Кирилла Вышинского (6 августа 2018). Украина - Sputnik Արմենիա
Խերսոնի վերաքննիչ դատարանը Վիշինսկուն թողել է կալանքի տակ

Թերթի տվյալներով, քննության ընթացքում հարցաքննվել էին բանկի ներկայացուցիչները, որոնք հերքել էին դրամական միջոցների հափշտակման փաստը և հրաժարվել իրենց տուժած կողմ համարել։

Փաստաբան Ավերինն իր հերթին, հայտնել է, որ Margit Holding Ltd–ն և մետաղագործական կամբինատը 2016 թվականին լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել վարկային պայմանագրի վերաբերյալ, որն ավարտվում է 2020 թվականին, այդ իսկ պատճառով մինչ ժամկետի ավարտը որևէ դրամական միջոցների հափշտակման մասին խոսք լինել չի կարող։

Լրահոս
0